ԱԺ–ն տվեց իր համաձայնությունը. Պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ կհարուցվի
Դիտել նաև
«ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան
Փաշինյանը հայ ժողովրդի և մեր անկախ պետականության «դատավճիռն» է․ Մհեր Մելքոնյան
ՔՊ-ականները լուրջ հիստերիայի մեջ են ընկել. Մհեր Մելքոնյան
Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը սահմանին հանդիպել են
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներն ամեն անգամ կհանդիպեն սահմանի տարբեր հատվածներում
Ազգային ժողովը 65 կողմ ձայնով տվեց իր համաձայնությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։
Հիշեցնենք, որ վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարտի 31-ին ԱԺ-ում աշխատանքային փակ քննարկման ժամանակ Մհեր Սահակյանը մոտեցել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին և աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին։ Հարվածի հետևանքով Վարդանյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: