«Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ)
27
Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Պատերազմ Արցախում
Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել վրացական չորս դատավորների նկատմամբ. Իսկ ինչու՞ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ

ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի դեմ: Վրացի չորս ազդեցիկ դատավորների արգելվում է մուտք գործել ԱՄՆ «զգալի կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու համար»՝ իշխանությունների օգտին քաղաքականացված որոշումներ կայացնելու տեսքով։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Վրացի չորս հայտնի դատավորներ՝ Միխայիլ Չինչալաձեն, Լևան Մուրուսիձեն, Իրակլի Շենգելիան և Վալերիան Ցերցվաձեն «ենթարկվում են վիզային պատժամիջոցների՝ համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա ֆինանսավորման 7031(c) օրենքի», որը վերաբերում է Պետքարտուղարության «արտաքին քաղաքականության գործառնություններին և հարակից ծրագրերին»։ Թվարկված դատավորները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները (ամուսիններ և երեխաներ) չեն կարողանա ստանալ ԱՄՆ վիզա։ Ընդ որում, որոշումը կրելու է մշտական բնույթ:

ԱՄՆ պատժամիջոցները սկանդալ են առաջացրել Վրաստանում: ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում Թբիլիսիի դեմ:

Վրաստանի իշխանությունների կողմից արձագանքը չուշացավ, այդ երկրի իշխող ուժի նախագահ Իրակլի Կոբախիձեն պետքարտուղար Էնթոնի Բլինքենին մեղադրեց կոռուպցիայի մեջ:

Ամերիկացիների այս որոշումը անարդար և անբարոյական որակեց նաև իշխող ուժի մյուս ներկայացուցիչ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ըստ նրա, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման ժամանակահատվածում, երբ Վրաստանում տիրում էր իսկապես Բերիայի ժամանակների մթնոլորտ, ԱՄՆ-ն այդպես էլ հրապարակավ նման արձագանք չէէ տալիս, մինչդեռ այսօր, երբ, ըստ նրա, Վրաստանում իրավիճակն շատ ավելի բարենպաստ է, Վաշինգտոնը այսպիսի որոշում է կայացնում:

Վերջապես այսօր պաշտոնապես արձագանքեց այդ երկրի վարչապետ՝ Իռակլի Ղարիբաշվիլին:

Ըստ նրա Վրաստանում դատարանը իրականում դարձել է անկախ և ազատ «Վրացական երազանքի» իշխանության ներքո, և ոչ ոք իրավունք չունի ազդելու դատավորների վրա:

Ի պատասխան ԱՄՆ-ի այս որոշմանը, Վրաստանի վարչապետը հատուկ այցելել է այդ երկրի արդարադատության բարձրագույն խորհուրդ, որպեսզի հրապարակավ իր աջակցությունը ցույց տա դատավորներին:

Իրենց հերթին դատավորները հայտարարել են, որ մտահոգված չեն ԱՄՆ-ի նման որոշմամբ, քանզի ԱՄՆ այցելելու ցանկություն երբեք չեն ունեցել:

Չեզոք դիտորդների կարծիքով Վրաստանում իրոք դատական համակարգում կան լուրջ պրոբլեմներ: Նույն այդ դատավորներից երկուսը որպես դատավոր կայացել են հենց Սաակաշվիլիի կառավարման ընթացքում:

Պրոբլեմներ կան նաև նրանց ազնվության հարցում: Օրինակ, դատավոր Մուրուսիձեն վճիռ է կայացրել այնպիսի աղմկահարույց գործերով, ինչպիսին է բանկի 28-ամյա աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով։ Տղամարդուն խոշտանգել և սպանել են ոստիկանները։ Ոստիկանները դատապարտվեցին, սակայն գրեթե երկու տարի անց նախագահ Սահակաշվիլին կրկնակի կրճատեց նրանց պատժաչափը: Բայց, չնայած դրան, Իվանիշվիլիի կառավարման ընթացքում Մուրուսիձեն կրկին ընտրվեց դատավոր:
Այն, որ այդ դատավորմները հաստատ հրեշտակներ չեն՝ հայտնի է բոլորին:

Օրինակ, դատավոր Վալերիան Ցերցվաձեի աշխատավարձով, նա կարողացավ վերակառուցել իր տունը Թբիլիսիի «միլիոնատերերի գյուղում»։ Նույն աշխատավարձով նա բացեց Apple-ի արտադրանքի վաճառքով եկամտաբեր բիզնես և վերակառուցեց «Շուա Գուլի» շքեղ հյուրանոցը: Երկու տարվա ընթացքում Մուրուսիձեի կինը՝ Լելա Չանիան, ով փոքր պաշտոն է զբաղեցնում դատական համակարգում, կարողացել է առանց հիփոթեքի կամ վարկի գրեթե 170 հազար դոլարով անշարժ գույք գնել Թբիլիսիում և Բաթումիում:
Դատավոր Միխայիլ Չինչալաձեն, աշխատանքից հետո վերադառնում է Սագուրամո գյուղի մոդայիկ վիլլա։ Սկզբունքորեն նա կարող է այդքան հեռու չգնալ, քանի որ Թբիլիսիի կենտրոնում դատավորին սպասում է 146 քմ մակերեսով բնակարանը, որն իրեն է նվիրաբերվել 2006 թվականին:

Իսկ դատավոր Իրակլի Շենգելիան Թբիլիսիում ունի երկու մեծ բնակարաններ 117 և 169 մակերեսներով:

Այս ամենի մասին գիտեն բոլորը:

Բայց այդ ամենը ամերիկացիներին հայտնի էր վաղուց:

Սակայն նրանք հենց այսօր որոշեցին նման որոշում կայացնել և դա վրաց հասարակությունը գնահատում է որպես հստակ մեսիջ ներկա վրաց իշխանությանը՝ այն է դուք այլևս մեր շան որդիները չեք համարվում:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի կառավարման ընթացքում այդ երկրում տիրում էր խիստ ավտորիտար ռեժիմ: Այդ ընթացքում բանտերով էին անցել պաշտոնական տվյալներով մոտ 200 000 քաղաքացի: Ավելի քան 36 հազար ընկերություն կուլակաթափվել է հենց այդ ժամանակահատվածում: Իսկ եվրոպական կառույցներ այդ ընթացքում, որպես բողոք դիմել էին ավելի քան 5000 սուբյեկտ:

Իվանիշվիլիի այս 11 տարվա ընթացքում նույն եվրոպական կառույցներ դիմել է մոտ 1000 դիմում, այսինքն մոտ հինգ անգամ ավելի քիչ, քան Սաակաշվիլիի կառավարման ընթացքում: Իսկ բիզնեսի հանդեպ ոտնձգությունների մասին ընդանրապես չեն խոսում:

Այս փաստերը ցույց են տալիս մեկ բան, որ ամերիկյան կառավարությունը իր որոշումները կայացնելիս վերջին տեղում է դնում արդարության և ազատության սկզբունքները:

Այսօրվա Վրաստանի իշխանությունները նրանց դուր չեն գալիս, քանզի երկրորդ ճակատ չեն բացում Ռուսաստանի դեմ: Այսինքն չեն ուզում, որ իրենց երկիրը նոր պատերազմի մեջ հայտնվի: Դրա համար էլ նրանց պատժում են նույն ձևով, ինչ ռուսներին, իրանցիներին և չինացիներին:

Իսկ, օրինակ, Ադրբեջանի ոչ մի դատավոր նման պատժամիջոցի չի ենթարկվի, և ոչ թե այն բանի պատճառով, որ այդ երկրում աշխատում են ազնիվ դատավորներ: Իհարկե՝ ոչ:

Ադրբեջանի դատավորների կոռուպցիոն դրսևորումների մասին գիտեն բոլորը: Եվ նրանց համեմատ, Վրաստանի և Հայաստանի դատավորներն ուղղակի «հրեշտակներ են»:

Բայց այսօրվա Ադրբեջանի իշխանություններն ամերիկացիներին անհրաժեշտ են, նրանք, իհարկե, «շան որդի են», բայց նրանք «ամերիկացիների շան որդիներն են»:

Նրանց չեն հրավիրի «համաշխարհային դեմոկրատիայի ֆորումների», բայց կուլիսներում աջակցություն կստանան, քանզի Իրանի և Ռուսաստանի դեմ պոտենցիալ հակառակորդ կարող են դառնալ ոչ հեռու ապագայում: Մանավանդ, որ իրենց կողքին է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան:

ԱՄՆ-ի բոլոր որոշումները հենց այդ տեսանկյունից պետք է դիտարկել:

Որից էլ պարզ կարող է դառնալ, թե ինչու մինչ այսօր Ադրբեջանը չի ենթարկվում նմանատիպ պատժամիջոցների, երբ խախտել է գրեթե բոլոր խաղի կանոնները, սկսած իր ներքին հարցերից, վերջացրած Հայաստանի դեմ քայլերով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan