Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
29
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Երևանը ջրհեղեղի վտանգի առջև է. պատկան մարմիններն անհանգստացած են (PHOTO)

Եղանակային առատ տեղումների հետևանքով լուրջ խնդիրներ են առաջացել Գետառ և Հրազդան սելավատարների և Երևանի սելավընդունիչների բնականոն աշխատանքի հետ:

Եթե այս առատ տեղումներից հետո եղանակը կտրուկ տաքանա, գործող սելավահեռացման համակարգը պարզապես չի հասցնի իր ֆունկցիան կատարել և հեղեղումները կծածկեն քաղաքի զգալի հատվածը: Խոսքը ոչ միայն տարիներ առաջ մասամբ փակված Գետառի մասին է, այլև Հրազդանի:

Մեր ունեցած տեղեկություններով հարցը քննարկվել է նաև պետական կառույցներում, այդ թվում և՝ Բնապահպանության նախարարությունում: Անհանգստացած են թե՛ պետական մարմինները և թե՛ մասնագետները: Մտահոգիչն այն է, որ խնդրի լուծումը դեռ չկա, այս պահին հույսը միայն եղանակային պայմանների «բարեհոգության» վրա է:

Դեռ տարիներ առաջ էին մասնագետներն ահազանգում, երբ փակվեց Գետառի հունը: Նրանք մեջբերում էին 1946 թվականին Երևանում տեղի ունեցած սարսափելի սելավը՝ Գետառի վարարման հետևանքով:

Իսկապես, ժամանակին Գետառն ուժեղ սելավների պատճառ է դարձել, որոնցից ամենահզորն ու աղետալին եղել է 1946 թվականին, երբ վնասվել էր Երևանի հյուսիսային, հյուսիս-արեւելյան մասը: Մասնագետների պատմելով՝ Գետառով այդ ժամանակ անցել է վայրկյանում 200 խորանարդ մետր ջրաքանակ՝ խառնված ավազաքարերի հետ։ Ականատեսների պատմելով՝ սելավը Կենդանաբանական այգու մոտ մի ժայռաբեկոր էր բերել, որն ամենամեծն էր՝ 120 տոննա քաշով։

Այսօր կրկին նույն խնդրի առջև ենք կանգնել, այս անգամ իրավիճակն առավել անկանխատեսելի է և լի աղետալի հետևանքներով՝ այն իմաստով, որ Գետառի զգալի հատվածը ծածկված է բետոնի շերտով: Թե ինչ լուծում կգտնեն պատկան մարմինները աղետը կանխելու համար, հայտնի չէ: Փաստն այն է, որ ժամանակի առումով հնարավորությունները խիստ սահմանափակ են:

Հասմիկ Գրիգորյան

Հ. Գ. Գետառի 1946 թվականի աղետի լուսանկարները վերցված են Հովիկ Չարխչյանի բլոգից: Իսկ գունավոր լուսանկարներում մերօրյա Երևանն է երկու տարի առաջ՝ սովորական անձրևներից հետո՝ Ֆոտոլուրի աչքով: Թե ինչ կարող է լինել այսօր՝ արտակարգ տեղումներից հետո եղանակի կտրուկ տաքացման հետևանքով, մտածեք ինքներդ: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan