Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Նույն «Համերով» տարիներ առաջ Հայոց Հայրապետի դեմ ցույցերին էին մասնակցում

«Իրավունք» թերթը գրում է. «Վարորդն իր Hummer մեքենայով փետրվարի 10-ի երեկոյան հայտնվել էր Հանրապետության հրապարակում՝ կառավարության մուտքի դիմաց՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների «կանգ առ» հրահանգին եւ մեքենան վարելով հետիոտնի համար նախատեսված վայրով: Իսկ հետեւանքը եղել է այն, որ վրաերթի է ենթարկվել Պարեկային ծառայության Երեւանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանը, վարորդը դիտավորյալ հարվածել եւ վնասել է նաեւ պարեկային երեք եւ քաղաքացիների ութ մեքենայի: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար պարեկների կողմից գործադրվել է հրազեն՝ Hummer-ի անվադողերի ուղղությամբ, իսկ վարորդը թողնելով մեքենան Ագաթանգեղոս փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ՝ դիմել էր փախուստի: Ոստիկաններն արդեն ձերբակալել են վերոնշյալ վարորդին եւ պարզել, որ Hummer-ը շահագործվել է Արարատի մարզի Արարատ գյուղի 1997 թվականին ծնված Գեղամ Սահրադյանի կողմից: Իսկ թե ով է վարորդը, «Իրավունքը» ուշագրավ մանրամասներ է պարզել Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանի հետ զրույցում:

- Տեր հայր, որպես հոգեւորական, ի՞նչ կասեք Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի մասին:

-Իրապես զարմացած եմ, որովհետեւ կեսգիշերային Երեւանը, հրապարակված տեսանյութերում, հիշեցնում էր ամերիկյան մարտաֆիլմ, բայց, փառք Աստծո, որ զոհեր չունեցանք, եւ առանց անդառնալի կորուստների ավարտվեց այս միջադեպը: Հետաքրքիրն այն է, որ Արարատի մարզի Արարատ քաղաքում հաշվառվված Hummer-ը սրանից տարիներ առաջ հայտնվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մատույցներում: Տեղի ունեցած խառնաշփոթի հեղինակի հայրը՝ Արթուր Սահրադյանը, աչքի ընկնող հակաեկեղեցական ակտիվիստներից մեկն էր, որը Մայր Աթոռի շրջակայքում, նույն Hummer-ի միջից «աղոթքներ» եւ անպատեհ խոսքեր ու արտահայտություններ էր հնչեցնում Հայոց Հայրապետի հասցեին, որի գործողություններն օրենքով այդպես էլ չպատժվեցին, իսկ հիմա նույն մեքենայի ղեկին հայտնվել է նրա որդին:

-Կբացե՞ք փակագծերը, թե ինչ նկատի ունեք, եւ ի՞նչ քայլերով է ժամանակին աչքի ընկել Գեղամ Սահրադյանի հայրը:

-Երբ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» տխրահռչակ շարժումը սկսվեց Սուրբ էջմիածնի եւ Հայոց Հայրապետի դեմ, նույն Hummer-ը մասնակիցն էր այդ ցույցերի, հատկապես էջմիածին քաղաքում: Տեսանյութերը կան տեղադրված Յութուբում, եւ երբ ուշադիր նայեցի, տեսա, որ այդ «հերոսի» վարած մեքենան եւ տարիներ առաջ Հայրապետի դեմ բողոքի ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը, որը նրա հայրն էր, նորից նույն Hummer-ով է: Արարատ քաղաքում խոսում են, որ միջադեպի հեղինակ Գեղամ Սահրադյանի հայրը նույն մեքենայով տարիներ առաջ սանձարձակություններ էր անում Էջմիածնում ՝ «պայքարելով» Հայոց Հայրապետի դեմ, իսկ իր որդին ապօրինություն է գործում մայրաքաղաքում: Պետք է նշել, որ Արթուր Սահրադյանը ծայրահեղ կրոնավորություն էր ցուցաբերում, եւ ժամանակ առ ժամանակ այդ նույն հակաեկեղեցական խմբով մտնում էին տարբեր եկեղեցիներ ու կոնֆլիկտներ հրահրում: Փաստորեն, ստացվում է, որ «բարեպաշտ» եւ «հավատավոր» հոր պայքարը ոչ թե պիտի լիներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այլ՝ սեփական տանը, որպեսզի այսպիսի դեպքերին ականատես չլինեինք:

- Ի դեպ, ոստիկանությունից տեղեկացնում են, որ ձերբակալված վարորդի մոտ խուզակության ժամանակ հայտնաբերվել է «Մեթանֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող բյուրեղանման զանգված:

- Այն ժամանակ էլ եղան հրապարակումներ, որ այդ հակաեկեղեցականները թմրանյութի ազդեցության տակ էին, երբ ներխուժել էին Մայր Աթոռ: Եթե այն ժամանակ ոստիկաններն ազնիվ մղում ունեցող հավատացյալների ձեռքից խմբով չպաշտպանեին այդ Hummer-ը եւ վարորդին ու մնացյալ մասնակիցներին, որոնք ուղղորդված եկել էին վնասելու ու ոտնակոխելու մեր սրբությունները, այսօր առիթ եւ կարիք չէր նկատվի այդ նույն ոստիկանների կողմից հենց այդ մեքենան հետապնդելու: Հետեւապես, եթե ժամանակին որեւէ ապօրինություն կանխվի օրենքի ուժի համաձայն, ապա հետագայում չենք ճաշակի դրա դառը պտուղները: Ժամանակի թողտվության արդյունք էր տեղի ունեցած միջադեպը, որովհետեւ եթե հոր գործած մեղքը կանխվեր, այսօր որդին չէր ընկնի նման պատմության մեջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan