ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին վանկարկումների ներքո գնացել է Ռուսաստանի ԱԳՆ
Դիտել նաև
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ռուսաստանը կանցնի պատժամիջոցների
Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի. «Հրապարակ»
Ռիչարդ Մուրը և Ուկրաինայում, և Հայաստանում կատարվողի ճարտարապետն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին գնացել է ՌԴ ԱԳՆ՝ հավատարմագրերի պատճենները հանձնելու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դեսպանի մեքենան կանգնել է Ռուսաստանի ԱԳՆ–ի շենքի մոտ։
Լին Թրեյսիին դիմավորել են մի խումբ ուսանողներ։ Նրանք հանրահավաք են կազմակերպել և բողոքել, որ ԱՄՆ–ն միջամտում է ռուս–ուկրաինական հակամարտությանը` զենք մատակարարելով Կիևին։
Ուսանողները վանկարկել են. «ԱՄՆ–ն ահաբեկիչ երկիր է»։
Հիշեցնենք, որ Լին Թրեյսին նախկինում ԱՄՆ դեսպանն էր Հայաստանում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am