Բրիտանիայում կատուն վերադարձել է իր տերերի մոտ՝ անհետանալուց 11 տարի անց. Independent
Անգլիայում կատուն վերադարձել է ընտանիք՝ անհետանալուց 11 տարի անց, գրում է Independent-ը։ Կենդանիների տերերը կենդանու հետ վերամիավորումն անվանել են ամանորյա նվեր:
Կատուն՝ Թոբին, անհետացել է 2012 թվականին, երբ Ալանների ընտանիքը տեղափոխվել է նոր տուն։ Դրանից հետո ընտանի կենդանու ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր, մինչեւ այն պահը, երբ մի կին նրան գտել էր կենդանու տերերի տնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Նա Թոբիին հանձնել է կենդանիների պաշտպանության կազմակերպությանը: Այնտեղ ընտանի կենդանուն հետազոտել են, և տերերի տվյալներով միկրոչիպ են գտել։ Դրանից հետո կամավորները զանգահարել են կատվի տիրոջը՝ Ջասթինին և հայտնել նրան բարի լուրը։
Կինը պատմել է, որ իր կրտսեր որդին՝ Չարլին, ամենաշատն է ուրախանում Թոբիի վերադարձով։
«Նա Չարլի կատուն էր: Տղաս ութ տարեկանում կատու էր ուզում, իսկ մենք նրան տվեցինք Թոբին, երբ նա դարձավ 12 տարեկան»,- մեկնաբանել է բրիտանուհին։
Ջասթինը հավելել է, որ այժմ իրենց տանը շուն է ապրում, սակայն հույս ունի, որ ընտանի կենդանիները ընկերներ կդառնան։
--
Դեպքն իսկապես հետաքրքիր է, եթե հաշվի առնենք, որ «տնային պայմաններում» պահվող կատուները սովորաբար ապրում են 14 տարի, իսկ առանց խնամքի՝ 4-6 տարի:
--
Աղբյուր՝ News.am