Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կառավարության շենքի մոտ է. ՈՒՂԻՂ Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ ...Իսկ նրանք այս ընթացքում «գլուխները կախ» ձևում ու կտրտում են երկիրը
16
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Սլովակիայի վարչապետի վրա մահափորձից հետո պետք է կրկնակի ուժեղացնել Բագրատ սրբազանի անվտանգության ապահովումը Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Խաբեբաներ, հարբեցողների տակ ծառայության եք մտել ու ձեռքով չխոսենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին Քաղաքացիներն ամոթ վանկարկումներով են ճանապարհում Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում է. ոստիկանական մեծ ուժեր են բերվել Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Փաշինյանին հեռացնելու վերջին կարևոր քայլը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Պատերազմ Արցախում
Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում դասադուլ է և գործադուլ. փաշինյանական իշխանությունն ուզում է հեռացնել տնօրենին Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից. «Հրապարակ» 25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Սլովակիայի վարչապետի վրա մահափորձից հետո պետք է կրկնակի ուժեղացնել Բագրատ սրբազանի անվտանգության ապահովումը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կառավարության շենքի մոտ է. ՈՒՂԻՂ Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208 ...Իսկ նրանք այս ընթացքում «գլուխները կախ» ձևում ու կտրտում են երկիրը Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Էրատոյի անդամը՝ կասկածյալ «Լեգիտիմը» խայտառակ եղավ. «Կարճ ասած» Իլհամ Ալիևի հիմնավոր կասկածներն իրենց զգացնել են տալիս (տեսանյութ) Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել 101 գիտնական պահանջել են մարդու հրաժարականը. Բագրատ սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին Խաբեբաներ, հարբեցողների տակ ծառայության եք մտել ու ձեռքով չխոսենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին Քաղաքացիներն ամոթ վանկարկումներով են ճանապարհում Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետին. նա վիրավորվել է.Տեսանյութ 5 ամսով երկարացվել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «դավաճան և հողատու» վանկարկումներով Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը, մնաց դրա սահմանադրաիրավական ձևակերպումը. Ա.Ղազինյան Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է Ազատություն Բաքվի և Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». Ակցիա՝ Երևանում Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում է. ոստիկանական մեծ ուժեր են բերվել

«Կտոր մը մարդ եղեք...»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու ազգականները երեկ բողոքի ցույց էին անում: Ծայրահեղ հուսահատության եզրին հասցված մեր հայրենակիցները, ի նշան բողոքի, ավելի շուտ՝ իրենց խնդիրները լսելի դարձնելու աղոտ ակնկալիքներով, փակել էին Բաղրամյան պողոտան: Թողնենք հարցերը, թե այդպիսով հնարավո՞ր է հասնել խնդրի լուծման, կամ արդյո՞ք դա պայքարի այն եղանակն է, որը պետք էր կիրառել: Մեր երկրում կա իշխանություն, որը հենց այդպես՝ փողոց փակելով է իշխանություն վերցրել: Ըստ որում, հիմա փողոց փակելով բողոքի ակցիա անելը համարում է... «ադրբեջանական գործառույթ»: Այդ մետամորֆոզը, իհարկե, ավելի շուտ բնորոշում է հենց իրենց, այլ ոչ թե՝ այսօր փողոց փակելով իրենց հուզող խնդիրները բարձրացնողներին:

Բայց դա էլ առայժմ մի կողմ դնենք: Ասելիքը այնպիսի խայտառակ երևույթի մասին է, որ դրսևորվեց նաև երեկվա նշված ակցիայի ընթացքում: Բոլորս տեսանք, որ ինչ-որ անձինք, ամենայն հավանականությամբ՝ իշխանության կողմից հատուկ ուղարկվածներ, մոտենում էին անհետ կորած զինվորների մայրերին ու կոպտում, վիրավորում, մեկը նույնիսկ փորձեց աքացի տալ, մեկ ուրիշը տխմարագույն ու վիրավորական բաներ ասաց, թե՝ «գնացեք Բաքվում ցույց արեք...»: Էլի ենք ասում՝ թող ԱԱԾ-ն կամ իրավապահ մարմինները պարզեն, թե ովքեր էին այդ անձինք, եթե իրենց ուղարկած սադրիչները չէին: Բայց հարցը դիտարկենք զուտ անհատական, մարդկային հարթության վրա, մանավանդ, առաջին անգամ չեն նման դրսևորումներ լինում: Այդպիսիք կային նաև Արցախի հարցով տարբեր ցույցերի ժամանակ: Եվ ընդհանրապես...

Այսինքն, կան անձինք, որ իրենց՝ «գործից չուշանալը», իրենց՝ կոմֆորտը, իրենց անձնական հարմարությունն այն աստիճան վեր են դասում անհետ կորած կամ զոհված զինվորների ծնողների բարձրացրած խնդիրներից, բողոքի ցույցից, ցավից ու վշտից, վերջապես Հայրենիքից: Կարևորը՝ անձամբ իրենց քիթը չի արնել, անձամբ իրենց տղան կամ հայրը չի զոհվել, վիրավորվել, անհետ կորել ռազմի դաշտում: Անձամբ իրենց բան չի եղել, «ուրիշին» է եղել: Կարևորը՝ հիմա իրենց փորը կուշտ է...

Բայց, այ, եթե անձամբ իրենց հետ պատահի ու այդժամ էլ իրենք մենակ մնան իրենց վշտի մեջ, ասելու են, թե՝ այս ի՜նչ մարդիկ են, այս ի՜նչ հասարակություն է՝ մոռանալով, որ իրենք կոպտում ու նույնիսկ փորձում էին հարվածել զոհված կամ անհետ կորած զինվորի ծնողին... Դրա համար ենք հիշեցնում հայտնի խոսքը՝ «Կտոր մը մարդ եղեք...»: Ավելին չենք էլ ակնկալում, ընդամենը՝ կտոր մը: Սկզբի համար դա էլ կբավարարի՝ մարդահաշվի շարքից դուրս չընկնելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan