ՊՆ շենքում անհետ կորածների ծնողների ու պաշտոնյաների միջև ծեծկռտուք է եղել
Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորածների ծնողները, ըստ նախապես ձեռքբերված պայմանավորվածության, պետք է այսօր հանդիպեին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Այս մասին 24News-ին հայտնեց անհետ կորածների ծնողներից մեկը։
«Այսօր առավոտյան 11։00-ից ՊՆ-ում ենք, մեզ պիտի ընդուներ անձամբ Պապիկյանը, սակայն ընդունեց փոխնախարար Արման Սարգսյանը, ում մասնակցությամբ հանդիպումն անցավ շատ թեժ մթնոլորտում», - նշեց անհետ կորածի ծնողը։
Մեր զրուցակիցը նշեց, որ հանդիպումն անցել է փոխադարձ հայհոյանքներով և վիրավորանքներով, անգամ բանը հասել է ձեռնամարտի ու հրմշտոցու։
Ըստ անհետ կորածի ծնողի՝ իրենք չեն հեռանալու ՊՆ-ից դեռ այնքան ժամանակ, քանի Պապիկյանն անձամբ իրենց չի ընդունել։
Հավելենք նաև, որ 24News-ը կապ հաստատեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ, վերջինս նշեց, որ ճշտում է, թե իրականում ինչ է կատարվել: