Никол Пашинян остался в старой Армении, расколов общество 15 июня – День государственных символов Армении Время покидать окопы - Микаэл Минасян Популизм и тоталитаризм: в Армении нужны политические изменения Принадлежащее Арарату Зурабяну кафе может быть конфисковано Грузия и Турция запретили армянским спортсменам посещать Арцах? Сестрам Хачатурян предъявили окончательное обвинение Апелляционный суд отклонил ходатайство защиты Кочаряна о самоотводе Пашинян фактически признался, что в вопросе Кочаряна влияет на суд Транзит власти по-казахстански: консолидация элит и высокие ожидания общества (ФОТО, ВИДЕО) Оставаясь одной ногой в старой Армении, премьер не получил новую Армению – Ерванд Бозоян Главы МИД Армении и Азербайджана встретятся в Вашингтоне Назначен главный комиссар по делам диаспоры Пашинян собирается обвинить в первомартовских событиях также и Москву? Революция превращает своих детей в контрреволюционеров
Последние новости
 Никол Пашинян остался в старой Армении, расколов общество Никол Пашинян остался в старой Армении, расколов общество  15 июня – День государственных символов Армении 15 июня – День государственных символов Армении  Время покидать окопы - Микаэл Минасян Время покидать окопы - Микаэл Минасян  Популизм и тоталитаризм: в Армении нужны политические изменения Популизм и тоталитаризм: в Армении нужны политические изменения  Принадлежащее Арарату Зурабяну кафе может быть конфисковано Принадлежащее Арарату Зурабяну кафе может быть конфисковано  Грузия и Турция запретили армянским спортсменам посещать Арцах? Грузия и Турция запретили армянским спортсменам посещать Арцах?  Сестрам Хачатурян предъявили окончательное обвинение Сестрам Хачатурян предъявили окончательное обвинение  Апелляционный суд отклонил ходатайство защиты Кочаряна о самоотводе Апелляционный суд отклонил ходатайство защиты Кочаряна о самоотводе  Пашинян фактически признался, что в вопросе Кочаряна влияет на суд Пашинян фактически признался, что в вопросе Кочаряна влияет на суд  Транзит власти по-казахстански: консолидация элит и высокие ожидания общества (ФОТО, ВИДЕО) Транзит власти по-казахстански: консолидация элит и высокие ожидания общества (ФОТО, ВИДЕО)  Оставаясь одной ногой в старой Армении, премьер не получил новую Армению – Ерванд Бозоян Оставаясь одной ногой в старой Армении, премьер не получил новую Армению – Ерванд Бозоян  Главы МИД Армении и Азербайджана встретятся в Вашингтоне Главы МИД Армении и Азербайджана встретятся в Вашингтоне  Назначен главный комиссар по делам диаспоры Назначен главный комиссар по делам диаспоры  Пашинян собирается обвинить в первомартовских событиях также и Москву? Пашинян собирается обвинить в первомартовских событиях также и Москву?  Революция превращает своих детей в контрреволюционеров Революция превращает своих детей в контрреволюционеров  В ближайшее время в полиции Армении ожидаются серьезные сокращения В ближайшее время в полиции Армении ожидаются серьезные сокращения  Бако Саакян принял баронессу Керолайн Кокс Бако Саакян принял баронессу Керолайн Кокс  Посол России в Армении встретился с Робертом Кочаряном Посол России в Армении встретился с Робертом Кочаряном  Турецкие военные попали под минометный обстрел на территории Сирии Турецкие военные попали под минометный обстрел на территории Сирии  Зограб Мнацаканян в Брюсселе встретился с Федерикой Могерини Зограб Мнацаканян в Брюсселе встретился с Федерикой Могерини  Судебное заседание по иску Роберта Кочаряна против Никола Пашиняна (прямой эфир) Судебное заседание по иску Роберта Кочаряна против Никола Пашиняна (прямой эфир)  Обнаруженное у Манвела Григоряна заболевание чревато ампутацией - адвокат Обнаруженное у Манвела Григоряна заболевание чревато ампутацией - адвокат  Пашинян начал злиться на своих «клиентов»? Пашинян начал злиться на своих «клиентов»?  Плановые отключения электричества в Ереване и областях Армении Плановые отключения электричества в Ереване и областях Армении  Остальные пусть бьются головой об стену Остальные пусть бьются головой об стену  Судебное заседание по иску Роберта Кочаряна против Никола Пашиняна (прямой эфир) Судебное заседание по иску Роберта Кочаряна против Никола Пашиняна (прямой эфир)  В армянской общине Гохт ежегодно выращивается 11 млн роз 25 сортов В армянской общине Гохт ежегодно выращивается 11 млн роз 25 сортов  Франция тоже показывает Николу Пашиняну «желтую карточку»? Франция тоже показывает Николу Пашиняну «желтую карточку»?


Նիկոլ, ասա ովքեր են քո ընկերները և մենք կասենք, թե ով ես դու. Տեսանյութ

Նիկոլ, ասա ովքեր են քո ընկերները և մենք կասենք, թե ով ես դու. Տեսանյութ

Այս թեմայով

Ցանկացած մարդու հասկանալու համար, թե ով է նա, պետք է հասկանալ, թե ովքեր են նրա ընկերները: Ու՞մ վրա է նա հենվում իր գործունեության մեջ և վերջապես լարված վիճակներում ինչպես է նա իրեն պահում:

Նիկոլ Փաշինյանի մասին շատ է խոսվել, նրա հակասական կերպարի մասին իմաստ չունի  ինչ-որ բան ավելացնել: Նրա կերպարի դեռ չբացահայտված մասի վերաբերյալ դեռ վաղ է խոսել:

Ո՞վ է իրականում Նիկոլ Փաշինյանն այսօր, ինքնաբա՞վ է նա, թե իր հետևում կանգնած են դրսի հայտնի «քեռիները»: Ժամանակը ցույց կտա:

Բայց մեկ բան արդեն պարզ է: Փաշինյանն այդպես էլ, իրապես նոր Հայաստանի ղեկավար չդարձավ: Նրա գործունեության հիմքում  դրվեց  իր  նախկին վատ հիշողությունները, քինախնդրությունը, ատելությունն իր հակառակորդների հանդեպ: Արդյունքը լինելու է բումերանգի էֆեկտով: Նրա հանդեպ կոնտր ատելությունն ավելի ուժգին բնույթ է կրելու: Նա հայտնվելու է  Տեր-Պետրոսյանի օրը`  97-98 թվականների կերպարով: Արդյունքում հանրային բևեռացվածությունը շեշտակի մեծանալու է, և երկիրը հայտնվելու է սողացող քաղաքացիական պատերազմի մեջ: Դա արդեն տեսանելի է շատերի համար: Մարտի 1-ի դատավարության առաջին օրերը դա են ցույց տալիս:

Փաշինյանի հենարանն են դարձել անհայտ ծագումով քրեական հեղինակություների  բանդայի անդամները, դրսից ֆինանսավորվող հայտնի գործիչները, ՀՀՇ-ական բանդայի որոշ անդամները, որոնք երկրի թալանով էին զբաղված 90-ական թվականներին, երբ այդ նույն ժամանակ հայ զինվորը կռվում էր ռազմաճակատում, խեղկատակ  Գասպարին, որին ավելի շատ բժիշկների և հոգեբանների օգնություն է անհրաժեշտ: Բայց արի ու տես, որ նա այսօր հայտ է ներկայացրել ակտիվ դեր կատարել Փաշինյանի համար: Խեղկատակն ակտիվ դեր է ստանձնում, պատկերացնում եք, թե որտեղ է հայտնվել  Հայաստանը: Ու դուք մտածում եք, որ այս կապիկությամբ մենք կարողանալու՞ ենք դիմադրել  ոտքից գլուխ զինված Ադրբեջանին:

Պարզ է, որ այսպիսի մթնոլորտում երկրում ոչ մի ներդրում չի լինելու, տնտեսություն չի զարգանալու: Բանսարկությունը  դառնալու է բնական խաղի կանոն, ավանդույթ:

Այս ամենն ավարտվելու է մեծ  ողբերգությամբ ռազմաճակատում: Ինչպես որ եղավ Էլչիբեյի ժամանակ Ադրբեջանում: Սակայն  հայ ժողավրդի պառակտումից այս անգամ օգտվելու է Ադրբեջանը: Այստեղ մենք լրջագույն կորուստ ենք ունենալու: Արդյունքում Երևանում ընթանալու է իշխանափոխության անկառավարելի  վայրի գործընթաց: Իշխանության են գալու  չափազանց կոշտ կարգախոսներով մարդիկ, քանի որ հայրենիքի մաս կորցրած ժողովուրդը պահանջելու է ռազմական տրիբունալի դատին հանձնել ոչ միայն ներկայիս իշխանություններին, այլև դրսից /հիմնական թուրքական աղբյուրներից/  սնվող տարատեսակ շրջանակներին:

Քանի որ հայրենիքի կորստի վրա դրսի շրջանակների հետ «բիզնես իրականացնելը»  կոչվում է պետական դավաճանություն:

Իսկ այսօր այդպիսի դավաճանների քանակը երկրում չափազանց շատացել է: Սա ևս մեկ ցուցիչ է, որ այս ամենը կառավարվում է դրսից և մեկ կենտրոնից:

Հայ ժողովուրդը տեսել է 1915 թվականը, 1920 թ-ին տեսել է բոլշևիկների պետական դավաճանությունը սակայն  չի կարողացել  նրանց պատժի ենթարկել: Դրա համար էլ հայերի մոտ` ի տարբերություն այլ ազգերի,   դավաճանությունը  չի ընկալվել որպես ծանրագույն հանցագործության մի ձև: Բայց դրա պատճառը հասկանալի է, պետություն չունեցող ազգը չէր կարող դա իրականացնել:

Այսօր վիճակն այլ է: Եթե մենք այս ամենի արդյունքում լուրջ կորուստներ ունենանք ռազմաճակատում, ապա պետական դավաճանների պատժի գործողությունները պետք է մասսայական կրի:

Ի վերջո, դա է միակ ձևը ազգն առողջացնելու համար: Ժամանակին Ֆրանկոն Իսպանիայում «երկաթե ավելով» վերացրեց տարատեսակ  քաղաքական բոմժերին, էժանագին պոպուլիստներին: Արդյունքում Իսպանիան այսօր ծաղկում ու բարգավաճում է:

Նույնը կատարեց գեներալ Սալազարը Պորտուգալիայում:

Եթե 1998-ին Ռոբերտ Քոչարյանը նման ձևով «մաքրեր» քաղաքական դաշտը ՀՀՇ-ական բանդայից, թալանչիներից, կեղծարարներից, սրիկաներից, մենք այս օրին չէինք հասնի: Այսօր արդեն Ջհանգիրյանը խոսում է արդար ընտրություններից, Անդրանիկ Քոչարյանը` արդարությունից, Շիրխանյանը` հայրենասիրությունից, իսկ  ղարաբաղյան պատերազմի  փաստացի քաղաքական ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է... դատարանի առջև:

Կա քաղաքագիտական երկաթյա օրենք, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի քեզնով: Եթե դու չես դատապարտում տեր-պետրոսյանական թալանչի ռեժիմի ներկայացուցիչներին, ապա նրանք կդատեն քեզ: Եթե դու չես բացահայտում  1996 թ-ի սահմանադրական կարգի բացահայտ խախտումը, այդ ընթացքում փաստացի  ֆաշիստական  ռեժիմի հաստատումը երկրում, ապա վերջնաարդյունքում նրանք նույն բանի կմեղադրեն քեզ:

Սա է այն բնության դաժան օրենքը, որն  ամենուրեք գործում է ժամացույցի աշխատանքի ճշտությամբ, և  դա արդար օրենք է:

Դավիթ Մկրտչյան

Հ.Գ

Բայց անկախ այդ ամենից, երկրում իսկական թալանչիներն ու ընտրակեղծարարները պետք է պատժվեն, ընդ որում աննախադեպ խիստ ձևով, որպեսզի երկրում իսկական թալանչին սուրբ չհռչակվի, իսկ ընտրակեղծարարը արդարությունից  չխոսի: Հակառակ դեպքում մենք կկրկնենք 1915 թ-ի և 1920 թ-ի պատմությունները:

Փաշինյանը` անկախ իր կամքից, բացեց անցյալի այս վերքերը և պատմական «թարախը» սպառնում է մեզ կործանել` կամ մենք` նրանց, կամ իրենք` մեզ, ահա այդպես է դրված խնդիրը: Երրորդ տարբերակ արդեն չկա:

Следуйте за нами Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company