.
Валерий Осипян назначен главным советником премьер-министра Армении Зафиксирован самый низкий уровень потери газа и электроэнергии - Никол Пашинян Я не оставлю начатую мною работу на полпути – Тоноян Пашинян скоро останется в политическом океане один Владимиру Гаспаряну предъявлено обвинение Министр обороны Армении прокомментировал слухи о своей отставке (видео) Дабы «переварить» отставку Ванецяна Пашинян готовится к массовым репрессиям Пашинян в панике: он уже не доверяет своим силовикам и поэтому готов отказаться от своей суперпремьерской системы Кто заменит Валерия Осипяна? Валерий Осипян подал заявление об отставке Артур Ванецян дал интервью после своей отставки (видео) Опубликованы секретные отчеты ЦРУ о принадлежности Арцаха армянам Если бы я был сбегающим, то сегодня азербайджанцы пили бы чай в Степанакерте – Кочарян (видео) Национальное собрание оказывает тотальное давление на Конституционный суд – Левон Кочарян Суд оставил Роберта Кочаряна под арестом (прямой эфир)
Последние новости
 Валерий Осипян назначен главным советником премьер-министра Армении Валерий Осипян назначен главным советником премьер-министра Армении  Зафиксирован самый низкий уровень потери газа и электроэнергии - Никол Пашинян Зафиксирован самый низкий уровень потери газа и электроэнергии - Никол Пашинян  Я не оставлю начатую мною работу на полпути – Тоноян Я не оставлю начатую мною работу на полпути – Тоноян  Пашинян скоро останется в политическом океане один Пашинян скоро останется в политическом океане один  Владимиру Гаспаряну предъявлено обвинение Владимиру Гаспаряну предъявлено обвинение  Министр обороны Армении прокомментировал слухи о своей отставке (видео) Министр обороны Армении прокомментировал слухи о своей отставке (видео)  Дабы «переварить» отставку Ванецяна Пашинян готовится к массовым репрессиям Дабы «переварить» отставку Ванецяна Пашинян готовится к массовым репрессиям  Пашинян в панике: он уже не доверяет своим силовикам и поэтому готов отказаться от своей суперпремьерской системы Пашинян в панике: он уже не доверяет своим силовикам и поэтому готов отказаться от своей суперпремьерской системы  Кто заменит Валерия Осипяна? Кто заменит Валерия Осипяна?  Валерий Осипян подал заявление об отставке Валерий Осипян подал заявление об отставке  Артур Ванецян дал интервью после своей отставки (видео) Артур Ванецян дал интервью после своей отставки (видео)  Опубликованы секретные отчеты ЦРУ о принадлежности Арцаха армянам Опубликованы секретные отчеты ЦРУ о принадлежности Арцаха армянам  Если бы я был сбегающим, то сегодня азербайджанцы пили бы чай в Степанакерте – Кочарян (видео) Если бы я был сбегающим, то сегодня азербайджанцы пили бы чай в Степанакерте – Кочарян (видео)  Национальное собрание оказывает тотальное давление на Конституционный суд – Левон Кочарян Национальное собрание оказывает тотальное давление на Конституционный суд – Левон Кочарян  Суд оставил Роберта Кочаряна под арестом (прямой эфир) Суд оставил Роберта Кочаряна под арестом (прямой эфир)  ППА отвергла предложение Пашиняна «атаковать» Конституционный суд, а «светлые» хотят торговаться с властями ППА отвергла предложение Пашиняна «атаковать» Конституционный суд, а «светлые» хотят торговаться с властями  Будет жарко – Суренян Будет жарко – Суренян  Премьер-министр Армении с рабочим визитом посетит США Премьер-министр Армении с рабочим визитом посетит США  Парламентский брифинг (прямой эфир) Парламентский брифинг (прямой эфир)  Заруи Постанджян прокомментировала отставку главы СНБ Заруи Постанджян прокомментировала отставку главы СНБ  Чего ждать от предстоящего визита Путина в Ереван? Чего ждать от предстоящего визита Путина в Ереван?  Поднимется ли цена на газ? Поднимется ли цена на газ?  Подай в отставку, тогда и полюбим Подай в отставку, тогда и полюбим  Президент подписал указ об освобождении Артура Ванецяна с поста главы СНБ Президент подписал указ об освобождении Артура Ванецяна с поста главы СНБ  Почему отстранен от должности Ванецян? Почему отстранен от должности Ванецян?  Пашинян собирается отправить Давида Тонояна в отставку? Пашинян собирается отправить Давида Тонояна в отставку?  Премьер подталкивает свою команду на коллективное преступление – Андраник Теванян (видео) Премьер подталкивает свою команду на коллективное преступление – Андраник Теванян (видео)  Пусть моя отставка станет отрезвляющим сигналом - Артур Ванецян Пусть моя отставка станет отрезвляющим сигналом - Артур Ванецян


Տնտեսությունը՝ որպես ամենօրյա աշխատանք

Տնտեսությունը՝ որպես ամենօրյա աշխատանք

Այս թեմայով

Տնտեսական վիճակագրության արձանագրած՝ ամենամեղմ բնորոշմամբ հակասական ֆոնին ուժգնանում են տնտեսական հեղափոխության մասին հայտարարությունները: Տպավորություն է ստեղծվում, որ ոչ ոք տնտեսությունը չի ընկալում որպես ամենօրյա աշխատանք: Աշխատանք, որի ընթացքում նախ հարկավոր է քիչ թե շատ գրագետ ու նպատակաուղղված ծրագիր ունենալ: Ծրագիր, որը կառաջարկի երկրի տնտեսության առաջընթացի թե՛ ոլորտները, թե՛ տեմպերը:

Բոլորը հրաշքի են սպասում, որ մատուցվում է «տնտեսական հեղափոխություն» անվան տակ: Երբ փորձում ես մանրամասներ փնտրել, թե ինչ է ընդգրկում այդ հասկացությունն իր մեջ, բախվում ես լոզունգների: Լավագույն դեպքում: Հայտնի բան է` պատմությունը դաս է, որից ոչ ոք ոչինչ չի սովորում: Հետևաբար, պատմությունը պարբերաբար կրկնվում է:

Հեռավոր 1989-ին այդ պահի մեր «երիտտնտեսագետներն» առաջ քաշեցին ջրի վաճառքով երկիր պահելու տեսությունն ընդհանրապես: Նույն նպատակին հանքային ջրերի վաճառքով հասնելուն` մասնավորապես: Ջրի հետ կապված ծրագիրը ջրվեց գնաց: Բայց դա մեր նեոտնտեսական առաջին առասպելն էր, որի հիմքում շատերը տնտեսագիտական հիմնավորումներ էին փնտրում: Օրինակ՝ այն հայտարարությունը, որ հանքային ջուրը նավթից թանկ է: Թանկը հնարավոր է՝ այսօր էլ թանկ է, բայց աշխարհը հրաժարվեց կամավոր գնել ու խմել մեր հանքային ջրերը: Հետո նոր տնտեսական առասպելներ հորինվեցին երկիրը շալախ ծիրանով, ապագա նավատորմով, ապա թթվով ու պանրով պահելու մասին: Երբ հերթը հասավ պղինձ-մոլիբդենին, էներգետիկ ճգնաժամն արդեն վրա էր տվել:

Հնարավոր է՝ այդ ճգնաժամի, հնարավոր է՝ կառավարման փորձի կուտակման արդյունքում մեր տնտեսության ղեկավարներն իրատես դարձան: Բայց «տնտեսական հեղափոխության» նոր ծրագրերում դժվար չէ նկատել նախկին նայիվ խաղիկները: Թեկուզ հենց նոր նավատորմ ունենալու խոստումներում: Բայց ամեն ինչ ավելի խաղաղ էր սկսվել: Մեր նեոտնտեսական առաջին միֆ-առասպելն այն էր, որ բավական է՝ իշխանությունները չգողանան, երկիրը կծաղկի: Հիմա իշխանության առաջին դեմքերից մինչև ամենավերջինը սիրում են կրկնել, որ «համակարգված կոռուպցիան վերացված է»:

Վերացելը հնարավոր է՝ վերացել է: Բայց տնտեսությունը չի ծաղկում: Պատճառն էլի մենք չենք ու մեր մեջ չենք փնտրում: Նույնիսկ այն մանկական պատկերացման համար, որ կոռուպցիայի հաղթահարումից հետո գործարար աշխարհն իրեն կոտորելով ներդրումներ է անելու մեր տնտեսության մեջ: Ինքներս չգիտենք, թե որ ոլորտն է կարևորվել «տնտեսական հեղափոխության» կողմից, բայց սպասում ենք ներդրումների: Սա նոր միֆ-առասպել է: Ոչ մի արտաքին ներդրող ոչ մի երկրի համար տնտեսական զարգացման ծրագիր չի գրել: Բայց մենք հո չենք կարող կարևոր գործերը թողնել ու տնտեսական զարգացման ծրագրեր քննարկել: Շատ ավելի հեշտ է բացատրելը, թե ինչու մեր տնտեսությունը չի զարգանում:

Օրինակ՝ պարզվում է՝ Լարսի թողունակությունը ընդամենը երեք հազար մեքենա է, իսկ մեզ պետք է, որ հեռավոր Լարսը 15 հազար մեքենա թողունակություն ունենա: Տնտեսական տվյալների ամփոփման մեջ ուրախացած գրում ենք, որ դրամը կայուն է, գնաճի ինդեքսն էլ 1.5 տոկոսի սահմանում է: Նույն հաշվետվության վերջին էջում 45 երկրի գնաճի ինդեքս են նշում, որ ուսումնասիրողները համեմատեն: Համեմատում ու տեսնում են, որ 45 երկրից միայն 6-ում է գնաճի ինդեքսը մերից բարձր: Բայց չենք արձանագրում, որ դրանց մեջ Եվրամիության անդամ երկիր, այսինքն՝ տնտեսապես զարգացած երկիր չկա: Բայց մեր տնտեսական իշխանությունները շարունակում են այն քաղաքականությունը, որ միայն զարգացած երկրներն են իրենց թույլ տալիս: Տեսնում ենք այս փաստերն ու ուրախանում:

Փոխարենը՝ չենք տեսնում, որ աշխարհի երկու խոշոր տնտեսությունները (ԱՄՆ և Չինաստան) պատերազմում են: ԱՄՆ-ը 25–տոկոսանոց մաքսատուրք է մտցնում չինական արտադրությունից սեփական արտադրողներին պաշտպանելու համար: Պատասխան առաջին քայլով Չինաստանը «կամային որոշմամբ» արժեզրկում է սեփական վճարամիջոցը: Տնտեսական իմաստը պարզ է: Դասագրքային մակարդակի պարզության: Չինաստանը սեփական վճարամիջոցն արժեզրկելով՝ փորձում է խթանել արտահանումը: Իսկ մենք շարունակում ենք դրամի ու գների կայունության տնտեսական պոպուլիզմը: Արանքում մշուշոտ խոսելով տնտեսական հեղափոխության ու դրա հնարավոր ու վառվռուն ապագայի մասին: Կարճ ու դասականի բառերով ասած՝ «Տնտեսական հեղափոխությունն անանկ բան մըն է, որի ինչ ըլլալը չենք գիտեր»:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Следуйте за нами Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company