Փողոցային խուժանն արդեն իշխանությունների կարգախոսները դարձրել է իր վարքի կանոն. ՀՅԴ Բյուրո Այսպիսի պառակտված, անհանդուրժող վիճակի բերված հասարակությունում անցումային արդարադատությունը՝ սովորական տրոցկիզմ Փողոցն՝ ընդդեմ պետության Հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա Ինչպես Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին տանը. Տեսանյութ Հենց Քոչարյանին ազատում են կալանքից, նիկոլականների անցումային արդարադատությունը գալիս է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը չկալանավորվեց Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել ԱԱԾ մեկուսարանից Պետության թշնամին լյումպենն է Դատարանի որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ. Ալումյան Լևոն Քոչարյանին բավարարում է դատարանի կայացրած որոշումը Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են գործել իրենց կարգավիճակի սահմաններում և ցուցաբերել զսպվածություն դատարանի վարույթում գտնվող գործով. ՄԻՊ Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ
ԼՐԱՀՈՍ
Հֆգ Փողոցային խուժանն արդեն իշխանությունների կարգախոսները դարձրել է իր վարքի կանոն. ՀՅԴ Բյուրո Գհհգ Այսպիսի պառակտված, անհանդուրժող վիճակի բերված հասարակությունում անցումային արդարադատությունը՝ սովորական տրոցկիզմ Ւդյեյ Փողոցն՝ ընդդեմ պետության Hvv Հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա աաա Ինչպես Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին տանը. Տեսանյութ Վահան Իշխանյան Հենց Քոչարյանին ազատում են կալանքից, նիկոլականների անցումային արդարադատությունը գալիս է ыпыв ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը Դյֆֆյ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը չկալանավորվեց Dhdhxj Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան Եյեյֆ Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել ԱԱԾ մեկուսարանից He hfh Պետության թշնամին լյումպենն է Fjfj Դատարանի որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ. Ալումյան Hdhdh Լևոն Քոչարյանին բավարարում է դատարանի կայացրած որոշումը Tff Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են գործել իրենց կարգավիճակի սահմաններում և ցուցաբերել զսպվածություն դատարանի վարույթում գտնվող գործով. ՄԻՊ Djfh Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ Դդյ Փաստաբանների պալատի նախագահը՝ պատգամավորի աղմկահարույց կոչի մասին Գըը 5-րդ ալիքի տնօրինության հայտարարությունը Ռյֆյ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից․ Բ. Սահակյանի և Ա. Ղուկասյանի անձնական երաշխավորմամբ դատարանը փոխեց խափանման միջոցը աաա Գեղարքունիքում «ՈՒԱԶ»-ը մի քանի պտույտ գլորվել է. կինը տեղում մահացել է, ամուսնուն ուղղաթիռով հասցրել են Երևան. Տեսանյութ աաա Փողոցային պայքարը Հայաստանում մեկ անգամ հաջողություն բերեց, պետք է այդ էջը փակել․ Ղազինյան. Տեսանյութ Զելենսկու Ռուսաստանը չի հրավիրվել Զելենսկու երդմնակալության արարողությանը. Ուկրաինայի ԱԳՆ աաա Ստյոպա Սաֆարյանն անգամ իր տարիքն է կեղծում Շերոն Սթոուն 61-ամյա Շերոն Սթոունը՝ առանց ներքնազգեստի Արցախ Շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ աաա Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից առաջ քաղաքացիները կրկին դատարանի առաջ են . ՈՒղիղ աաա Կինն ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ էր, կոտրած ապակու բեկորով վնասել է մարմնի տարբեր հատվածներ. Ոստիկանություն գյուղ Լիճք գյուղի 5 բնակիչ թունավորվել են շմոլ գազից վվ Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին աաա Որպեսզի էժան շահարկումների տեղիք չտամ, ինքս չեմ գնա դատարան. «Իմ քայլի» պատգամավորը՝ Քոչարյանի դեմ ակցիային մասնակցելու կոչի մասին այրվել Գյումրիում մթերային խանութ է այրվել Իսկ եթե ոգևորված «ստվար զանգվածը» գնա դատարան, և բախումներ լինեն, այս անձը պատասխանատվություն կրելո՞ւ է. Լուսանկար Սա պարզապես նվեր է Քոչարյանի պաշտպանական կողմին աաա Նորշենում կերտվել է Ավոյի գրաֆիտե դիմանկարը. Լուսանկար բբբ Պատերազմն ընդունված է. երբ տրանսգենդերը դատի է տալիս թերթին, նույնիսկ պատիվ ու 1 մլն դրամ պահանջում Եղանակ Եղանակը՝ հանգստյան օրերին Դիանա Գասպարյան Դիանա Գասպարյանը մանկապարտեզում իր ծխելու լուրերի մասին Ալումյան Պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառումը սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ է. Հայկ Ալումյան. Տեսանյութ 136165 Պաշտոնյաները չպետք է դատական գործերի վերաբերյալ որևէ կարծիք հայտնեն մինչև դատական վճիռը վվվ Արցախի նախագահի գալը ճնշու՞մ չէ, իմ կարծիքը ճնշու՞մ է. Հայկ Սարգսյանը` աղմկահարույց գրառման մասին ցց Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով աաա Ադրբեջանի ՖՖԱ-ն՝ Մխիթարյանի մասին Երկար ժամանակով Երկար ժամանակով լույս չի լինելու ինքնասպան Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից աաա Հայկ Ալումյանը հրատապ ասուլիս է հրավիրել. ՈՒղիղ աաա 45-ամյա կինը ինքնավնասում է կատարել՝ կտրելով վիզը Երևանի կենտրոնում Տիգրան Քոչարյան Եթե տունը պլաստիկ շշերով ջուր ունեք, տարեք՝ շշերով հանդերձ, հանձնեք մոտակա բաժանմունք Արփինե Հովհաննիսյան. «Ատելությունն օնլայն տիրույթից օֆֆլայն տիրույթ տեղափոխելիս տրանսֆորմացվում է բռնության» Գլխավոր դատախազության և գլխավոր դատախազի քաղաքականացումը ցց Կոտայքի մարզպետն արձագանքել է իր եղբոր մասին մամուլի սկանդալային հրապարակմանը Ճնշում դատարանի վրա և անմեղության կանխավարկածի խախտում իշխանական պատգամավորի կողմից. Լուսանկար Իսկ եթե ոգևորված «ստվար զանգվածը» գնա դատարան, և բախումներ լինեն, այս անձը պատասխանատվություն կրելո՞ւ է. Լուսանկար աաա ՇՏԱՊ. Գլխավոր դատախազի մարդիկ գիշերն ահաբեկել են Գառնիկ Իսագուլյանին Լիլի Մորտո «Քննադատությունից խուսափելու միայն մի միջոց կա». Լիլի Մորտո Քիմ Քարդաշյան «Օրհնված ենք, ունենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է»․ Քիմ Քարդաշյանը հրապարակել է չորրորդ երեխայի լուսանկարը աաա ԵՊՏՀ-ի ռեկտորը ստե՞լ է ՀՔԾ Ուշագրավ խոստովանություն. ՀՔԾ պետը՝ համակարգից ինֆորմացիայի արտահոսքի մասին Մաշա Իվանյան Ստիպողաբար. Ինչ է խոստանում դպրոցի տնօրենը ծնողներին իրեն աջակցելու դիմաց aaa «Փաշինյանն այս գործի քավորն է». Արմեն Աշոտյանը՝ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մասին ԱԺ Ճոռոմ խոսքեր. Նվազագույն աշխատավարձի բարձրացում ընդամենը 10 հազար դրամով պետ 5.7 մլն դրամի յուրացում. Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ՊՊԳ վարչության նախկին պետի դեմ աաա «Կյանքը կանգ է առել». Քոչարյանի գործը՝ դատախազության համար «կյանքի և մահվան» ստուգարք


15 Մայիս 2019 թ․ 10:10

Մամեդյարով․ Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին. Տեսանյութ

Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, այսօր Բրյուսելում պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Ազատություն»․ - Պարոն Մամեդյարով, պաշտոնական Երևանը պնդում է, որ առանց բանակցային գործընթացին Ստեփանակերտի մասնակցության հնարավոր չէ գտնել հակամարտության իրական կարգավորում:

Էլմար Մամեդյարով․ - Ես կարծում եմ, որ դա այդքան էլ ճիշտ չէ, որովհետև այս բոլոր տարիների ընթացքում, որ մենք բանակցություններ էինք վարում, համանախագահները տարածաշրջան այցելելիս գնում էին նաև Ղարաբաղ և շփվում էին Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, բացի այդ, և՛ նախկին, և՛ գործող վարչակազմը, հույս ունեմ, տեղեկացնում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այնպես որ, ինչ-որ չափով ներգրավված եղել են, և ձեր ղեկավարությունը այս թեմայով ևս խոսել է: Ես կարծում եմ, որ հարցի բանալին մասնակցել-չմասնակցելը չէ, հարցն այն է, որ մենք պետք է լուրջ քաղաքական մոտեցում ցուցաբերենք, պետք է նստենք և ավարտենք այն, ինչ ես անվանում եմ սուբստանտիվ բանակցություններ, կարող եք անվանել առարկայական բանակցություններ, որովհետև բոլորը ամեն ինչ հրաշալի գիտեն, գիտեն՝ սեղանին ինչ փաստաթուղթ է դրված, ինչո՞ւ պետք է ինքներս մեզ խաբենք:

«Ազատություն»․ - Բայց սկզբունքորեն դուք դեմ եք Ստեփանակերտի մասնակցությանը:

Մամեդյարով․ - Սկզբունքորեն այո:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ:

Մամեդյարով․ - Կես ժամ դա էի բացատրում:

«Ազատություն»․- Ոչ, դա չէիք բացատրում: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղի ժողովրդի կողմից չի ընտրվել, դրա համար էլ նրանց չի ներկայացնում:

Մամեդյարով․ - Ի՞նչ լեզվով ասեմ, կարդացեք ձեր Սահմանադրությունը, 90-ականների Սահմանադրությունը կարդացեք, դրանից հետո կխոսենք:

«Ազատություն»․ - Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ընտրվե՞լ է Ղարաբաղի ժողովրդի կողմից:

Այս հարցը Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անպատասխան թողեց:

«Այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել Դուշանբեում․․․ Հայաստանում կան կարծիքներ, որ Ադրբեջանը համեմատաբար խաղաղ իրավիճակը սահմանին օգտագործում է, որպեսզի ամրացնի իր ինժեներական կառույցները», - հայաստանցի լրագրողներից մեկի այս դիտարկմանը Մամեդյարովն արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ սկզբունքային պայմանավորվածություն կա ամեն ինչ հաստատել համապատասխան մարմինների միջև շփումների միջոցով, կարծում եմ՝ իրենք շփվում են, որովհետև երբ ինչ-որ միջադեպ է տեղի ունենում, նրանք զանգահարում են իրար, մենք խոսում ենք պայմանավորվածության մասին, այն հաստատվել է թեժ գծի միջոցով: Մյուս կողմից էլ՝ հասկանում եք, հնարավոր չէ այսպես շարունակել ապրելը, դուք ասում եք սահման, մենք դա անվանում ենք շփման գիծ, եթե խոսում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի մասին, դա ուրիշ բան է, եթե ասում ենք, որ դա տեղի է ունենում շփման գծում, դա շփման գիծն է, սահման չէ, այնպես որ՝ այստեղ նստած ինքներդ ձեզ եք խաբում և ուզում եք խաբել հայ ժողովրդին: Ես հարց ունեմ՝ ի՞նչ է ստացել հայ ժողովուրդը Ադրբեջանի հետ 30 տարվա պատերազմի արդյունքում»:

«Իսկ ի՞նչ է ստացել Ադրբեջանը»,-հակադարձեց լրագրողը, ինչին Ադրբեջանի արտգործնախարարն արձագանքեց․ «Հայաստանը շրջանցող երկաթուղային ճանապարհը բացե՞ց, գազամուղը կառուցե՞ց, քի՞չ է միթե, բոլոր ռազմավարական ծրագրերը, որոնց մասին այսօր խոսեցինք, բոլորը Հայաստանը շրջանցել են, և ի՞նչ, ի՞նչ․․․ ինքներդ ձեզ հարց տվեք՝ ի՞նչ ստացան Հայաստանի հասարակ քաղաքացիները Ադրբեջանի հետ հակամարտությունից: Ձեզ մոտ, եթե չեմ սխալվում, աղքատության մակարդակը գրեթե 40 տոկոս է, մի օր մեքենայով գիշերը Թբիլիսիից գնացեք Երևան»:

Հումանիտար նախաձեռնությունների մասին հարցին, մասնավորապես՝ կա՞ն արդյոք շփումներ, Մամեդյարովը պատասխանեց․ «Դա քննարկման ընթացքում է, այս խնդրի շուրջ աշխատում են նաև համանախագահները, որոնք, ի դեպ, ծրագրում են այս ամիս տարածաշրջանային այց կատարել»:

Հարցին էլ՝ «այդ դեպքում, հաջորդ քայլը համանախագահների տարածաշրջանային ա՞յցն է, թե՞ նաև արտգործնախարարների հանդիպում է ծրագրվում», նա արձագանքեց․ «Ոչ, ոչ, մենք դեռ ծրագրում ենք, որ համանախագահները կգան տարածաշրջան և դրանից հետո կքննարկենք․․․ Օրակարգում նախարարների հանդիպման հարց կա, բայց այն դեռ պետք է նախապատրաստել, արդեն ասել եմ, որ համանախագահ երկրներից մեկի կողմից կա առաջարկ նախարարների հանդիպում անցկացնել, բայց այն առաջին հերթին պետք է նախապատրաստել»: Ադրբեջանի արտգործնախարարը հաստատեց, որ խոսքը Վաշինգտոնում ակնկալվող հանդիպման մասին է:

«Մի քանի անգամ արդեն ասել եք, որ Հայաստանի նոր իշխանությունը բաց, թափանցիկ է գործում, որ հույսեր ունեք, որ կառուցողական երկխոսություն կունենաք»,-հայաստանցի լրագրողի այս դիտարկմանն էլ Մամեդյարովն արձագանքեց․ «Դե, երբ խոսում ենք ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու մասին՝ բացելով մի շարք դետալներ, որոնց մասին խոսել ենք, դա առաջին հերթին Հայաստանին խաղաղության նախապատրաստելու մասին է, որպեսզի աչքակապություն չլինի, որպեսզի հասկանանք, որ լավ հարևանությունն ավելի լավ է, քան շրջափակման մեջ մնալը: Չորս հարևան երկրներից երկուսի հետ ձեր սահմանը փակ է, իսկ երրորդը շուտով կփակվի: Եվ ի՞նչ, մտածեք, ինքներդ ձեզ հարց տվեք, ոչ թե մենք պետք է ձեզ հարց տանք, այլ դուք ինքներդ ձեզ, հայ ժողովո՛ւրդը պիտի իրեն այս հարցը տա՝ հետո ի՞նչ է լինելու»:


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company