Փողոցային խուժանն արդեն իշխանությունների կարգախոսները դարձրել է իր վարքի կանոն. ՀՅԴ Բյուրո Այսպիսի պառակտված, անհանդուրժող վիճակի բերված հասարակությունում անցումային արդարադատությունը՝ սովորական տրոցկիզմ Փողոցն՝ ընդդեմ պետության Հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա Ինչպես Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին տանը. Տեսանյութ Հենց Քոչարյանին ազատում են կալանքից, նիկոլականների անցումային արդարադատությունը գալիս է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը չկալանավորվեց Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել ԱԱԾ մեկուսարանից Պետության թշնամին լյումպենն է Դատարանի որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ. Ալումյան Լևոն Քոչարյանին բավարարում է դատարանի կայացրած որոշումը Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են գործել իրենց կարգավիճակի սահմաններում և ցուցաբերել զսպվածություն դատարանի վարույթում գտնվող գործով. ՄԻՊ Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ
ԼՐԱՀՈՍ
Հֆգ Փողոցային խուժանն արդեն իշխանությունների կարգախոսները դարձրել է իր վարքի կանոն. ՀՅԴ Բյուրո Գհհգ Այսպիսի պառակտված, անհանդուրժող վիճակի բերված հասարակությունում անցումային արդարադատությունը՝ սովորական տրոցկիզմ Ւդյեյ Փողոցն՝ ընդդեմ պետության Hvv Հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա աաա Ինչպես Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին տանը. Տեսանյութ Վահան Իշխանյան Հենց Քոչարյանին ազատում են կալանքից, նիկոլականների անցումային արդարադատությունը գալիս է ыпыв ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը Դյֆֆյ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը չկալանավորվեց Dhdhxj Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան Եյեյֆ Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել ԱԱԾ մեկուսարանից He hfh Պետության թշնամին լյումպենն է Fjfj Դատարանի որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ. Ալումյան Hdhdh Լևոն Քոչարյանին բավարարում է դատարանի կայացրած որոշումը Tff Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են գործել իրենց կարգավիճակի սահմաններում և ցուցաբերել զսպվածություն դատարանի վարույթում գտնվող գործով. ՄԻՊ Djfh Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ Դդյ Փաստաբանների պալատի նախագահը՝ պատգամավորի աղմկահարույց կոչի մասին Գըը 5-րդ ալիքի տնօրինության հայտարարությունը Ռյֆյ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից․ Բ. Սահակյանի և Ա. Ղուկասյանի անձնական երաշխավորմամբ դատարանը փոխեց խափանման միջոցը աաա Գեղարքունիքում «ՈՒԱԶ»-ը մի քանի պտույտ գլորվել է. կինը տեղում մահացել է, ամուսնուն ուղղաթիռով հասցրել են Երևան. Տեսանյութ աաա Փողոցային պայքարը Հայաստանում մեկ անգամ հաջողություն բերեց, պետք է այդ էջը փակել․ Ղազինյան. Տեսանյութ Զելենսկու Ռուսաստանը չի հրավիրվել Զելենսկու երդմնակալության արարողությանը. Ուկրաինայի ԱԳՆ աաա Ստյոպա Սաֆարյանն անգամ իր տարիքն է կեղծում Շերոն Սթոուն 61-ամյա Շերոն Սթոունը՝ առանց ներքնազգեստի Արցախ Շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ աաա Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից առաջ քաղաքացիները կրկին դատարանի առաջ են . ՈՒղիղ աաա Կինն ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ էր, կոտրած ապակու բեկորով վնասել է մարմնի տարբեր հատվածներ. Ոստիկանություն գյուղ Լիճք գյուղի 5 բնակիչ թունավորվել են շմոլ գազից վվ Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին աաա Որպեսզի էժան շահարկումների տեղիք չտամ, ինքս չեմ գնա դատարան. «Իմ քայլի» պատգամավորը՝ Քոչարյանի դեմ ակցիային մասնակցելու կոչի մասին այրվել Գյումրիում մթերային խանութ է այրվել Իսկ եթե ոգևորված «ստվար զանգվածը» գնա դատարան, և բախումներ լինեն, այս անձը պատասխանատվություն կրելո՞ւ է. Լուսանկար Սա պարզապես նվեր է Քոչարյանի պաշտպանական կողմին աաա Նորշենում կերտվել է Ավոյի գրաֆիտե դիմանկարը. Լուսանկար բբբ Պատերազմն ընդունված է. երբ տրանսգենդերը դատի է տալիս թերթին, նույնիսկ պատիվ ու 1 մլն դրամ պահանջում Եղանակ Եղանակը՝ հանգստյան օրերին Դիանա Գասպարյան Դիանա Գասպարյանը մանկապարտեզում իր ծխելու լուրերի մասին Ալումյան Պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառումը սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ է. Հայկ Ալումյան. Տեսանյութ 136165 Պաշտոնյաները չպետք է դատական գործերի վերաբերյալ որևէ կարծիք հայտնեն մինչև դատական վճիռը վվվ Արցախի նախագահի գալը ճնշու՞մ չէ, իմ կարծիքը ճնշու՞մ է. Հայկ Սարգսյանը` աղմկահարույց գրառման մասին ցց Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով աաա Ադրբեջանի ՖՖԱ-ն՝ Մխիթարյանի մասին Երկար ժամանակով Երկար ժամանակով լույս չի լինելու ինքնասպան Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից աաա Հայկ Ալումյանը հրատապ ասուլիս է հրավիրել. ՈՒղիղ աաա 45-ամյա կինը ինքնավնասում է կատարել՝ կտրելով վիզը Երևանի կենտրոնում Տիգրան Քոչարյան Եթե տունը պլաստիկ շշերով ջուր ունեք, տարեք՝ շշերով հանդերձ, հանձնեք մոտակա բաժանմունք Արփինե Հովհաննիսյան. «Ատելությունն օնլայն տիրույթից օֆֆլայն տիրույթ տեղափոխելիս տրանսֆորմացվում է բռնության» Գլխավոր դատախազության և գլխավոր դատախազի քաղաքականացումը ցց Կոտայքի մարզպետն արձագանքել է իր եղբոր մասին մամուլի սկանդալային հրապարակմանը Ճնշում դատարանի վրա և անմեղության կանխավարկածի խախտում իշխանական պատգամավորի կողմից. Լուսանկար Իսկ եթե ոգևորված «ստվար զանգվածը» գնա դատարան, և բախումներ լինեն, այս անձը պատասխանատվություն կրելո՞ւ է. Լուսանկար աաա ՇՏԱՊ. Գլխավոր դատախազի մարդիկ գիշերն ահաբեկել են Գառնիկ Իսագուլյանին Լիլի Մորտո «Քննադատությունից խուսափելու միայն մի միջոց կա». Լիլի Մորտո Քիմ Քարդաշյան «Օրհնված ենք, ունենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է»․ Քիմ Քարդաշյանը հրապարակել է չորրորդ երեխայի լուսանկարը աաա ԵՊՏՀ-ի ռեկտորը ստե՞լ է ՀՔԾ Ուշագրավ խոստովանություն. ՀՔԾ պետը՝ համակարգից ինֆորմացիայի արտահոսքի մասին Մաշա Իվանյան Ստիպողաբար. Ինչ է խոստանում դպրոցի տնօրենը ծնողներին իրեն աջակցելու դիմաց aaa «Փաշինյանն այս գործի քավորն է». Արմեն Աշոտյանը՝ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մասին ԱԺ Ճոռոմ խոսքեր. Նվազագույն աշխատավարձի բարձրացում ընդամենը 10 հազար դրամով պետ 5.7 մլն դրամի յուրացում. Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ՊՊԳ վարչության նախկին պետի դեմ աաա «Կյանքը կանգ է առել». Քոչարյանի գործը՝ դատախազության համար «կյանքի և մահվան» ստուգարք


02 Մայիս 2019 թ․ 12:47

Եթե հակառակորդը փորձի սրել իրավիճակը, մենք կզսպենք նման քայլերը. ՀՀ ՊՆ գնդապետ

Այս թեմայով

Հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարն է գնդապետ Ա. Թադեւոսյանը: Փորձառու սպան անցել է ծառայական գրեթե բոլոր սանդղակներով, առաջնագծում ծառայության մեծ փորձ ունի: Հրամանատարի հետ զրուցեցինք սահմանին տիրող իրավիճակի, առաջնագծում իրականացվող աշխատանքների մասին:

 -Պարոն գնդապետ, որո՞նք են զորամասի առօրյա գործունեության առաջնահերթությունները:

-Զորամասի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում սահմանի բավական մեծ, բարդ ու պատասխանատու հատվածում: Մեր առօրյա աշխատանքները հիմնականում միտված են այս կարևորագույն խնդրի անթերի ու անխափան իրագործմանը: Արդեն տևական ժամանակ է՝ մարտական հերթապահությանը ներգրավվում են միայն զորամասի պայմանագրային զինծառայողները: Մենք հնարավորություն ենք ստացել առավել խորացված կարգով կազմակերպել ժամկետայինների մարտական ուսուցումը, կենտրոնանալ նրանց կրակային, մասնագիտական պատրաստության վրա: Անձնակազմի ռազմական ունակությունների կատարելագործումն առաջնահերթություն է, քանի որ անհրաժեշտության դեպքում նաև ժամկետայիններն են մեկնելու առաջնագիծ մարտական խնդիր կատարելու:

-Պայմանագրայինների թվաքանակը բավարա՞ր է ժամկետայիններին փոխարինելու համար, թե՞ համարվում է, որ նրանք ավելի փորձառու են և կարող են լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ ծառայել:

-Պայմանագրային զինծառայողների ներգրավման գործընթացն սկսել ենք՝ նախապես համադրելով մեր առջև դրված խնդիրների կատարման բնույթն ու առկա մարդկային ռեսուրսը: Մեր ուժերը լիովին բավարար են՝ մարտական խնդիրը առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության կատարելու համար: Բացի այդ, նախորդ տարվանից մեր պաշտպանական թևերից մեկի հենակետերում մարտական հերթապահություն են իրականացնում ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զինծառայողները: Նրանք ամբողջությամբ «գործի մեջ են մտել», մեր փորձառու պայմանագրայիններին հավասար պահպանում են սահմանի անվտանգությունը:

-Բոլորին է հետաքրքրում՝ ինչպիսի՞ իրավիճակ է այսօր սահմանին:

-Վերջին շրջանում սահմանին իրավիճակը հանգիստ է, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եզակի են: Հազվադեպ անկանոն կրակոցներ են լինում: Սկսվել են հողագործական աշխատանքները, իսկ գյուղացիներից շատերի հողակտորները սահմանագծին մոտ են, հակառակորդի անմիջական նշանառության տակ: Մինչ այդ էլ գյուղացիները պաշտպանված են եղել, սակայն այժմ առավել վստահ են հող մշակում: Ամեն դեպքում, մեր դիրքապահները զգոնությունը չեն թուլացնում՝ պատրաստ ամեն պահի ապահովելու խաղաղ գյուղացիների անվտանգությունը:

-Ձեզ հետ միասին եղանք հենակետերից մի քանիսում: Մեծ մասում ինժեներական աշխատանքներ են իրականացվում:

-Սահմանագծի ամբողջ երկայնքով ինժեներական կահավորման լայնածավալ աշխատանքներ ենք նախաձեռնել: Առայժմ առավել խորացված աշխատանքներ են իրականացվում պաշտպանական մեկ ուղղությամբ, բայց աստիճանաբար անցնելու ենք մյուս թևերին: Ընդհանրապես, առաջնագծի ինժեներական կահավորման կատարելագործումն անընդհատ է: Նոր, բարեկարգված հենակետերում առկա են հաստ պաշտպանիչ պատեր, հաղորդակցման լրացուցիչ ուղիներ, թաքստոցներ և այլն: Անում ենք ամեն ինչ, որ մեր զինծառայողը պաշտպանված, ապահով խրամաբջջից դիտարկում կատարի և անհրաժեշտության դեպքում՝ կրակ վարի: Մարտական հերթապահություն կատարող զինծառայողի անվտանգության ապահովումն առաջնահերթ է:

-Նաև նոր կառուցված հենակետեր տեսանք:

-Հակառակորդը տեղում չի դոփում, նույնպես ամրաշինական աշխատանքներ է իրականացնում: Մենք պետք է ժամանակին հակազդենք նրանց գործողություններին, ավելին՝ թելադրող լինենք այս հարցում, որ կարողանանք հենակետերի առավել նպաստավոր դիրք զբաղեցնել, ապահովել հակառակորդին վերահսկելու լայն տեսադաշտ: Հակառակորդի տեղաշարժման ուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքներն ու հարձակման հավանական ուղղությունները միշտ հասանելի են մեզ համար: Վստահ կարող եմ ասել՝ ինժեներական աշխատանքների շնորհիվ դիտարկման ու հսկման մեր հնարավորությունները էապես ավելացել են:

-Նման պայմաններում անհրաժեշտ է ավելացնել նաև կրակային խոցման հնարավորությունները: Որքանո՞վ է առաջնագիծը համալրված անհրաժեշտ զինատեսակներով:

-Զորամասի զինանոցը պարբերաբար համալրվում է նոր զինատեսակներով: Դիրքերում տեղադրված են տարբեր տրամաչափի կրակային խոցման միջոցներ: Դրանց կիրառման անհրաժեշտությունը որոշվում է իրավիճակին համապատասխան: Ունենք կռվելու, մարտ վարելու բոլոր հնարավորությունները: Կան գնդացրային փակ խրամաբջիջներ, հրետանային կրակից պատսպարվելու թաքստոցներ, ապահով և պաշտպանված քողարկված կրակակետեր և այլն:

-Հարաբերական անդորրի պայմաններում ինչպիսի՞ն է ստորաբաժանումների մարտունակությունը:

-Մեր ստորաբաժանումները պարբերաբար մեկնում են առաջնագիծ, տեղում վարժանքներ անցկացնում՝ սովորելով կիրառման շրջանում անցնել պաշտպանության, տեղանքը ճիշտ օգտագործել ու գրագետ մարտ վարել: Արդեն նշեցի, որ զորամասի մշտական տեղակայման վայրում հատկապես ժամկետային զինծառայողների մարտական պատրաստության առավել շատ ժամանակ ու հնարավորություններ ենք ստացել: Այնպես որ, մարտունակության խնդիր չունենք: Առաջնագծի մեր զինվորը հստակ հասկանում է սահմանի հուսալի պահպանության կարևորությունը: Հարաբերական խաղաղության պայմաններում էլ պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման: Իսկ եթե հակառակորդը փորձի սրել իրավիճակը, մենք կզսպենք նման քայլերը…

Աղբյուր՝ «Հայ զինվոր»


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company