Ինչո՞ւ  Փաշինյանի ժամանակվա Հայաստանում  եվրոպացիները ավելի դժվար են վիզա տրամադրում մեր քաղաքացիներին, քան նախկինում էր Համացանցում է հայտնվել «օրենքով գող» Սվո Ռաֆի մասնակցությամբ բացառիկ կադրեր. Տեսանյութ Ադրբեջանն Արցախի դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է 900 կրակոց Հայ պատանի մաթեմատիկոսները մեդալներով են վերադարձել Լոնդոնի միջազգային օլիմպիադայից Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Բակո Սահակյանը Շուշիում ներկա է եղել Քանդակների պուրակի եւ «Արցախի երկինքը» լուսանկարների ցուցահանդեսի բացմանը Վարդագույն տաբատ, ծաղկավոր վերնաշապիկ․ Սիրուշոյի ամառային կերպարը. Լուսանկար Քոչարյանի ֆրանսահայ փաստաբանը ՍԴ վերլուծություն է ներկայացրել ԱԱԾ. Կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը․Տեսանյութ «3 միլիոն վարչապետները» դեռ շատ առիթներ կունենան համոզվելու, որ իրենց ուղղակի խաբել են Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ. Լուսանկար Անընդունելի լեքսիկոն Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործողություններն անմիջականորեն կապված են Քոչարյանի գործի հետ. Տեսանյութ Որքա՞ն աշխատող կա Հայաստանում.ով ու՞մ է խաբում
ԼՐԱՀՈՍ
 Ինչո՞ւ  Փաշինյանի ժամանակվա Հայաստանում  եվրոպացիները ավելի դժվար են վիզա տրամադրում մեր քաղաքացիներին, քան նախկինում էր Ինչո՞ւ  Փաշինյանի ժամանակվա Հայաստանում  եվրոպացիները ավելի դժվար են վիզա տրամադրում մեր քաղաքացիներին, քան նախկինում էր  Համացանցում է հայտնվել «օրենքով գող» Սվո Ռաֆի մասնակցությամբ բացառիկ կադրեր. Տեսանյութ Համացանցում է հայտնվել «օրենքով գող» Սվո Ռաֆի մասնակցությամբ բացառիկ կադրեր. Տեսանյութ  Ադրբեջանն Արցախի դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է 900 կրակոց Ադրբեջանն Արցախի դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է 900 կրակոց  Հայ պատանի մաթեմատիկոսները մեդալներով են վերադարձել Լոնդոնի միջազգային օլիմպիադայից Հայ պատանի մաթեմատիկոսները մեդալներով են վերադարձել Լոնդոնի միջազգային օլիմպիադայից  Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին  Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով  Բակո Սահակյանը Շուշիում ներկա է եղել Քանդակների պուրակի եւ «Արցախի երկինքը» լուսանկարների ցուցահանդեսի բացմանը Բակո Սահակյանը Շուշիում ներկա է եղել Քանդակների պուրակի եւ «Արցախի երկինքը» լուսանկարների ցուցահանդեսի բացմանը  Վարդագույն  տաբատ, ծաղկավոր վերնաշապիկ․ Սիրուշոյի ամառային կերպարը. Լուսանկար Վարդագույն տաբատ, ծաղկավոր վերնաշապիկ․ Սիրուշոյի ամառային կերպարը. Լուսանկար  Քոչարյանի ֆրանսահայ փաստաբանը ՍԴ վերլուծություն է ներկայացրել Քոչարյանի ֆրանսահայ փաստաբանը ՍԴ վերլուծություն է ներկայացրել  ԱԱԾ. Կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը․Տեսանյութ ԱԱԾ. Կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը․Տեսանյութ  «3 միլիոն վարչապետները» դեռ շատ առիթներ կունենան համոզվելու, որ իրենց ուղղակի խաբել են «3 միլիոն վարչապետները» դեռ շատ առիթներ կունենան համոզվելու, որ իրենց ուղղակի խաբել են  Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ. Լուսանկար Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ. Լուսանկար  Անընդունելի լեքսիկոն Անընդունելի լեքսիկոն  Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործողություններն անմիջականորեն կապված են Քոչարյանի գործի հետ. Տեսանյութ Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործողություններն անմիջականորեն կապված են Քոչարյանի գործի հետ. Տեսանյութ  Որքա՞ն աշխատող կա Հայաստանում.ով ու՞մ է խաբում Որքա՞ն աշխատող կա Հայաստանում.ով ու՞մ է խաբում  Քաղաքացիները շրջապատեցին «ժողովրդի» վարչապետին Շիրակի մարզում. Փաշինյանը չլսեց գյումրեցիների բողոքները. ՈՒղիղ Քաղաքացիները շրջապատեցին «ժողովրդի» վարչապետին Շիրակի մարզում. Փաշինյանը չլսեց գյումրեցիների բողոքները. ՈՒղիղ  Արմավիրի մարզի 2 համայնքում այրվում են ցորենի արտեր Արմավիրի մարզի 2 համայնքում այրվում են ցորենի արտեր  Հներից ազատվելով հիմա էլ նորերին ենք աստվածացնում ու դրանով իսկ այլասերում Հներից ազատվելով հիմա էլ նորերին ենք աստվածացնում ու դրանով իսկ այլասերում  «Շուշս դարձավ 12 տարեկան». Մարիամ Փաշինյան. լուսանկար «Շուշս դարձավ 12 տարեկան». Մարիամ Փաշինյան. լուսանկար  Ահաբեկչական Սասնա Ծռեր կառույցի համար տերմինալներում հատուկ վճարելու միջոց են ստեղծել. Լուսանկար Ահաբեկչական Սասնա Ծռեր կառույցի համար տերմինալներում հատուկ վճարելու միջոց են ստեղծել. Լուսանկար  Անտառահատման լեգենդների ոչ պակաս լեգենդար պաշտոնական թվերը Անտառահատման լեգենդների ոչ պակաս լեգենդար պաշտոնական թվերը  «Արաբկիր» բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացել «Արաբկիր» բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացել  Արարատ Միրոզոյանն ԱՄՆ-ում բացառապես ընդդիմադիրների հետ է հանդիպել. Լուսանկար Արարատ Միրոզոյանն ԱՄՆ-ում բացառապես ընդդիմադիրների հետ է հանդիպել. Լուսանկար  «Հյուսիս-հարավ»-ի աշխատակիցները նոր ցույցերի են նախապատրաստվում «Հյուսիս-հարավ»-ի աշխատակիցները նոր ցույցերի են նախապատրաստվում  Նորանոր «իջևաններ» են սպասվում. Ծովագյուղում հասունանում է բողոքի ալիք՝ ընդդեմ ձկնորսության արգելքի Նորանոր «իջևաններ» են սպասվում. Ծովագյուղում հասունանում է բողոքի ալիք՝ ընդդեմ ձկնորսության արգելքի  Հարկային նոր արտոնություն. Ում է առաջարկվում այն տրամադրել Հարկային նոր արտոնություն. Ում է առաջարկվում այն տրամադրել  Նորանոր «իջևաններ» են սպասվում. Ծովագյուղում հասունանում է բողոքի ալիք՝ ընդդեմ ձկնորսության արգելքի Նորանոր «իջևաններ» են սպասվում. Ծովագյուղում հասունանում է բողոքի ալիք՝ ընդդեմ ձկնորսության արգելքի  Սամվել Լիմինդրովիչը՝ «անձեռնմխելի», «պախատ» անող Գագիկ Ծառուկյանն էլ «ազգով-տակով» մեկնել է Մոնակո Սամվել Լիմինդրովիչը՝ «անձեռնմխելի», «պախատ» անող Գագիկ Ծառուկյանն էլ «ազգով-տակով» մեկնել է Մոնակո


Մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ. Փաշինյանը` Չինաստանում

Մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ. Փաշինյանը` Չինաստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պեկինի Ազգային համաժողովների կենտրոնում մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը: Համաժողովի մասնակիցների թիվն անցնում է 2 հազարը` աշխարհի 47 երկրից:

Մինչ համաժողովի մեկնարկը Սի Ծինփինը դիմավորել է երկրների առաջնորդներին, այնուհետև տեղի է ունեցել տեսալուսանկարահանում:

Համաժողովի նպատակն է ամրապնդել Ասիական տարածաշրջանի պետությունների կապերը, այդ թվում` տնտեսական, խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով:

Բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, ջերմորեն ողջունել բոլոր հյուրերին և հույս հայտնել, որ համաժողովը նոր ազդակ կհաղորդի մասնակից պետությունների միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: ՉԺՀ նախագահը նշել է, որ համաժողովը լավ հնարավորություն է մասնակից պետությունների միջև ամրապնդելու երկխոսությունն ու խթանելու համագործակցությունը իրավահավասարության և փոխադարձ շահերի վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո Նախագահ Սի Ծինփին,
Պետությունների և կառավարությունների հարգարժան ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ հնագույն քաղաքակրթության օրրան Չինաստանում և մասնակցել այս կարևոր իրադարձությանը:

Ըստ իս, բազմազան է մեր մոլորակի գեղեցկությունն ու մարդկային քաղաքակրթությունը: Բազմազանությունը ծնում է երկխոսություն, իսկ երկխոսությունը հանգեցնում է մշակութային փոխանակման և փոխադարձ հարստացման, որն էլ, ի վերջո, պայմաններ է ստեղծում առաջընթացի համար:

Հայաստանում և հայկական սփյուռքում հայերը պատմականորեն դավանել են այնպիսի աշխարհայացք, որը միշտ բաց է եղել տարբեր մշակույթների, ավանդույթների և կրոնների հետ փոխգործակցության համար:

Ինչպես նշում է գերմանացի մեծ փիլիսոփա Էմմանուել Կանտը, մեջբերում եմ. «Քրիստոնյա ազգերի մեջ հայերը հստակ առևտրային ոգի ունեն, նրանք Չինաստանի սահմաններից անցնում են Գվինեայի ափ` առևտուր անելու համար... և գիտեն, թե ինչպես պետք է արժանանալ խաղաղ հյուրընկալության այն ժողովուրդների կողմից, որոնց հանդիպում են» - մեջբերման ավարտը: Սա է պատճառը, որ այսօր մենք հայկական մշակութային ժառանգության կոթողների կարող ենք հանդիպել Երուսաղեմում և Ստամբուլում, Թբիլիսիում և Բաքվում, Հոնկոնգում և Կալկաթայում, Սինգապուրում և Դաքայում` այսինքն Մետաքսի մեծ ճանապարհին սփռված բոլոր խոշոր բնակավայրերում:

Այսպիսով, այսօրվա խորհրդաժողովի հենքում ընկած փիլիսոփայությունը միանգամայն համահունչ է մեր դավանած արժեքներին: Մենք երախտապարտ ենք Չինաստանի կառավարությանը՝ ազգերի միջև փոխըմբռնման և համագործակցության գաղափարները ջատագովելու համար ու պատրաստ ենք աջակցել Ձեզ այդ նպատակին միտված ջանքերում:

Բացախոսությունը, երկխոսությունը և միմյանցից սովորելու արվեստն ազգերի միջև ներդաշնակություն ու խաղաղություն հաստատելու ճշմարիտ ուղին են:

Հարգելի մասնակիցներ,

Այս տարի նշվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 70-ամյակը և ես կցանկանայի մեր ջերմ շնորհավորանքները հղել նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի ժողովրդին այս պատմական տարեդարձի առթիվ:

Չինաստանն իր պատմության այս կարևորագույն իրադարձությունը դիմավորում է բազմաթիվ ձեռքբերումներով՝ տպավորիչ տնտեսական զարգացում, սոցիալական ու մշակութային առաջընթաց:

Արդյունավետ կառավարումը, ինչպես նաև Չինաստանի ժողովրդի անսպառ եռանդն ու նվիրումը մշտապես եղել են շարժիչ ուժ այդ պատմական նվաճումների ճանապարհին:

Հարգելի մասնակիցներ,

Անցյալ տարի Հայաստանն ապրեց հիմնարար փոխակերպումներ, որոնք ծնունդ առան համազգային շարժման մեջ՝ արտացոլելով մեր ժողովրդի նվիրական ձգտումը ավելի լավ ապագա կերտել ներկա ու գալիք սերունդների համարը:

Մեզ հաջողվեց կազմալուծել համակարգային կոռուպցիան և օլիգարխիկ տնտեսությունը, ամրապնդել անկախ դատական համակարգն ու հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարողների համար:

Մեր հիմնական նպատակն է կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա:

Այսօր Հայաստանը կայուն կառավարմամբ դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կենսունակ տնտեսություն և ժամանակակից բազմակարծ հասարակություն:

Միևնույն ժամանակ, Հայաստանը հազարամյա պատմություն ունեցող երկիր է: Մեր բարձրագույն մշակութային ձեռքբերումներին մենք հասել ենք միայն այն ժամանակ, երբ ունեցել ենք անխափան կապ և շփումներ այլ մշակույթների ու ավանդույթների հետ: Հետևաբար, այսօր, ինչպես և նախկինում, մենք մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ:

Մենք դեմ ենք բաժանարար գծերին, արհեստական խոչընդոտներին և փակ սահմաններին, որոնք թեև անհեթեթ են համարվում 21-րդ դարում, սակայն դեռևս պահպանվում են մեր հարևանների կողմից` ստեղծելով անվտանգության մարտահրավերներ ու տնտեսական խոչընդոտներ:

Հայաստանը ներգրավված է երկկողմ և բազմակողմ համագործակցության գործընթացներում, որոնք ընդգրկում են ավելի լայն տարածաշրջան` լինի դա տնտեսական ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, որտեղ Հայաստանը հանդիսանում է հիմնադիր անդամներից մեկը, կամ փոխադարձ մերձեցումը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, կամ էլ մասնակցությունը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2015 թվականին:

Խաչաձևվող համագործակցության շրջանակներում ներգրավվածությունը դարձել է Հայաստանի համադրական առավելություններից մեկը:

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Հայաստանին այս կարևորագույն իրադարձությանը հրավիրելու համար և խորհրդաժողովին մաղթել լիակատար հաջողություն:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company