Քարդաշյան քույրերն ու նրանց մայրը Բայդենին հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Դիտել նաև
Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր և քրոջ մանկության առաջին սելֆիով
Քիմ Քարդաշյանը կիսվել է 2019 թվականին Գառնի կատարած այցի լուսանկարներով
Քիմ Քարդաշյանի լուսանկարն առանց ֆիլտրերի և դիմահարդարման
Քիմ Քարդաշյանը կիսվել է մանկության տարիների լուսանկարներով, որոնք նախկինում երբեք չեն հրապարակվել
Քիմ Քարդաշյանն իր այգում հայկական ծառատեսակներ է աճեցնում. Լուսանկարներ
Ամերիկյան ռեալթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին, և մայրը՝ Քրիս Ջեները, միացել են ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախմբի նախաձեռնությանը, որն ուղղված է Սպիտակ տան ղեկավարի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Քիմ Քարդաշյանն Instagram-ի Stories-ում «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» գրությամբ լուսանկար է հրապարակել ։ Նույնատիպ լուսանկարներ են հրապարակել նաև Քորթնի Քարդաշյանն ու Քրիս Ջեները։ Նրանք նաև նշել են հինգ մարդու, որոնք պետք է նույնպիսի հրապարակումներ անեն։ Քարդաշյան քույրերը նշել են ընտանիքի անդամներին և դիմահարդար Հրուշ Աճեմյանին։
Ակցիային միացել են նաև «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը և ուրիշներ։
Zham.am
