Արարատ Միրզոյանը կոչ արեց ընդառաջել ընդիմադիր գործընկերներին՝ կողմ քվեարկել նախագծին
Այսօր ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները երկրորդ անգամ ներկայացրեցին Հայաստանում ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախաձեռնությունը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին․ «Արտահերթ ընտրություններից առաջ ռազմական դրությունը պետք է հանվի։ Առաջարկում եմ ընդառաջել ընդդիմադիր գործընկերներին ու կողմ քվեարկել նախագծին»,- ասաց Միրզոյանը։
Zham.am