Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Դիտել նաև
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: