Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Դավաճաններն էլ աշխուժացել են, այստեղ-այնտեղ կարծիք են հայտնում, թե տեսա՞ք, ամեն ինչ լինում է այնպես, ինչպես Նիկոլն է ուզում...

Տպավորություն ունեմ, որ ամեն ինչ գնում է արտահերթ ընտրությունների: Դավաճաններն էլ աշխուժացել են, այստեղ-այնտեղ կարծիք են հայտնում, թե տեսա՞ք, ամեն ինչ լինում է այնպես, ինչպես Նիկոլն է ուզում... Այդուհանդերձ մինչ օրս նրանք չեն կարողանում պատասխանել հարցին, թե ինչո՞ւ հանկարծ Նիկոլն արտահերթ ընտրություններ ուզեց: Ինչ-որ բա՞ն էր պատահել: Չէ՞ որ իշխանությունը երբեք առաջինը չի խոսում արտահերթ ընտրությունների մասին:

Պարոնայք դավաճաններ՝ իսկ գուցե Նիկոլին արտահերթ ընտրությունների մասին մտածել ստիպեց ընդդիմությո՞ւնը՝ Հայրենիքի փրկության շարժո՞ւմը, որ պահանջեց դավաճան Նիկոլի ու նրա խունտայի հրաժարականը: Կարծում եմ՝ երկու կարծիք չի կարող լինել այդ հարցում: Եվ ուրեմն պետք է արձանագրել, որ արտահերթ ընտրությունների համաձայնելը Նիկոլի՝ ոչ թե հաղթանակն է, այլ հերթական պարտությունն ու նահանջը՝ այս անգեմ արդեն ներքաղաքական դաշտում:

Բոլոր պետական ինստիտուտները, նախագահականից սկսած մինչև ԱԺ, Ոստիկանությունից մինչև ԱԱԾ, լծված են այն սևեռուն գաղափարի իրագործմանը, որ արտահերթ ընտրությունները, ինչ էլ լինի, անցկացվեն խայտառակված Նիկոլի վարչապետության պայմաններում: Ամեն ինչ պարզ է, ապիկար կառավարությունը մտադիր է կեղծել ընտրություններն ամեն գնով՝ լծակների գործադրմամբ, ընտրակաշառքով, զեղծարարություններով, թվանկարչությամբ: Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ ընտրությունները տեղի ունենան առանց Նիկոլի, պարզ, արդար և թափանցիկ: Թե ինչ հանգուցալուծում կունենա այս հակասությունը, մենք կտեսնենք շուտով, բայց ինչ էլ լինի, Նիկոլն այլևս հայտնվել է ներքաղաքական կյանքում նոր պարտություն կրելու փաստի առաջ: Իրենով լինեն ընտրությունները, թե առանց իրեն, միևնույն է, նա ոչինչ չունի ասելու իր ընտրողներին: Ավելի ստույգ իր այն ընտրողներին, որոնք 2018թ. ոչ թե ոչխարի հոտի պես, այլ սրտով ու մտոք քվեարկեցին քայլիստների օգտին՝ մտածելով, թե ի վերջո եկել է մեր երկրի ավգյան ախոռները մաքրելու ժամանակը: Ավաղ, Նիկոլը ցույց տվեց, որ Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել, ինքն էլ չի պատրաստվում որևէ ախոռ մաքրել ու երկիրը դուրս բերել զարգացման ուղի: Հայաստանում տեղի ունեցածն ընդամենը թավշյա հեղաշրջում էր, դավադրություն և դավաճանություն ազգային պետության ու նրա ժողովրդի դեմ, որ տակավին կառչած էր իր դարավոր ավանդույթներին ու կենցաղին, իր մշակույթին, իր հերոսական պատմությանը: Որևէ մեկը կասի՞, թե երկրի կեսը տանուլ տալուց հետո ի՞նչ նախընտրական պլատֆորմ պետք է ներկայացնի մի խայտառակված քաղաքական ուժ, որի գլուխը Նիկոլ Փաշինյան թրքանման երևույթն է: Մի՞թե հայ մարդու ձեռքը կգնա այս քոչարյանանդոնների իշխանությանը կրկին վստահության քվե տալու:

Կհամաձայնի՞ Հայրենիքի փրկության շարժումը ընտրությունների գնալ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանով, թե՞ կբոյկոտի ընտրությունները: Ես կողմնակից եմ երկրորդ տարբերակին՝ որ արտահերթ ընտրություններն, այնուամենայնիվ, տեղի ունենան առանց Նիկոլ Փաշինյանի: Դրա համար պետք է, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը գործի համախորհուրդ, և Փաշինյանի հրաժարականի դեպքում նոր թեկնածու առաջադրի: Իմ քայլը խմբակցությունը, բնականաբար, կտապալի քվեարկությունները, բայց դա ինքնին կլինի Նիկոլ Փաշինյանի վերջնական պարտությունը, և, բացի այդ, մենք վերջնականապես կհամոզվենք, որ Փաշինյանն այնքան էլ ոգևորված չէ արտահերթ ընտրությունների գաղափարով և այս օրերին մանիպուլյացիաներ է անում՝ վարչապետի աթոռը պահելու համար:

Էդիկ Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan