2020 թվականին տեքստիլ ոլորտը 5% աճ է ապահովել ի հաշիվ բժշկական դիմակների և զինվորական հագուստի սպառման

Դիտել նաև
Ոչ միայն կտուգանեն ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնող անձանց, այլ նաև կառգրավեն ապրանքը․ ՔՊ-ական
Գիրքս Մոնթե Մելքոնյանին գաղտնի կերպով Երեւան տեղափոխելու օպերացիայի մասին է, որը հայրս էր իրականացրել․ Սուրեն Սարգսյան
Սուրեն Պապիկյանի գաղտնի հրամանը
Չստացվի, թե մենք պատրաստվում ենք պատերազմի, մենք մեր խաղաղության օրակարգից չենք շեղվում․ Սուրեն Պապիկյան. Տեսանյութ
«Առաջարկում եմ 300.000 դոլարով գնեք և 400.000 դոլարով վաճառեք էդ տունը․ տեսնենք՝ դուք ճի՞շտ եք, թե՞ ոչ»․ Փաշինյանը՝ լրագրողին Պապիկյանի տան վերաբերյալ
2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 32,1 մլրդ ՀՀ դրամի տեքստիլ արտադրանք (մանածագործական, հագուստի և կաշվե արտադրատեսակներ), ինչը 5%-ով (30.5 մլրդ ՀՀ դրամ) ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տեքստիլ ոլորտը զբաղեցնում է ընդհանուր արդյունաբերության ընդամենը 1,55%-ը: Համեմատության համար նշենք, որ սննդի արդյունաբերությունը կազմում է շուրջ 26,3% (545.0 մլրդ ՀՀ դրամ):
Նոր կորոնավիրուսային համավարակի և պատերազմական գործողությունների պայմաններում տեքստիլ արտադրանքի աճը կարող է պայմանավորված լինել այս լորտում տնտեսական գործունեություն իրականացնող հիմնականում փոքր և միջին ձեռնարկությունների կողմից դիմակների և բժշկական պարագաների, ինչպես նաև զինվորական հագուստի և ռազմական նշանակության այլ պարագաների զանգվածային արտադրությամբ։
Տեքստիլի ոլորտի աճը, պայմանավորված զուտ ներքին սպառմամբ, հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ 2020 թվականին Հայաստանից հագուստի արտահանումը կրճատվել է 37 մլն ԱՄՆ դոլարով կամ 22,3 տոկոսով՝ կազմելով 128,6 մլն ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ տեքստիլ արտադրանքի աճը հիմնականում սպառվել է Հայաստանում։ Բացի այդ, Հայաստանից մեծ քանակությամբ վերարտահանում ունենք։
Այսօր տեքստիլ ոլորտում գործունեություն են իրականացնում երկու տեսակի արտադրողներ՝ օտարերկրյա ընկերություններին կարի ծառայություններ մատուցողներ (Իտալիա, Գերմանիա) և սեփական արտադրանք արտադրողներ: Սեփական արտադրանք արտադրող ընկերությունները արտադրությունը տեղակայում են ինչպես խորհրդային ժամանակներից պահպանված գործարաններում, այնպես էլ նոր հիմնված արտադրամասերում: Վերջիններս հիմնականում իրենք են ներմուծում հումքը և մոդելավորում արտադրանքը: Միաժամանակ, նկատենք, որ տեքստիլ արդյունաբերությունը բավականին աշխատատար ոլորտ է, որտեղ ստեղծվում են աշխատատեղեր ոչ բարձր որակավորում ունեցող և համեմատաբար էժան աշխատուժի համար: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ նշված ոլորտում աշխատում են հիմնականում կանայք, ապա կարելի է եզրահանգել, որ տեքստիլ արդյունաբերության զարգացումը հիմք կարող է հանդիսանալ կանանց զբաղվածության և դրանից բխող մի շարք սոցիալ–տնտեսական հիմնախնդիրների լուծման համար:
Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան էջից
