Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Պատերազմ Արցախում
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան

Հայաստանը կարող էր հույսեր կապել Արևմուտքի հետ 10 տարի առաջ, սակայն ոչ ներկայումս. Ռար

Փետրվարի 2-ին Մոսկվայում կայացան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Աննա Լինդեի հետ:

Դատելով բանակցություններից առաջ և հետո արված հայտարարություններից, քննարկումների կիզակետում էր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործը և ռուսական կողմին եվրոպական ուղերձը փոխանցելը՝ Նավալնին պետք է ազատ արձակվի: Աննա Լինդեի մեկնաբանությունները թույլ են տալիս ենթադրել, որ ԵՄ-ն հետևողական է լինելու Նավալնիի շուրջ իրավիճակի հարցում:

Ի դեպ, Շվեդիայի ԱԳ նախարարի մոսկովյան այցի գլխավոր օրակարգը Նավալնիի գործը քննարկելը չէր, այլ որպես ԵԱՀԿ նախագահող՝ պարտավորությունների իրագործումը, այդ թվում՝ հակամարտությունների և Արցախյան հետպատերազմյան իրավիճակի շուրջ բանակցությունները: Սակայն հակամարտություններին չափազանց քիչ ուշադրություն հատկացվեց այս բանակցություններում:

Այնուամենայնիվ, հարկ է հիշեցնել, որ Ա․ Լինդեն խոսեց նաև Արցախյան հակամարտությունից՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղում բռնկված հակամարտությունը մեծ տառապանքներ է բերել մարդկանց և ցույց տվել, որ հակամարտությունների մի մասը մնում է չլուծված, ուստի ԵԱՀԿ-ն պետք է մեծ դեր ունենա կայուն խաղաղություն ապահովելու հարցում:

Նա հավելել է, որ իր անձնական ներկայացուցիչը լիարժեք աջակցություն կստանա: Խոսքը Անջեյ Կասպրչիկի առաքելության մասին է, որի ճակատագիրը հասկանալի չէ, որովհետև օրերս Ակնայում իր աշխատանքն է սկսել Արցախյան հրադադարի մշտադիտարկման ռուս-թուրքական կենտրոնը, և դեռ պարզ չէ, թե ինչպես են գործելու այս դիտորդական առաքելությունները զուգահեռ, ինչպես են համադրելու ստացված տեղեկությունները՝ վերահսկելով հրադադարի ռեժիմը:

Հիշեցնենք, որ Կասպրչիկի առաքելությունը պատերազմից առաջ և հետո որևէ մոնիտորինգ չի իրականացրել շփման գծում: ԵԱՀԿ գործող նախագահի մոսկովյան բանակցությունների և Արցախի հարցում եվրոպական մոտեցումների շուրջ 168.am-ը զրուցել է գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարի հետ:

– Պարոն Ռար, ռուս ընդդիմադիր գործիչ Ա Նավալնիի ճակատագիրը, ՌԴ ներքաղաքական կյանքը եվրոպական կառույցների, հարթակների, առաջնորդների ուշադրության կենտրոնում է: Փետրվարի 2-ին Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխարինվեց պատժի իրական կրման ռեժիմով, և դրան անդրադարձան ըստ էության եվրոպական բոլոր առաջատար ղեկավարները: Նույն օրը Մոսկվայում Լավրով-Լինդե բանակցությունների առանցքը ևս Նավալնիի գործն ու ՌԴ-ում մարդու իրավունքների իրավիճակն էր այն դեպքում, երբ Հարավային Կովկասում Արցախյան պատերազմից հետո ծանրագույն քաղաքական և հումանիտար իրավիճակ է ստեղծվել, կան ռազմագերիներ, մեծ կորուստներ: Սակայն Նավալնիի գործը ստվերել է մյուս բոլոր թեմաները, ինչո՞վ եք դա բացատրում: Փորձագիտական հանրությունը սա, իհարկե, հասկանում է, բայց հասարակությունը՝ ոչ:

– Պատասխանը պարզ է՝ մենք ապրում ենք այն աշխարհում, որտեղ միշտ ենք ապրել՝ կան մեծ երկրներ՝ մեծ խնդիրներ, փոքր երկրներ՝ փոքր խնդիրներ: Իհարկե, ԼՂ խնդիրները փոքր չեն, սակայն համաշխարհային հանրության համար ավելի կարևոր և ավելի ճակատագրական է ՌԴ ներքաղաքական կյանքը, քանի որ Եվրոպան կախված է ՌԴ ներքաղաքական զարգացումներից և ՌԴ որոշումներից, քան նրանից, թե ինչ է կատարվում Հարավային Կովկասում: Սա տրամաբանական է և միշտ է այդպես եղել: Բոլոր հետսովետական երկրները, այդ թվում՝ Հայաստանը, եվրոպական տեսանկյունից, կներեք ուղիղ խոսքիս համար, դիտարկվում են հետևյալ տեսանկյունից՝ մո՞տ են Ռուսաստանի հետ, թե՞ հեռավորություն են պահպանում, նրանք ՌԴ-ի բարեկամնե՞րն են, թե՞ թշնամիները: Իսկ ՌԴ-ի հետ սերտ համագործակցություն պահպանող երկրները՝ ինչպես Բելառուսը, դիտարկվում են՝ որպես դավաճաններ:

– Իսկ ինչպե՞ս է ներկայումս Հայաստանն ընկալվում: Այս մասով հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել, քանի որ հայաստանյան ներքաղաքական զարգացումներից հետո տպավորություն էր, թե Հայաստանը փոխում է իր արտաքին քաղաքական վեկտորը, սակայն պատերազմի հետևանքով խորապես հաստատվեց ռուսական ուղեծրում:

– Եվրոպայի տեսանկյունից Հայաստանը չափազանց քիչ բան է արել, որպեսզի մոտենա Եվրոպական միությանը, ուստի, եթե Փաշինյանը լիարժեքորեն հիմնվեր Եվրոպայի վրա, իհարկե, չէր լինի այն իրավիճակը, ինչ ներկայումս ԵՄ արձագանքի հարցում, երբ սկզբունքորեն Եվրոպան լռեց և ոչինչ չարեց, որպեսզի միջամտի հակամարտությանը ԼՂ-ում: Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը չուներ նման մանդատ ՀՀ-ի ներսում, Հայաստանն ունի իր աշխարհագրությունը, աշխարհաքաղաքականությունը, ճակատագիրը: Միամիտ կլիներ Արևմուտքի տեսանկյունից հույս ունենալ, որ Բելառուսից կարելի էր սարքել երկրորդ Ուկրաինա, ով նման կերպ էր մտածում, խենթ է: Եվրոպական ստրատեգները չափազանց ամերիկյան մտածելակերպով իրենց հեռավոր նստավայրերից վերադասավորում են համաշխարհային քարտեզի վրա ինչ-որ բաներ, և դա սխալ է:

– Ուշագրավն այն է, որ Արևմուտքը, ըստ էության, որևէ քայլ չարեց պատերազմի օրերին, և ճիշտ դիտարկում արեցիք ԵՄ լռության մասով, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, ըստ էության, լռեցին, լուրջ քայլեր չնախաձեռնեցին, սակայն հետո մեղադրեցին ՌԴ-ին՝ իրենց հետ չհամաձայնեցված քայլերի մեջ:

– Դա կապ ունի թե Արևմուտք-ՌԴ հարաբերությունների, թե ԵՄ-ի համար տարածաշրջանի նշանակության հետ: Տարածաշրջանը չափազանց հեռու է Եվրոպայից: Հայերն իրենց մշակույթն ունեն, հպարտությունը, հայկական մենթալիտետը չի կարող ներգրավվել գերմանական, ֆրանսիական մենթալիտետին: Ուստի ցանկացած հայկական իշխանություն, ինձ թվում է՝ ճիշտ է արել, որ փորձել է կարգավորել հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ, քանի որ այնտեղ նաև շատ ազդեցիկ հայեր են ապրում։ Բայց կան իրողություններ․ դարեր շարունակ Հայաստանն ապրում է իր համար չափազանց բարդ աշխարհաքաղաքական տարածքում, ավելի շատ թշնամիներ, մրցակիցներ ունի, քան բարեկամներ: Լիովին հասկանալի է դառնում, որ Ռուսաստանը Հայաստանի թշնամիների ցանկում չէ պատմականորեն, քաղաքականորեն, դարեր շարունակ:

Հակառուսականություն չպետք է լինի հայկական էլիտաների քաղաքական մենթալիտետում: Եվրոպան պարզապես կոչ է անում՝ մի կռվեք, այն, որ այնտեղ մարդիկ են մահանում, մեծ խնդիր է, պայթյունավտանգ իրավիճակ է, երիտասարդներ են զոհվում, նախնիների հայրենիք է և այլն, Եվրոպայում դա ոչ ոքի չի հետաքրքրում, Եվրոպան այլ աշխարհում է ապրում, այլ առաջնահերթությունների, մենթալիտետի ու արժեքների աշխարհում: Եվրոպայում որևէ մեկը չի մտածում ազդեցության հավելյալ գոտիների մասին, Եվրոպան ապրում է իր լիբերալ արժեքներով, որոնք ամեն ինչից վեր են, և նման հակամարտությունները, կարծես, չեն տեղավորվում այս շրջանակում:

Եվրոպան չի որոշելու, թե ով է մեղավոր, ով սկսեց, պարզապես կոչ է անելու, այսքանը: Այսքանով Եվրոպայի քաղաքականությունը սահմանափակվելու է: Եվրոպական քաղաքական գործիչների համար կարևոր է, որպեսզի պատերազմ չլինի, նրանք պարզ են մտածում, որ, եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանացիները կարողացան պայմանավորվել ֆրանսիացիների, հոլանդացիների, լեհերի հետ, ապա այդ օրինակը պետք է տարածվի աշխարհի այլ կետերի վրա, այդ թվում՝ Հարավային Կովկասում:

– Ներկայումս Հայաստանի համար կարևորն Արցախի կարգավիճակի հարցն է, որն առաջնահերթություն չէ Ադրբեջանի ու Ռուսաստանի համար: Այս հարցի վրա իրենց հայտարարություններում խաղադրույքներ են անում նաև արևմտյան համանախագահները: Ըստ Ձեզ՝ կարգավիճակի հարցում Հայաստանը կարո՞ղ է ունենալ գործուն աջակցություն Արևմուտքից, այդ թվում՝ ԵՄ-ից:

– Կարծում եմ՝ դեռ տասը տարի առաջ Հայաստանը կարող էր ավելի շատ հույսեր կապել Արևմուտքի աջակցության հետ, սակայն ներկայումս՝ ոչ: Կբացատրեմ՝ ինչու, որովհետև Ղրիմն է եղել, և այստեղ ևս ամեն ինչ կապված է Ռուսաստանի հետ: Եթե այս հարցում զարգացումները գնան այնպես, որ ԼՂ-ն մնա Հայաստանի հետ, ապա Արևմուտքը պետք է ճանաչի նաև Ղրիմը՝ որպես Ռուսաստանի մաս: Ռուսական գործոնն էական է, ԵՄ-ն չի ցանկանա որևէ քայլ անել, որը ռուսական քաղաքականության օգտին կարող է դիտարկվել այս կամ այն կերպ: Հայաստանն այս քաղաքականության և իրողությունների զոհն է դարձել, Արևմուտքի համար կարևոր է Ռուսաստանի ձեռքը խաղաքարտ չտալը, այս պատճառով էլ ամեն ինչ բարդ է: ԵՄ-ից, ԵԱՀԿ-ից պետք չէ չափազանցված ակնկալիքներ ունենալ, և դա կարծես նորություն չէ:

168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan