168.am-ի գրասենյակի աշխատակիցները՝ ինձ անհայտ պատճառներով հրաժարվել են վերցնել վարչապետի դիվանագիտական անձնագիրը. Ա. Հովհաննիսյանը պարզաբանում է. Տեսանյութ

Դիտել նաև
«Բաքվում հայտնի պուրակի մոմե արձանների հեղինակն այս անձն է». Կ. Հովհաննիսյան
Իսկ ինչո՞վ են զբաղված ԱԱԾ-ում: Թուրք-ադրբեջանական լրտեսների արկածները Հայաստանում շարունակվում են. Տեսանյութ
Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է ժամկետն անցնող «Asterazeneca»-ն ներարկել 55-ից բարձր քաղաքացիներին
10 ծրագրային հարց՝ ընտրություններին ընդառաջ․ Վահե Հովհաննիսյան
«Քաղաքացի՛ Նիկոլ Փաշինյան, Դուք Ձեզ պետական դավաճան համարո՞ւմ եք». Նիկոլ Փաշինյանին դատարանում տրվելիք հարցերից մեկը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հունվարի 25-ին168 Hours-ին տված հարցազրույցում ես խոստացա, որ մոտակա օրերին՝ չեչենների օժանդակությամբ ադրբեջանցիների մոտից գնված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը կհասցվի Հայաստան, և սեղմ ժամկետներում կփոխանցվի 168.am-ի գրասենյակ, որպեսզի լրագրողները իրավապահների հետ միասին փորձաքննություն անցկացնեն՝ ստուգելով անձնագրի իսկությունը։
Ինչպես և նախկինում, ես հավատարիմ եմ եղել իմ խոսքերին, և կատարել եմ այն, ինչ խոստացել էի։ Սակայն, 168.am-ի գրասենյակի աշխատակիցները՝ ինձ անհայտ պատճառներով հրաժարվել են վերցնել վարչապետի դիվանագիտական անձնագիրը: Հավանաբար, դա պայմանավորված է Հայաստանում տարածված իրավական կամայականության հետ, ինչը շուտով կվերանա։
Այնուամենայնիվ, ես խոստանում եմ, որ մոտակա օրերին կգտնեմ ավելի համարձակ Լրատվամիջոց, ում օժանդակությամբ վարչապետի դիվանագիտական անձնագիրը կփոխանցվի ՀՀ իրավապահ մարմիններին՝ փորձաքննություն անցկացնելու համար։
***
Հարգելի՛ ընկերներ,
խնդրում եմ որևէ մեկին վախկոտության մեջ չմեղադրել։ Վերջին տարիներին Հայաստանում տարածված է իրավական կամայականություն, իսկ 168 Hours-ը բազմաթիվ անգամ ապացուցել է, որ շատ համարձակ լրատվամիջոց է։
Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից