Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ)

Հայաստանի իշխանությունները հանուն Նավալնու փողոցներ կփակե՞ն. Տեսանյութ

Politik.am-ը գրում է․ «Այն, որ Հայաստանի գործող իշխանություններն՝ իրենց լիդեր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անսկզբունք են, գրել ենք բազմաթիվ անգամներ եւ այս առումով նոր ասելիք էլ կարծես թե չկա։ Սակայն անսկզբունքային լինելուց բացի, այս իշխանությունները նաեւ սարսափելի վախկոտ են ու մորթապաշտ։ Բացատրենք թե ինչու։

Բանն այն է, որ երբ այս իշխանության ներկայացուցիչները դեռ խաղում էին ընդդիմադրի դերը, բաց չէին թողնում հակառուսական ակցիա իրականացնելու որեւէ առիթ եւ դուրս էին գալիս փողոց, հիմնականում Հայաստանում ՌԴ դեսպանության դիմաց եւ պիկետներ էին անում։ Այդպես էր միշտ, եւ հատկապես այն ժամանակ, երբ օրինակ Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնին ինչ որ բան էր անում, դրա համար ձերբակալվում եւ այդ ձերբակալության դեպքը Արեւմուտքում արձագանքվում էր որպես տիեզերացունց ոտնահարում մարդու իրավունքների։

Այդ տարիներին, այսօրվա իշխանության կարկառուն դեմքերից նախկին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հակոբ Արշակյանը, Նարեկ Բաբայանը Երեւանում ռուսական դեսպանատան դիմաց էին հայտնվում, քննադատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նրան համարում բռնապետ, Ռուսաստանում դեմոկրատիայի վիճակը ողբալի, եւ կոչ անում անհապաղ ազատ արձակել Նավալնուն, եւ աջակցում Ռուսաստանում դեմոկրատիայի հաստատմանը, մի խոսքով, ամեն ինչ ժանրի կանոնների համաձայն։ Ու այդ ժամանակ նրանց չէր էլ հետաքրքրում, որ Նավալնին ուներ գրեթե ֆաշիստական անցյալ, որ անհարգալից վերաբերմունք ուներ հայերի հանդեպ, ու նաեւ անհարգալից հայտարարություններ էր անում հայերի հասցեին։

Կարեւորը արեւմտամետի կամ ավելի անկեղծ՝ հակառուսականության ճամբարում դիրքավորումն էր։ Սակայն այս նույն մարդիկ, որոնք այսօր իշխանության մաս են կազմում, ունեն ավելի լուրջ հնարավորություններ ու լծակներ, զարմանալիորեն լուռ են, թեեւ երկու-երեք օր առաջ Ալեքսեյ Նավալնին վերադարձավ Ռուսաստան Բեռլինից, որտեղ նախ բուժվում էր, հետո ապրում, եւ ձերբակալվեց իր հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում։ Շատ զարմանալի է, որ դեռ պատերազմից առաջ Նավալնուն Հայաստանի Հանրայինով եթեր տրամադրող իշխանությունը զարմանալիորեն լռություն է պահպանում ու ծպտուն չի հանում, թեեւ զուտ մարդկային բարոյականության եւ քաղաքական համոզմունքների դավանության սկզբունքայնությունից ելնելով, հիմա կառավարության կազմի մեծ մասը եւ ԱԺ իշխող խմբակցության մեծ մասը պետք է բազմահազարանոց ցույցերը ղեկավարեին Երեւանում՝ ռուսական դեսպանատան դիմաց, ի պաշտպանություն Ալեքսեյ Նավալնու, ում պաշտպանության օգտին խոսել են Արեւմուտքի գրեթե բոլոր առանցքային դեմքերը՝ սկսած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդական Սալիվանից մինչեւ ԵԽ ղեկավար Շառլ Միշելն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից մինչեւ ԱՄՆ Պետքարտուղարի թեկնածու Բիլնկինը։

Ստացվում է, որ Հայաստանի գործող իշխանությունների համար հիմա Նավալնու հարցը առաջնահերթություն չէ։ Սակայն երբեւէ եղել է արդյոք առաջնահերթություն, եթե ոչ միայն այն պարագայում, երբ պետք էր հակառուսականությունը առաջ բրդել հայ հասարակության մեջ։ Երեւի այս տարբերակն ամենից իրականն է։ Հակառակ դեպքում, ոչ մի բան գրեթե չի փոխվել՝ Ռուսաստանում իշխանության ղեկին Վլադիմիր Պուտինն է, չի փոխվել Ռուսաստանի կառավարման ձևը, չի փոխվել նաեւ Երեւանում ՌԴ դեսպանատան հասցեն։ Փոխվել է միայն մի բան, Նավալնու հայաստանյան աջակիցները ընդդիմադիրից դարձել են իշխանություն եւ հասկանում են, որ Ռուսաստանն այժմ իրենց բարեկեցության եւ աթոռի վրա մնալու միակ հույսն է եւ հետեւաբար՝ կեցցե մորթապաշտություն, գրողի ծոցը՝ սկզբունքները։ Ի դեպ, Մոսկվայում լավ հիշողություն ունեն, ու այսօրվա լռությունը հենց այս լույսի ներքո են դիտարկում եւ ոչ երբեք ռուսամետության»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan