Եղբայրության փողոցում մեքենա է այրվել

Դիտել նաև
Այլ երկրներում հաշվառված, բայց 180 օր և ավելի ՀՀ-ում շահագործվող մեքենաները տեխզննություն կանցնեն. նախագիծ
Opel-ի կարգազանց վարորդի մոտ «ՌԳԴ» տիպի նռնակ է եղել՝ իր պայթուցիչով․ հրավիրվել է փրկարար
Ավտոմեքենայի մաքսազերծման գներ
Պետական պահպանության ծառայությունը 2022 թվականի արտադրության հատուկ նշանակության 2 մեքենա է գնում
Թուրքիայից Ռուսաստան արտահանվող մեքենաշինության արտադրանքի ծավալներն աճել են 376 տոկոսով
Դեկտեմբերի 25-ին, ժամը 01:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Եղբայրության փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։29-ին, մարվել՝ 03։36-ին։ Այրվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Անդրանիկ Ս․, ծնված 1967 թ․) սրահը և շարժիչի հատվածը։