2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան
26
Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Պատերազմ Արցախում
2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Թիրախում հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան Հերթական «անկանխատեսելի» անձրևից հետո, Երևան քաղաքը վերածվեց ջրաշխարհի Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել էր գետերի և լճերի (տեսանյութ) Լուսшնկшրում Պшղեստինի ժողովուրդն է, որին Իսրшյելը ցեղասպшնում է․ մենք ոչ մի բառ չենք խոսում այս մասին Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալավերդիում փլուզման հետևանքով պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է Որքա՞ն աշխատավարձ կստանա ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ»

ՊՆ-ն դուրս է բերել զորքը Շուռնուխի դիրքերից. գյուղացիները ինքնապաշտպանական ջոկատներ են կազմում, քննարկում՝ կանանց և երեխաներին գյուղից տարհանելու հարցը. համայնքապետ

Շուռնուխում, թեև իրավիճակը լարված է և անհանգստություն կա, բայց բողոքի ակցիա չենք իրականացնում, նույնիսկ դրա ժամանակը չունենք. այս պահին քննարկում ենք կանանց և երեխաներին գյուղից տարհանելու հարցը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը: 

«Դեպի Շուռնուխ՝ ճանապարհը փակ է: ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ «ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու», բա ինչպե՞ս, հիմա, փաստորեն, վտանգված է և՛ Ղափանի, և՛ Շուռնուխի հատվածը, իսկ Զանգելանի կամ Կուբաթլուի շրջանների վերաբերյալ հայտարարության մեջ որևէ խոսք չի եղել: Ասում են՝ Կապանի այդ դիրքերն իրենցն են, նախարարն էլ ասում է՝ այդ եռակողմ հայտարարությունը միայն Ղարաբաղին է վերաբերում, իրար հակասող բաներ են ասում, որից տուժում ենք մենք, իսկ մինչև երեկ նույնիսկ քարտեզ չունեին»,- անհանգստացած ասում է Արշակյանը:

Երեկ երեկոյան Արշակյանը կամավորներին կոչ էր անում՝ այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար: 

Մեզ հետ զրույցում գյուղապետն ասաց, որ տղաների մի մասն արդեն հասել է, մյուս մասը ճանապարհին է. «Իրենք այն տղաներն են, որ Ջաբրայիլից կռվելով եկել են Խնձորեսկ, պահել դիրքերը, ու, քանի որ զորք կար, տղաները հետ էին գնացել, բայց իմ կոչից հետո եկել, հասել են: Երևանից, նույնիսկ, Ստեփանակերտից էլ են տղաներ գալիս, ու իրենց համար կարևորը իրենց հայրենիքը պաշտպանելն է, պիտի ամեն ինչ անենք, որ ապահովենք գյուղացիների անվտանգությունը»:

Գյուղապետի խոսքով՝ ՊՆ-ն արդեն դուրս է բերել զորքը մի շարք տարածքներից, մասնավորապես՝ Շուռնուխի դիրքերից, իրենք էլ ինքնապաշտպանական ջոկատներ են կազմում:

Հարցին, թե ՊՆ-ից այլևս արձագանքներ չեն եղել, գյուղապետն ասաց, որ այդ կառույցը գոյություն չունի, զորքին տանում են, ժողովրդին թողնում՝ բախտի քմահաճույքին. «Մենք ունե՞նք Պաշտպանության նախարար, Սեյրան Օհանյանին տեսնես՝ ասա՝ «գնա, տիրություն արա»: Թող գա, պարտիզանական ջոկատ կազմի էստեղ՝ գոյատևենք»:

Գյուղապետն ասում է՝ այլևս անհնար է հուսադրել բնակիչներին. «Ստացվում է՝ մինչև երեկ խաբել եմ գյուղացիներին, իսկ այսօր արդեն ասում եմ՝ լավ բան չկա, մեկ անգամ ևս խաբվեցինք»:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից գորիսեցիները փակել են Իրան-Մեղրի-Կապան-Գորիս-Երևան տանող միջպետական ճանապարհի Որոտան գյուղով անցնող հատվածը։ Ըստ լուրերի՝ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մի հատվածը հատկացվելու է Ադրբեջանին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan