Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են
Դիտել նաև
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Այդ ճանապարհը կարող է պատմական աղետ լինել հայ ժողովրդի համար. Ալեքսեյ Անպիլոգով (տեսանյութ)
ՔՊ-ի բարօրության ձեռքն ազգովի կրակն ենք ընկել. «Կարճ ասած» (տեսանյութ)
Այ հիմա՛ր, բա էդ ու՞մ սարքած ճանապարհներով Գյումրուց հասար Երևան․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
Արագածոտնում 600-ից ավելի ավտոմեքենա մերկասառույցի պատճառով չի կարողանում առաջ ընթանալ (տեսանյութ)
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի ճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: