15 օր ժամանակ կար, որ հայկական զորքերը խրամատ փորեին ու դիրքավորվեին, ինչու՞ չի արվել
Դիտել նաև
100-ից 75-ը դավաճան են այսօր, դավաճանը միայն թուղթ ստորագրողը չի. Վահրամ Սահակյան. Տեսանյութ
Վահրամ Սահակյանը՝ շպիոնների, «լափամանի», «նախկինների», հեղափոխականների մասին. Տեսանյութ
Ֆիզմաթ դպրոցում գործում է խնամի-ծանոթ սկզբունքը. Արամ Հարությունյանը՝ նախարար Դումանյանին. Տեսանյութ
Ներկրողները, ովքեր երկրի փողը դուրս են տանում, զարգացնելով Թուրքիայի, Չինաստանի կամ ՌԴ-ի տնտեսությանները. Ո՞ր ոլորտներն են տուժում դրամի արժևորումից
Իջևանի երթի մասնակիցները խարույկ են վառել. ուղիղ
Երեկ Ադրբեջանական զորքերը մտան անպաշտպան ՀՀ տարածք ու գրավեցին տարին մոտ 40 միլիոն դոլար հարկ վճարող, 3500 աշխատատեղ ունեցող հանքը: Մի քանի հարցա զարմացնում, մեղմ ասած:
1. 15 օր ժամանակ կար, որ հայկական զորքերը խրամատ փորեին ու դիրքավորվեին: Ինչու՞ չի արվել:
2. Եթե խնդիր է դրված «սրբորեն պահպանել» Խորհրդային Հայաստանի սահմանները, ապա ինչու՞ է Արծվաշենն Ադրբեջանի տարածքում: Եկեք դա էլ վերականգնենք:
3. Ադրբեջանը ողջ խորհրդային շրջանում ՀԽՍՀ-ից տարածքներ է վերցրել (տեսեք քարտեզը): Ասենք դիմել են Կարեն Դեմիրճյանին, որ Սիսիանի այս արոտավայրերը տվեք ԱԽՍՀ-ին, քանի որ մեր եղբայրական Ադրբեջանի հովիվները արոտավայրի կարիք ունեն: Ու Կարեն Դեմիրճյանը տվել է: Այդպես տասնյակ տարիներով: Արդյունքում խորհրդային 70 տարիներին իրենք բավական բարելավել են իրենց դիրքերը, իսկ մենք նստած հավատացել ենք եղբայրական ժողովուրդների մասին միֆերին: Ոնց որ հիմա մեր իշխանությունները հավատում են խաղաղության պայմանավորվածությանը:
4. Հիմա իրենց հիմնական խնդիրն է հնարավորինս շատ բարձրունքներ ու տարածքներ գրավել, որ հաջորդ պատերազմի ժամանակ գերակա դիրքերից սկսկսեն: Մե՞ր բանակի գլխավոր խնդիրը որնա՞, իրենց զիջել բոլոր գերակա դիրքերը՞:
Շուտով ՀՀ հետ Ադրբեջանի նոր, մոտ 500 կիլոմետրանոց սահմանում բազմաթիվ նմանատիպ խնդիրներ ենք ունենալու: Հատկապես վտանգավոր է Սյունիքը, քանի որ խորհդրային շրջանում ադրբեջանցիներն իրենց տարածքը մեծացրել են մինչև Գորիս-Կապան ճանապարհ:
Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան էջից