Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան
25
Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Պատերազմ Արցախում
Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը

Ինչու Փաշինյանը որոշում կայացրեց կալանավորել Գագիկ Ծառուկյանին

Երբ հուլիսյան հայտնի ելույթից հետո, որում Գագիկ Ծառուկյանը` քննադատելով իշխանության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, պահանջեց Կառավարության 100 տոկոսի փոփոխությունը, ինչից հետո իր դեմ քրեական գործ հարցուցվեծ, կարծիքներ էին հնչում, որ Փաշինյանը «մինչև վերջ չի գնա», և բանը չի հասնի Ծառուլյանի ազատազրկմանը: Սակայն երբ գործի քննությունը մակարգրվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին, շատերի համար պարզ դարձավ, որ Փաշինյանը որոշել է գնալ Ծառուկյանին ձերբակալելու ճանապարհով:

Դա պարզ դարձավ, քանի որ դատավոր Մարտիրոսյանը դեռ նախկին իշխանությունների օրոք ուներ մի այնպիսի դատավորի համբավ, ով անկաշկանդ կերպով «դակում էր» իշխանությունների ցանկացած պատվերը: Ի միջի այլոց, սա այն նույն դատավորն է, ով տարիներ առաջ ազատազրկման էր դատապարտել Նիկոլ Փաշինյանին, և տարբեր տիպի վիրավորանքներ լսեց իր հասցեին Փաշինյանի` այն ժամանակվա քաղաքական թիմի ներկայացուցիչներից: 

Սակայն անկախ վերոհիշյալ հանգամանքից Ծառուկյանի կալանավորումը մի շարք նրբերանգներ ունի: Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, երբ ՄԱԿ-ի ամբիոնից անգամ Թուրքիայի նախագահն է Հայաստանն անվանում «խաղաղության սպառնալիք», և Թուրքիայի ագրեսիվ նկրտումները Հայաստանի դեմ կարողանում է զսպել միայն պաշտոնական Մոսկվան, իշխանությունների քաղաքական որոշման արդյունքում կալավորվում է խորհրդարանական երկրորդ ուժի ու հայկական Խորհրդարանում Ռուսաստանի իշխող ուժի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող միակ քաղաքական թիմի ղեկավարի:

Այս իրողությունը հաստատապես կավելացնի Ռուսաստանի հետ մեր խնդիրների «փաթեթը», որն առանց այդ էլ բավականին մեծ էր Ռուբերտ Քոչարյանի կալանավորումից և Յուրի Խաչատորովի հետ կապված պատմությունից հետո: 

Կար նաև կարծիք, որ Փաշինյանը չի գնա Ծառուկյանին կալանավորելու ճանապարհով նաև այն պատճառով, որ է՛լ ավելի չլարի առանց այդ էլ լարված քաղաքական իրավիճակը: Սակայն Փաշինյանը գերադասեց տուրք տալ սեփական վախերին, այլ ոչ թե գնալ քաղաքական և սոցիալական լարվածության նվազման ճանապարհով: 

Ի վերջո, ինչու՞ նա կալանավորեց Ծառուկյանին:

Փաշինյանը, գալով իշխանությանը փողոցից, ունի լուրջ մտավախութուններ, որ փողոցով էլ կհեռանա: Տեսնելով, որ սոցիալական լարվածությունն ավելանում է, իսկ Ծառուկյանը փորձում է եռյակի համագործակցության ֆորմատի շրջանակներում քաղաքական փաթեթավորում տալ այդ բողոքներին, Փաշինյանը որոշեց «էն գլխից» չեզոքացնել իր համար առաջացած վտանգները:  

Սրան գումարենք նաև այն, որ Փաշինյանը հաշվի է առել այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն ուղղահայած կառուցվածք ունեցող քաղաքական ուժ է, և նա հույս ունի, որ, չեզոքացնելով թիմի առաջնորդին, կչեզոքացնի ամբողջ կուսակցության ակտիվությունը: Ըստ Փաշինյանի հաշվարկների` այս քայլով նա իր դեմ ուղղված քաղաքական գործընթացների զարգացումը տևական ժամանակով կկանխի: 

Սակայն իրականությունն այն է, որ Փաշինյանը` ձերբակալելով Ծառուկյանին, նախ և առաջ չի լուծի սոցիալական խնդիրները, որոնք մարդկանց դուրս են հանելու փողոց, բացի այդ, քաղաքական գործընթացները նա ինստիտուցիոնալ հարթությունից տեղափոխում է այլ հարթության վրա, իսկ այստեղ արդեն հետևանքները կարող են խիստ անսպասելի լինել, իսկ զարգացումներն անկանխատեսելի սցենարներով ընթանալ:

Ամեն դեպքում ընդգծենք, որ քաղաքական գործընթացները մտել են լարվածության նոր փուլ, իսկ այդ լարվածությունը խիստ վտանգավոր է երկրի անվտանգության տեսանկյունից, հատկապես հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք վերջին շրջաններում սրվել են:

Սևակ Դանիելյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan