Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Վարչապետ Փաշինյանը կրում է ուղիղ պատասխանատվություն համաճարակի դեմ պայքարի տապալման համար. Մարինե Սուքիասյան

Մերձիշխանական շրջանակներից համառ լուրեր են տարածվում, թե առողջապահության նախարարի պաշտոնանկության հարցն օրերի խնդիր է, և նույնիսկ քննարկվում են նոր թեկնածուներ։ Իշխանության հակումները՝ մեղավոր նշանակելու, վաղուց են հայտնի։ Բայց այս դեպքում դա անհնար է լինելու։

Այո, Արսեն Թորոսյանը տապալել է համաճարակի դեմ պայքարը, բայց նա այդ գործը տապալել է այլոց շարքում, և ոչ՝ մենակ։ Նա տապալել է աղետի առողջապահական կողմը, բայց արդեն իսկ 1000 և կանգ չառնող մահերը միայն առողջապական խնդիր չեն։ Փոքր երկրում այս պահին արդեն պաշտոնապես 40 հազար հիվանդի առկայությունը չի  կարող անհետևանք մնալ։ 1000 և ավել մահերն անանուն թվեր չեն, որոնք ամեն առավոտ ներկայացվում են հասարակությանը: Դրանցից յուրաքանչյուրն անձնական, ընտանեկան ողբերգություն է։

Տապալվել են համաճարակի դեմ պայքարի բոլոր ասպեկտները՝ կազմակերպչական, իրավական, առողջապահական, սոցիալական, կառավարման։

Իր մշտական բացակայությամբ աչքի ընկած պարետ Ավինյանը հավասարաչափ կիսում է բազմաթիվ մահերի և վարակի անզուսպ տարածման պատասխանատվությունը։ Գեստապոյական տուգանքներից ավելի խելոք որևէ բան չկարողացավ մտածել պարետը և միշտ, բոլոր դժվար պայմաններում, նա գոյություն չունի։

Վարչապետ Փաշինյանը կրում է ուղիղ պատասխանատվություն համաճարակի դեմ պայքարի տապալման համար։

Իր անվերջ լայվերից հնչող իրարամերժ կոչերից, վարակի սկզբում իր հանրահավաքներից մինչև հստակ որոշումներ կայացնելու անկարողությունը, տեստավորման համակարգի տապալումը, ինչի արդյունքում հնարավոր չեղավ ունենալ օպերատիվ-օբյեկտիվ պատկեր, և ունեցանք վարակի տարածման նման ծավալ։ Տնային պայմաններում բուժվող մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ մնացին վարակի դեմ մեն- մենակ՝ չունենալով դեղորայքի և այլ հետազոտությունների գումար։ Մահացությունը նաև այդ պատճառով է այդքան բարձր։

Հայաստանում անպայման պետք է տարվի քննություն. ինչո՞ւ այդքան մահ։ Կառավարության կողմից թույլ են տրված աններելի սխալներ, որոնք արժեցել են մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը։

Միամտություն է կարծել, թե ամեն ինչ  բարդելով մեկ հոգու, տվյալ դեպքում՝ առողջապահության նախարարի վրա, կարելի է մոռացության տալ այն աղետը, որով անցել և անցնում է Հայաստանը։ Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» և ունեք մեղքի ձեր հսկայական բաժինը։

Կա կոլեկտիվ և անհատական պատասխանատվության գաղափար։ Այս իշխանության օրոք է տեղի ունեցել և շարունակվում է ողբերգությունը։ Մի օր Հայկ Մարությանը իր մասով պետք է պատասխան տա, թե համաճարակի օրերին ինչո՞ւ էր փախել և թաքնվել, ինչո՞ւ Երևանը աշխարհի այն եզակի քաղաքներից էր, որը չէր ախտահանվում, ինչո՞ւ երևանցին մնաց առանց քաղաքային իշխանության։

Մայիսի 4-ից թուլացնում են սահմանափակումները և միայն մայիսի 18-ից սկսում դիմակների կրման պահանջը պարտադրել. ո՞ւր էիք երկու շաբաթ, երբ այդ երկու շաբաթում վարակը անարգել տարածվում էր երկրով մեկ։ Սրա համար պատասխան տրվելու է, թե չէ՝ պարոնայք վարչապետ, պարետ, առողջապահության նախարար, քաղաքապետ և այլք։

Մամուլում սկսվել են ի հայտ գալ անհատական, ընտանեկան սահմռկեցուցիչ պատմություններ. շոկն անցնում է, և մարդիկ դադարում են լռել, կամաց-կամաց բարձրաձայնում են, թե ինչի միջով են անցել իրենք և իրենց հարազատները։ Մահացածների հանդեպ, որպես մարդ և որպես մեր հայրենակից, չկա տարրական հարգանք, և զարհուրելի պատմությունները բացահայտում են կառավարության անգործության ողջ ողբերգականությունը։

Վտանգը դեռ չի անցել, և վարակի տարածման հեռանկարը դեռ պարզ չէ։ Այս պայմաններում չկա որևէ երաշխիք, որ Հայաստանում հին և նոր սխալները չեն շարունակվելու։ Չկա որևէ ապացույց, որ կառավարությունն արել է հետևություններ։

Մարինե Սուքիասյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan