Տիկին վարչապետուհին կոպտել է դասախոսին և թունոտ ծաղրել գավառցիներին․․․ «Աշխարհի վերաբաշխման» ժամանակաշրջանում Հայաստանի նախագահությամբ անցկացվում է ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողով. Ուղիղ Նիկոլն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի դրոշների. Տեսանյութ
16
Լևոն Տեր-Պետրոսյան. «տարածքներ խաղաղության դիմաց», Քոչարյան. «տարածքներ կարգավիճակի դիմաց», Փաշինյան. «տարածքներ իշխանության դիմաց» Նիկոլ Փաշինյանը մնաց իր իսկ կողմից առաջացրած «բումերանգի էֆեկտի» տակ Քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ «Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է անում Երևանում․ ՈւՂԻՂ Ինչ է լինելու շարժման հաղթանակից հետո. Բացօթյա քննարկում Ֆրանսիայի հրապարակում փորձագետների մասնակցությամբ. Տեսանյութ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Դիմադրության» շարժման երթը. Տեսանյութ, լուսանկար Բանակ, որը նաև կհարձակվի. 3 քայլ, որոնք կիրականացնի ազգային համաձայնության Կառավարությունը. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ 6-կետանոց Նիկոլ Փաշինյանը․ նա Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում Մոսկովյան բորսան ծրագրում է առեւտուր սկսել դրամով, դիրհամով եւ սումով. ԶԼՄ-ներ Փաշինյանի պայմանավորվածությունները հայտարարելու ենք առ ոչինչ, սա թող իմանան միջազգային գործընկերները. Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Տիկին վարչապետուհին կոպտել է դասախոսին և թունոտ ծաղրել գավառցիներին․․․ Վահե Ղազարյան, շարունակիր լռել, ձև տուր, թե իբր տեղում չես, կույր ես, խուլ ես, համր ես Մայիսի 17-21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Եթե իշխանությունը չփոխվեց, անկախ Ազատության ջանքերից, հանձնելու են սաղ Մսխել են պետության փողերը. ահա թե ինչպես են Նիկոլ Փաշինյանը և Արսեն Թորոսյանը պայքարել Քովիդի դեմ. Տեսանյութ ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում տուրք չտալ օրվա մանր դիկտատորների ապօրինի հրահանգներին․ Կոչուբաև Բռնությամբ մեքենաներից դուրս բերվող վարորդները պետք է ներկայացնեն հանցագործության մասին հաղորդումներ. Ռոբերտ Հայրապետյան Կդադարեցվի Սյունիքի և Լոռու մարզերի որոշ համայնքների գազամատակարարումը Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 15 դեպք ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները 15 տարուց ավելի փորձում եմ բացատրել, թե ինչ կարգի վնասակար է «Ազատություն» ռադիոկայանը Հայաստանում Փաշինյանը Մոսկվայում բողոքեց ՀԱՊԿ-ից. Տեսանյութ Հայտնի են ավարտական և կենտրոնացված քննությունների օրերը Պուտինը կհանդիպի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների հետ, բացի Փաշինյանից Բազմահազարանոց հանրահավաք Լոս Անջելեսում` հաջակցություն ՀՀ-ում սկսված «Դիմադրություն» շարժման Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 միլիոն 188 հազար 62 մարդ Այս շարժումը ազգային իդեայի վրա մոտիվացված պրոցես է, այն չի կարող մարել. Վահե Հովհաննիսյան «Աշխարհի վերաբաշխման» ժամանակաշրջանում Հայաստանի նախագահությամբ անցկացվում է ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողով. Ուղիղ Համածառայակիցները կալանավորվել են՝ ժամկետային զինծառայող շարքային Արգիշտի Եղյանի մահվան գործով Նիկոլն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի դրոշների. Տեսանյութ Խաղաղ ակցիաների շրջանակում ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է Պապիկների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններն ինչո՞ւ նույն կերպ չեն քննադատվում․ Վարդեւանյան. Տեսանյութ Քաղաքացիներին մշտապես հայհոյող ոստիկանը՝ կրկին կիզակետում․ կարմիր կովը կաշին չի փոխի. Տեսանյութ Գեորգի Արիստակեսյանը, ում ոստիկանը «յ*բաննի բիձա» անվանեց, կամավոր մասնակցել է բոլոր պատերազմներին. Տեսանյութ Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն իրավունքի ուժով ենթակա է դադարեցման․ պաշտպաններ ​​​​​​​ Կապիտալ ծախսերի ծրագրերի ձախողումը կխորացնի տնտեսական ճգնաժամը. Սուրեն Պարսյան Լևոն Տեր-Պետրոսյան. «տարածքներ խաղաղության դիմաց», Քոչարյան. «տարածքներ կարգավիճակի դիմաց», Փաշինյան. «տարածքներ իշխանության դիմաց» Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու․ Իշխան Սաղաթելյան «Ինձ համար շատ կարևոր է, որ իմ երեխաները իմ որևէ արարքի համար չամաչեն»․ Փաշինյանը՝ 2013 թվականին. Տեսանյութ Իշխանամետ լրատվամիջոցը քողարկված սպառնալիքով նյութ է տեղադրել․ Գոհար Մելոյան «Մի´ գոռա, հանգիստ արի». բերետավորները մեքենայից իջեցրին ու բերման ենթարկեցին ակտիվիստներին. Տեսանյութ Վանաձորցի Ակայի և Փաշինյանի կրիմինալ հեղափոխությունը․ դավաճանություն ամեն տեղ. Տեսանյութ Լենինգրադյան փողոցով անցնող ավտոերթը լուսաբանող Azatutyun ռադիոկայանի օպերատորը շշուկով լրագրողին ասում է. «Երթը սենց լավն ա փաստորեն». Տեսանյութ Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը մնաց իր իսկ կողմից առաջացրած «բումերանգի էֆեկտի» տակ ՌԴ-ի հետ Հայաստանի առևտուրը ամենայն հավանականությամբ կկրճատվի. ԿԲ փոխնախագահ Բերետները բերման են ենթարկում վարորդներին՝ բիրտ ուժ կիրառելով հատկապես տարեցների նկատմամբ. Տեսանյութ Կարմիրբերետավորը վարորդին գրկած բերման է ենթարկում. Տեսանյութ ՆՈՐ ՀՈՂԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ Քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ Ոստիկանությունը ոչ իրավաչափ գործողութուն իրականացրեց ավտոերթի մասնակիցների նկատմամբ․ Թադևոս Ավետիսյան. Տեսանյութ Ադրբեջանը միշտ է հավակնություններ ունեցել Հայաստանի այն տարածքների նկատմամբ. Արման Թաթոյան ԱՆԼԱՅՔ ՉԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ. Ֆեյսբուքյան օգտատերերը «մերժում» են «Ազատություն» ռադիոկայանը Վարչապետի կնոջ արկածները՝ Գավառում․ Աննա Հակոբյանը «փայլել է» պահվածքով Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա Ավտոերթի մասնակիցներին բերման են ենթարկում. Տեսանյութ Ոստիկաններն անհամաչափ ուժ կիրառելով բերման են ենթարկում տարեց քաղաքացուն. Տեսանյութ Այդ լրատվամիջոցներից հակահայկական իր քարոզով առաջին հորիզոնականում է «Ազատություն» ռադիոկայանը. Թյուրքագետի կոչը՝ ընկերներին 10 օր առաջ Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են Օբյեկտիվ լրատվությո՞ւն, թե վախեցնելու փորձ․ Գոհար Մելոյան

«Ֆեյսբուքահայության» արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հերթական պարտվողական հարցազրույցին (լուսանկար, տեսանյութ)

Երեկ՝ մարտի 28-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն էր Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հաղորդման ընթացքում նորից անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության խնդրին և նորից բարձրաձայնեց իր հայտնի թեզը, թե՝ «Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք», միևնույն ժամանակ հայտարարելով, որ սատարում է Սերժ Սարգսյանին ղարաբաղյան հակամարտության նմանօրինակ լուծման հարցում. «Այո՛, մենք սատարում ենք, բայց միայն այս հարցում»:

Հիշեցնենք՝ Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում սա արդեն նրա երկրորդ ելույթն է հեռուստատեսությունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ: Նրա առաջին ելույթը  տեղի էր ունեցել մարտի 21-ին «Հանրային հեռուստաալիքի» «Օրակարգից դուրս» հաղորդաշարին: «Ֆեյսբուքահայության» արձագանքն այդ հարցազրույցին կարող եք դիտել՝ այստեղ:

Նշենք նաև, որ վերջին անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը «Հանրայինի» եթերում ելույթ էր ունեցել 1998 թվականի փետրվարի 3-ին՝ սեփական հրաժարականի դիմումն ընթերցելիս:

Ստորև ներկայացնում ենք «ֆեյսբուքահայության» արձագանքը առաջին նախագահի սկանդալային հայտարարություններին:

«Ինձ Լևոնը ոչ մի բանով չի զարմացնում երբեք։ Ինքը վերջին 25 տարիների ընթացքում նույն հիմարություններն է կրկնում։ Նրա ելույթներն ու հարցազրույցները նայելը ժամանակի վատնում է։ Ինձ զարմացնում են խելացի և կրթված մարդիկ, որոնք հիանում են նրա ինտելեկտուալ ունակություններով։», - գրել է «Ֆեյսբուքի» իր էջում օգտատեր Տիգրան Գրիգորյանը: 

«Թուրքը լավ խոսք ունի՝ «հետույքի սև կամ սպիտակ լինելը ջուրն անցնելուց կերևա»: Հիմա՝ մի քանի օր անց կայանալիք ընտրությունից հետո, հստակորեն պարզ կլինի, թե ձայնի իրավունք ունեցող քանի հայաստանցի է համաձայն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ըստ իս՝ ամենալավատեսական սցենարի դեպքում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դժվարությամբ կհաղթահարի յոթ տոկոսի շեմը, ավելի իրատեսականի դեպքում՝ ընդհանրապես չի անցնի խորհրդարան:

Որքան էլ պարադոքսալ թվա, բայց առաջին նախագահն, ըստ էության, հանրաքվեի է դնում իր տասնամյակներ չարունակ չփոփոխված տեսակետը՝ հանրաքվե, որի արդյունքները նրա և նրա քաղաքական թիմի համար, չեմ կարծում, որ դրական կլինեն: Իսկ դա փաստացիորեն նշանակում է, որ արդեն մեկ անգամ նույն տեսակետների համար խաղաղ հեղաշրջմամբ հեռացված Լևոն Տեր-Պետրոսյանը շանս կստանա հեռանալու նաև ժողովրդի քվեով», - այսպես է արձագանքում իրանագետ Վարդան Ոսկանյանը սոցկայքի իր էջում:

««Այո՛, կոռուպցիայի, ալան թալանի գլխավոր պատճառը ղարաբաղյան պատերազմն է»․
Լևոն Տեր-Պետրոսյան», - հեգնում է Դերենիկ Մալխասյանը:

«Վատ բան ասեմ: Հայաստանն իր գոյությունը պահպ«Միջազգային Հանրությանն» այլևս բացարձակապես չի հետաքրքրի, եթե անգամ Թուրքիան ու Ադրբեջանը միասին Հայաստանի հարցն էլ մեկ օրում վերջնականապես չլուծեն:

«Միջազգային Հանրությանը» ոչ թե Հայաստանն ու Արցախն է հետաքրքրում, այլ Թուրքիան ու Ադրբեջանը ու այդ կոնտեքստում է միայն Հայաստանը իրենից ինչ-որ բան ներկայացնում:

Սա ասում եմ «Միջազգային հանրության» տեսանկյունից խնդրից մոտենալով:

Ավելի վատ բան ասեմ, 1828-ին Ռուսաստանը սկսեց վերակենդանացնել Հայաստանը, արհեստականորեն, որպեսզի այն դառնա հարց Թուրքիայի և Կովկասի թաթարների համար:

Այլ հարց է, թե մենք որքանով ենք կարող այդ դերակատարությունից ձերբազատվել: Եթե կարողանանք անել, ապա միմիայն «Միջազգային Հանրության» կամքին հակառակ գնալու դեպքում:

Չգիտեմ որքանով հասկանալի բացատրեցի ասածս: Քարտեզին պետք է ուշադիր նայել», - գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Լևոնի վկաները այս գիշեր էլ չքնեցին...))

Ոնց որ թե Ռոբերտ Քոչարյանի խոսելու ժամը եկել ա...», - պարբերաբար գրառումներ է անում իր էջում Արգիշտի Կիվիրյանը:

«Աշխարհն աշխարհով, Լևոն Տեր-Պետրոսյանն իր՝ «Ղարաբաղը տանք՝ լավ ապրենք»-ով։ Այ մարդ, զարմանում եմ լևոնականների քարոզարշավի վրա։ Մեծ հաշվով բոլոր քաղաքական ուժերը՝ ընդդիմությունով, ընդդիմության ընդդիմությունով և ՀՀԿ-ով քարոզարշավի ընթացքում խոսում են Հայաստանում առկա լրջագույն խնդիրների լուծման մասին։ Դնանք այնքան ակնհայտ են, որ նույնիսկ իշխող Հանրապետականն է այդ խնդիրների մասին բարձրաձայնում և լուծումներ առաջարկում, կարծես այդ բոլոր խնդիրների հիմնական պատճառը հենց իրենք չեն և լուծումն էլ կախված չի նրանց հեռանալուց։

Սա թողնենք ՀՀԿ-ի խղճին, եթե այդիսին կա, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը մի տեսակ արդեն ծիծաղելի է դառնում։ Բոլորը խոսում են իշխանության կողմից իրականացվող թալանի, թեռորի, տարբեր տեսակ հանցագործությունների և պարզապես՝ խնդիրներին ադեկվատ արձագանքելու, դրանց համապատասխան լուծումներ տալու ունակության բացակայության մասին, Լևոնը՝ «էտ սաղ հեչ, բերեք Ղարաբաղը հանձնենք»։ Ասում են՝ տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է իշխանությունների վարած քաղաքականության պատճառով, փոքր ու միջին բիզնեսին հարկերով խեղդում են, պատասխանում ա՝ «Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք»։ Եվ այսպես շարունակ։

Եվ սա այն նույն Լևոն Տեր-Պետրոսյանն է, որին իր՝ այսօր արդեն փոքրաթիվ համակիրները «Հաղթած Հիմնադիր Նախագահ», «Սուպերմեն», «դիվանագիտության հանճարեղ մասնագետ», «մեծ հայրենասեր» ու էլի եսիմ ինչ են անվանում։ Դա այն նույն Լևոնն է, ով Ղարաբաղյան շարժման ալիքի վրա Հայաստանում եկավ իշխանության։ Իսկ հետո, հասկանալով, որ Ղարաբաղն ազատագրած մարդիկ իրական վտանգ են ներկայացնում իր իշխանության համար, որոշեց հանձնել այն Ադրբեջանին։ Դրա պատճառով զրկվեց իշխանությունից, իսկ հիմա էլ իր կյանքի վերջին տարիներն է վատնում՝ բոլորին ապացուցելու, թե իբր ինքը այն ժամանակ ճիշտ էր։

Հասարակության կողմից սա այնքան անընդունելի է, իսկ նրա առաջարկածն այնքան աբսուրդային, որ վերջում Սերժ Սարգսյանը ստիպված էր միջամտել ու Լևոնին եթեր տալ «Հ1»-ով։ Սակայն դա ավելի շատ բացասական ազդեցություն ունեցավ։ Կարող ենք արձանագրել, որ այս ընտրություններով Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կարիերան ավարտվում է։ Չնայած, նա կարող է իր «աշխատանքը» շարունակել Ալիևի «խաղաղության պլատֆորմի» շրջանակներում։

Հ․Գ․ Պետպատվերի շրջանակներում, Լևոնը իր հարցազրույցում նաև մի կողմից գովեց ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «ճիշտ»՝ հանձնողական դիրքորոշում ունենալու համար, մյուս կողմից էլ թիրախավորված քննադատեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը բացահայտ չի կարող խոսել այս դաշինքի դեմ, քանի որ դրանով ժողովրդի համար կմատնանշի իր իրական հակառակորդին, և ստիպված է օգտագործել Լևոնին․․․և սա առաջին անգամը չէ, որ Լևոնը օգտագործվում է Սերժ Սարգսյանի հակառակորդների դեմ», - ծավալուն անդրադարձ է կատարում ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Ստեփանյանը:

«Հիմա՝ մի փոքր ավելի մանրամասն անդրադառնամ Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցին¸ որտեղ նա պետպատվերի շրջանակներում քննադատում էր ՕՐՕ դաշինքին և Վարդան Օսկանյանին մադրիդյան սկզբուքների համար: Իհարկե¸ մադրիդյան սկզբուքները մեր երազանի փաստաթուղթը չեն¸ սակայն մադրիդյան սկզբուքներում առաջին անգամ հստակորեն ֆիքսվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավուքնը և միջազգային հանրությունը¸ ի հեճուկս 1900-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարություններին¸ թե միջազգային հանրությունը երբեք չի համակերպվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ:

Զարմանալին սակայն Տեր-Պետրոսյանի խոսքերում նաև այն էր¸ որ նա¸ մեղադրելով Օսկանյանին 7 շրջանների շուրջ բանակցությունների համար¸ շատ սահուն կերպով շրջանցեց այն հարցը¸ որ 1992 թվականին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը¸ պարզապես խնդրում էր¸ որ հարցը շատ արագ լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում¸ իսկ Ղարաբաղն էլ ինքնավար հանրապետության կարգավիճակով ընդգրկվի Ադրբեջանի կազմում:

Իմիջայլոց¸ 2009 թվական դեկտեմբերին¸ Լևոն Զուրաբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել էր այն¸ որ 1992 թ. մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդայի» էջերում Տեր-Պետրոսյանը առաջարկել էր Ղարաբաղը մտցնել Ադրբեջանի կազմում: Բայց¸ իհարկե այս ամենի մասին Լևոնն իր հարցազրույցում չխոսեց¸ բայց անմոռաց տրվեց Սերժի ու ՀՀԿ-ի ծրագրի գովեստին», - փաստում է Արմեն Միքայելյանը, գրառմանը կից զետեղելով ստորև ներկայացված լուսանկարը:

 

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan