Սեյրան Օհանյան․ Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել. Տեսանյութ Հակահայկական իշխանության «քիմիան» Փաշինյանը շտապում է օգնություն տրամադրել երկրաշարժից տուժած Թուրքիային, բայց Իրանին նույնիսկ ցավակցական հեռագիր չհղեց
7
Թուրքիայում այսօր արձանագրվեց երկու երկրաշարժ՝ բնական և աշխարհաքաղաքական. Ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի վրա Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1541-ի. փոխնախագահը կոչ է արել պատրաստվել զոհերի թվի աճին. Լուսանկարներ, Տեսանյութ Բոլոր ճանապարհները տանում են դեպի Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնես Ի «պաշտպանություն» Գուրգեն Արսենյանի․ «նախկիններն են մեղավոր» շարքից «Անկարայում պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանները, բայց նախապայման կա». Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշ «Հակառուսական» Ռուսաստանը չի հասկանում «հակահայկական» Հայաստանին․ Տեսանյութ 542 միլիոն 465.000 դրամ դրամաշնորհ է հատկացվել Կոնդի առանձնատներին Ինչու՞ են ռուսական ընկերությունները Հայաստանում ֆինանսավորում հակառուսական ուժերին ու ԶԼՄ-ներին․ Թևանյանը՝ ռուս փորձագետներին. Տեսանյութ Հեղափոխությունը հարստացնում է իր զավակներին․․․ կուլակաթափումից առաջ «Էդի բացառվում ա, որ միս առնեմ». կյանքը հերքում է Քերոբյանին. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Պաշտոնական Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու իր բազմամյա քաղաքականությունից Հունաստանի վարչապետը Թուրքիայի հետ հարաբերությունները խզելուց հետո առաջին անգամ զրուցել է Էրդողանի հետ Քննարկվում է Թուրքիային և Սիրիային մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները Ուժեղ հրդեհ է բռնկվել երկրաշարժից տուժած թուրքական Իսկենդերուն նավահանգստում Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ Արցախի` գազով ջեռուցվող դպրոցների 1-8-րդ դասարաններում դասընթացը կդադարեցվի փետրվարի 7-ից Իշխան Սաղաթելյանը ցավակցություններ է փոխանցել Սիրիայի դեսպանին՝ երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. Ռուսաստանը օգնություն կուղարկի Թուրքիային Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Արցախի ԱԺ-ն դատապարտում է Գուրգեն Արսենյանի հայտարարությունը և կոչ անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում Երուսաղեմի Հայոց պատրիարքը խնդրել է, որ Վլադիմիր Պուտինի անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը Արցախից Հայաստան 15 քաղաքացի է տեղափոխվել․ Տեսանյութ Թուրքիայում այսօր արձանագրվեց երկու երկրաշարժ՝ բնական և աշխարհաքաղաքական. Ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի վրա Զոհված հալեպահայ կնոջ ամուսինն ու դուստրը վիրահատվում են. Տեսանյութ Սեյրան Օհանյան․ Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել. Տեսանյութ Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է ավելի քան 6,5 դրամով Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Հալեպում երկրաշարժի հետևանքով ազգությամբ հայ զոհերի թիվը հասել է 4-ի Հակահայկական իշխանության «քիմիան» Արագածոտնի մարզպետի տեղակալը հայհոյել ու սպառնացել է սպանել զինվորականին. Aravot.am Երկրաշարժի հետևանքով մահացել է Սիրիայի վարչապետի քույրը Թուրքիայում նոր ուժգին երկրաշարժ է գրանցվել Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում ու Գյումրիում Հայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայ ամուսինների անունները. նրանց զավակները ծանր վիրավոր են Բայց ինչո՞ւ, կհարցնեք դուք. Պատասխանը շատ պարզ է. «կապտամազիկ» պատգամավորը կապ ունի վեպի հետ «Մեր հայրենիքը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած». Ռուբեն Վարդանյան Զինվորականները հաճախ ինձ տեղեկացնում են, որ իշխանությունները իրենց պարտադրում են որևէ կապ չունենալ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող անձանց հետ Ադրբեջանը դարձյալ փակել է Արցախի գազը Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում ավերվել է հայկական Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին. Լուսանկար

Աստղը կարանտինում. Ինչպե՞ս է Ալլա Սահակյանը պայքարում կորոնավիրուսի դեմ

«Թագադրված» վիրուսը փոխեց բոլորի կյանքը, սակայն քչերն են պատրաստ դրան հանձնվել: Չնայած թատրոնները փակ են, բայց մենք համոզվեցինք, որ դերասանները բազմազբաղ են։ Նրանք փորձեր են անում, նոր ստեղծագործական աշխատանքներ իրականացնում, խոհարարությամբ զբաղվում, գրքեր կարդում և չեն մոռանում նրանց մասին, ովքեր այժմ օգնության կարիք ունեն:

_ Ալլա, կորոնավիրուսի հետ կապված ժամանակն անցնում է զարմանալի ու մի փոքր տարօրինակ: Աշխարհում կարծես ինչ-որ անհասկանալի բան է կատարվում։ Բոլորս ասես կաղապարված լինենք։ Ինչպե՞ս է տեղավորվում այդ կաղապարի մեջ արտիստը։

— Իսկապես իրարամերժ զգացողություններ եմ ապրում։ Շատ դժվար էր, քանի որ այդքան բուռն թատերաշրջանի և նախատեսվող համերգաշրջանի ընդացքում կարծես արհեստական արգելակ եղավ, և ստեղծված իրավիճակը սկսեց թելադրել իր խաղի կանոնները։ Ես, լինելով չափազանց օպտիմիստ, փորձել եմ լավագույնս քաղել, կարևոր բաներ սովորել, շատ կարդալ, շարունակում էի մոդելավորել հագուստներ, ինչն իմ սիրելի գործերից է, երգացանկս էի թարմացնում, ասմուք, հեքիաթներ էի կարդում և խոհարարական հմտություններս կատարելագործում։ Եվ այս ամենի մեջ նաև դստերս էի ներառում, որպեսզի ինքն էլ չընկճվի և ստեղծված իրավիճակում կյանքը հետաքրքիր ապրի։ Սա մի փորձություն է, որը մարդ պետք է հաղթահարի։ Ինչ վերաբերվում է կաղապարվելուն․․․

«Առհասարակ յուրաքանչյուր իրավիճակից կարելի է օգուտ քաղել։ Այն հնարավորություն է տալիս ինքնակրթվել, նոր հորիզոններ բացահայտել»։

Կենցաղը․․․ Ես,  թերևս, այն քիչ մարդկանցից եմ, ով չափազանց խիստ է պահպանել կարանտինային ռեժիմը։ Իմ շփումները սահմանափակվում էին իմ ընտանիքով։ Շուրջ երեք ամիս է, ինչ ես անգամ ծնողներիս տուն չեմ գնացել և, առհասարակ, հանրային վայրեր գնում եմ միայն գնունմերի նպատակով, այն էլ որոշակի ժամերի։ Ինչո՞վ է պայմանավորված։ Չափազանց պատասխանատու եմ իմ և իմ շրջապատի հանդեպ։

_ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստնաում, թատրոնները չեղյալ հայտարարեցին ներկայացումները: Ոմանք գտան, որ հնարավոր կլինի խաղալ առանց հանդիսատեսի, և բոլորը կհետևեն ներկայացումներին առցանց: Ոմանք էլ՝ որ դա անբնական է, քանի որ դերասանն ու հանդիսատեսը միասին են ստեղծում ներկայացումը։ Ինչպիսի՞ն է այս հարցում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի անձնակազմի դիրքորոշումը։ Ի՞նչ ես դու ինքդ կարծում։

— Ստեղծված իրավիճակում բոլոր միջոցներն էլ լավ են, որպեսզի պահպանվի հանդիսատես և արտիստ կապը՝ մարդկանց ոգևորելու և արվեստի կառույցները վերջնական անգործությունից փրկելու համար։ Իհարկե, մեր թատրոնը չգնաց այս ճանապարհով, այլ ավելի նոր ու հետաքրքիր ռազմավարություն մտածեց։ Այս իրավիճակն իսկապես սարսափելի քաոս ստեղծեց թե՛ մեզ, թե՛ հանդիսատեսի մոտ։ Առանց հանդիսատեսի հետ կենդանի շփման, իհարկե, թատրոնը չի կարող լինել։ Բայց ինչպես և մյուս թատրոնները, մենք նույնպես պետք է մեր գործունեությցունը տեղափոխեինք օնլայն հարթակ։ Եվ այդ պատճառով ստեղծվեց «Առականի» նախագիծը, որը նկարահանվեց համաճարակի առաջին օրերին, որին մասնակցում էինք դերասանախմբի մի կազմով։ Մյուս մասը Բուկովսկու պոեզիան կկարդա հետաքրքիր ձևաչափով, կնկարահանվի և մոտ օրերս կհրապարակվի թատրոնի ֆեյսբուքյան էջում։ Երեխաների համար նույպես մի ծրագիր է մշակվել։ Դա էլ իր հերթին մոտ օրերս կսկսի գործել։ Համաճարակի օրերին թատրոնը սկսեց մի նախագիծ Թոթովենցի, որի ռեժիսորը Վարշամ Գևորգյանն է։ Նպատակն է «Կյանքը հին հռոմեական ժանապարհի վրա» վիպակի հիման վրա նկարել ֆիլմ, որը բաղկացած է լինելու 7 մասից։ Սա ևս հրաշալի առիթ էր։ Նախ, որ անդրադարձ էր դասական գրողների ստեղծագորլություններին, իսկ այն ֆորմատը, որով ռեժիսորը պետք է ներկայացներ այս պատմվածքը՝ իր լուծումնորով և ձևաչափով նոր է, ճիշտ և չափազանց նրբաճաշակ։ Դերաբաշխումն անելուց հետո դերասանները իրենք իրենց պետք է նկարահանեին։ Ես նույնպես առանցքային դեր ունեցա։ Ինքս շատ մեծ ոգևորությամբ սկսեցի աշխատել։ Սյս վիպակն ու ձևաչափը շատ հնարավորություններ ստեղծեցին, որպեսզի բացահայտեմ օպերատորական հնարավորություններս և ռեժիսորի առաջադրած տեսարանի հիման վրա հսկայական ծավալի նկարահանումներ իրականացնեմ պատշգամբից, քաղաքից դուրս, որտեղ հնարավոր էր՝ բաց չթողնելով բնության մեջ տեղի ունեցող գեղեցիկ երևույթները, տունը, կենցաղը, այն ամենը, ինչ կարող էր տեսարանի համար անհրաժեշտ լինել։ Թեպետ համաճարակի մեծ տեմպերի հետ կապված, հասկանալով մեծ ռիսկայնությունը, անձամբ չմասնակցեցի ընդհանուր նկարահանմանը, բայց և այնպես շարունակում եմ նկարահանումներս իրականացնել հեռահար։ Այս ամենը չափազանց հետաքրքիր է և ստեղծագործելու մեծ հնարավորություն է տալիս։

— Ինչպիսի՞ն է այսօր թատրոնի և դերասանի ստեղծագործական կապը։ Ի՞նչ ծրագրերի իրականացման վրա է ուղղված թատրոնի ներուժն այսօր։

— Թատրոնը նաև շատ հետաքրքիր ծրագիր է մշակում, համաճարակի սահմանափակումները հաշվի առնելով, հանդիսատեսին նորից թատրոն բերելու համար։ Դրա մասին դեռ կանդրադառնամ առանձին։ Մեր թատերախումբը շատ բազմատաղանդ է, և դրա ապացույց այն է, որ յուրաքանչյուր նախաձեռնության մեջ կարող ենք հանդես գալ նոր որակներով՝ որպես բեմի և հագուստի ձևաորող, ռեժիսոր, դեկորատոր, երաժշտական ձևավորող, օպերատոր։ Դա, թերևս, գեղարվեստական ղեկավարից էլ է գալիս, քանի որ պոտենցիալը հնարավորինս փորձում է օգտաործել և արտիստներին հնարավորություն է տալիս ինքնարտահայտվել։

— Գիտեմ, որ դերասանի աշխատանքային ծանրաբեռնվածությունը բավականին մեծ է․ փորձեր, ներկայացումներ, հաճախ ստացվում է այնպես, որ ընտանիքում ֆիզիկական ներկայության բաց է ստեղծվում։ Ինչպե՞ս է անցնում ընտանեկան առօրյան այս օրերին։

_ Մենք փորձում ենք շատ ժամանակ անցկացնել բնության գրկում։ Բացահայտում ենք Հայաստանն իր գեղեցկությամբ և հրաշալիքներով։ Տանը ստեղծագործական կյանքը բուռն է՝ նվագում ենք, երգում, նկարում։ Լավ հնարավորություն է երեխայի հետ լինելու։ 

— Իհարկե, այս օրերին թատերասեր հասարակությունը ևս լարված և սպասումի մեջ է։ Ո՞րն է քո խորհուրդը հանդիսատեսին և երկրպագուներիդ։

— Ես ինքս էլ անհամբեր եմ, թե երբ պետք է հնարավոր լինի կրկին խաղալ։ Կարծում եմ՝ շատ չենք սպասի։ Հիմա թատրոնը սկսել է մի նախագծի վրա աշխատել, և ամեն ինչ հաստատվելուն պես՝ մենք և հանդիսատեսը հուսով եմ՝ շուտով կրկին կհանդիպենք։

— Կցանկանայի ծանոթանալ քո փիլիսոփայությանը՝ աշխարհում տիրող ճգնաժամի հետ կապված։ Միգուցե՞ Երկիրը որոշել է հանգստանալ մեզնից։ Միգուցե բնությունը մարդկությանը նշաններ է տալիս ու հնարավորություն։

— Առհասարակ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր փորձություն մարդուն հենց այնպես չի տրվում։

«Մենք այս օրերին ավելի շատ ենք սովորել հարգել դիմացինին, համբերատար և կամային հատկանիշներ դրսևորել, փորձել ժամանակը օգտագերծել ինքնակրթման և զարգացման վրա»։

Ստեղծագործ միտք զարգացնել, կենսունակ և հնարամիտ լինել, որպեսզի առանց ընկճվելու հաղթահարել տարբեր իրավիճակներ։ Եվ ամենակարևորը սիրել մերձավորին և գնահատել այն գեղեցիկ մարդկային հարաբերությունները, որի կարիքը հիմա մարդիկ ավելի շատ ունեն և հետագայում ավելի կգնահատեն դրանց արժեքը։

 

Տեքստը՝ Լենա Մկրտչյանի

Լուսանկարները՝ Ալլա Սահակյանի արխիվից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan