«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է նվիրաբերել շուրջ 6000 միավոր պատկառելի գրականություն
Դիտել նաև
«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է
«Տաշիր գրուպ»-ում խուզարկությունից հետո 4 հոգի կալանավորվել է
Իշխանությունը հենց վաղը կզբաղվի «Տաշիր գրուպ»-ի հիմնարկների ռեկետով․ աղբյուր
Ջրհեղեղ Ալավերդիում, Տաշիրում. Դեբեդը վարարել է, քշել մայրուղու հատվածներ, մեքենաներ, գույք, ջրերը լցվել են փողոցներ, տներ (տեսանյութ, լուսանկարներ)
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է նվիրաբերել հայագիտական, պատմագիտական, աղբյուրագիտական, մատենագիտական, բնույթի պատկառելի գրականություն (շուրջ 6000 միավոր):
Նվիրաբերված հավաքածուն հատկապես արժեքավոր է հայալեզու և օտարալեզու հայագիտական, պատմագրական, պատմագիտական, աղբյուրագիտական և մատենագիտական կարևոր հրատարակություններով, հայերեն և օտարալեզու տարբեր արժեքավոր բառարաններով, հանրագիտարաններով, ինչպես նաև մի շարք կարևոր պարբերականների հավաքածուներով: Հավաքածուի մեջ կարևոր են հատկապես ԺԹ դարի և Ի դարի առաջին տասնամյակների հրատարակությունները, որոնք այսօր առկա չեն բազմաթիվ հայագիտական կենտրոններում և հանրային գրադարաններում և իրենց եզակիությամբ համարվում են հազվագյուտ հրատարակություններ:
Կարևոր է շեշտել, որ հավաքածուի մեջ ներառված են հայ պատմագրական երկերը՝ առաջին, լավագույն և քննական հրատարակություններով, ինչպես նաև կարևորագույն պատմագիտական ուսումնասիրությունները:
Հավաքածուի գրքերը համապատասխան գրադարանային մշակումներից հետո, սեղմ ժամկետներում հասանելի կլինեն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ընթերցողներին: