Ես գիտեմ, որ դժվար է ընդունել փաստը, որ ՀՀ վարչապետը շարքային ստախոս է.Միքայել Մինասյան. Տեսանյութ
Միքայել Մինասյանն օրեր առաջ սկսել էր «Ստի վերջը» տեսաշար, որի շրջանակներում այսօր երկրորդ տեսանյութն է հրապարակել: Մինասյանը նախ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհերքեց իր խոսքերն այն մասին, որ Արթուր Վանեցյանը հանդիպել է իր հետ և սիմվոլիկ գումար վճարելու առաջարկ արել, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր նաև Վանեցյանը:
Մինասյանն անդրադադարձել է նաև այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանի օրոք չի խոսել՝ նշելով, որ այն ժամանակ ընդամենը երկու հոգի էին խոսում՝ հենց Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում.