Ալիևը մարդ է ուղարկում Լաչին և բամբասում է ՄԽ-ից. Բաքուն չի պատրաստվում հեռանալ «շահեկան դիրքերից». Տեսանյութ Ակնհայտ է, որ ՌԴ-ն ծափողջույններով չէր ընդունելու Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը․ քաղաքագետ. Տեսանյութ «Սկանդալային դրվագ». Զատուլինը հայտարարեց, Հռոմի ստատուսի պատճառով, Հայաստանի հետ «դաշինքի» խզման մասին
29
Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին Պատերազմ Արցախում
Հերթական չբացահայտված գործը մնաց դարակում.... Աստղիկ Ավետիսյանը՝ որդուն ծեծի ենթարկելու գործի մասին Լարսը բաց է Սա հլը դեռ սկիզբն է Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից Հասմիկ Խոջյանն առաջին անգամ ցույց է տվել դստեր դեմքը՝ ներկայացնելով ֆոտոշարք «Տենց ըլնի՝ կորած ենք». արկտիկական ցուրտ հոսանքներ են Հայաստան գալիս. Տեսանյութ Թշնամին մեզ հետ ավելի անկեղծ է խոսում, քան մեր իշխանությունը. Թևան Պողոսյան. Տեսանյութ Արտակարգ պատահար «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Այս փորձանքի հեռացման հարցը մեզ համար ճակատագրական է դառնում Ալիևը մարդ է ուղարկում Լաչին և բամբասում է ՄԽ-ից. Բաքուն չի պատրաստվում հեռանալ «շահեկան դիրքերից». Տեսանյութ 24 ժամ ջուր չի լինի Պուտինին ձերբակալողների թեմայով. Ուրեմն գոյություն ունի «պրովոկատոր այծ» կամ «Հուդա այծ» երևույթ Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի ՔՊ-ի աչքը լույս. Աֆղանստանում կանեփն արգելվել է Հռոմի ստատուտին միանալը՝ պատուհաս ՔՊ-ականների համար Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության Պայքար ՄԻՊ պաշտոնի համար. ինչ որոշում ունի ՔՊ-ն Արցախում ներքաղաքական զարգացումներ չեն լինի «Միասին» շարժումը ապրիլի 4-ին ԱԺ-ի դիմաց ակցիա կանցկանի Եվ կրկին ամեն ինչ դառնում է մեզ ու բարբարոս թշնամուն. պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք. Վարդան Ոսկանյան Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումն ավարտվեց Կարևորը՝ «Հռոմի ստատուտի» վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումից «Հայաստանի անվտանգային միջավայրը դարձրել են ականապատ դաշտ». Արտակ Զաքարյան Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար. ՀՀԿ Ֆիզկուլտ ինստիտուտում ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին Արցախում հայերի պաշտպանվածությունը պետք է լինի միջազգային ուշադրության կենտրոնում․ Արմեն Ռուստամյան. Տեսանյութ Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով մենք շահեկան դիրքեր ունենք, ամրանում ենք այդ դիրքերում և այնտեղ էլ կմնանք․ Ալիև Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք են տրամադրելու. Երևանի քաղաքապետարան

Արթուր Վանեցյան. Վեհափառն արել է այն, ինչն ակնկալվում է աշխարհի հոգևոր առաջնորդներից

Aravot.am-ը գրում է:«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը՝ կաթողիկոսի, ապօրինի գույքի բռնագանձման եւ Արցախի մասին:

– Պարոն Վանեցյան, Հայաստանի հանրային օրակարգում բուռն զարգացումներ են, հնչեղություն ունեցող հարցերի պակաս չի զգացվում։ Հաշվի առնելով, որ քաղաքական հայտ եք ներկայացրել՝ հանրային օրակարգում ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում։

– Այս պահին հանրային օրակարգում ընդգրկված հարցերի թվում կան մի քանիսը, որոնք ունեն զգալի երկարաժամկետ ռիսկեր՝ պահի կոնյուկտուրայով չսահմանափակվող։ Իմ պարտքն եմ համարում` դրանց շուրջ հստակ ձևակերպել իմ տեսակետները և կոչ անել լայն հանրությանը, քաղաքացիական հասարակությանը՝ լինել զգոն։

– Այդպիսի հարցերի պակաս կարծես թե չի զգացվում, Դուք կոնկրետ ո՞ր հարցերը նկատի ունեք եւ ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը։

– Այն հարցերին, որոնց կանդրադառնամ, առաջարկում եմ նայել ազգային անվտանգության տեսակետից։ Գիտեմ, որ շատերի համար մեծ է գայթակղությունը՝ տրվելու ընդհանուր հոսանքին, մասնակցելու առաջին հայացքից «արդարության համար» տարվող գործընթացներին, և դրան նպաստում է նաև բոլոր կողմերից տարվող քարոզչությունը, սակայն ես առաջարկում եմ՝ ավելի հեռուն նայել. գոնե այն մարդիկ, որոնք իրենց մեր երկրի ապագայի համար պատասխանատու են համարում։

Նախ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ սկսված արշավի մասին։

Վեհափառն արել է այն, ինչն ակնկալվում է աշխարհի հոգևոր առաջնորդներից։ Համերաշխության, մարդասիրության, խաղաղության ուղերձներն ուղղված են ավելի լավ հասարակություններ և ավելի լավ երկիր ունենալուն։ Նման հորդորների կարիք ունեն բոլոր հասարակությունները և բոլոր իշխանությունները։ Վեհափառի հայտնի հայտարարությունից հետո սկսված արշավն ակնհայտորեն ուղղորդված է, ընդ որում՝ անթաքույց՝ նույն դերակատարներով, նույնատիպ ձևակերպումներով եւ նույն ագրեսիվությամբ։ Սա հասկանալու համար պարտադիր չէ ունենալ անվտանգության համակարգում աշխատանքի լուրջ փորձ։ Բայց ազգային անվտանգության տեսակետից սա իր մեջ լուրջ խնդիր է պարունակում։ Բոլոր պետությունները, բոլոր հասարակությունները, բոլոր իշխանություններն ունենում են սահմաններ, որոնք չի կարելի անցնել։ Դրանք կարմիր գծեր են, որոնց խախտումը պետությունը դարձնում է խոցելի՝ դրսի ուժերի և դրսի ազդեցության համար։ Կան ինստիտուտներ, որոնք չի կարելի արժեզրկել մեկ կարգադրությամբ։ Իրականում չի էլ ստացվի, բայց դրսի ուժերի համար դա պարարտ միջավայր է ստեղծում՝ մեր երկրի դեմ գործունեություն ծավալելու համար, և նրանք այդ ամենը շատ արագ են ֆիքսում:

Անհրաժեշտ եմ համարում նաեւ շեշտել, որ Վեհափառի և եկեղեցու դեմ կազմակերպված արշավում ներգրավված են շատ փոքր թվով մարդիկ, և նրանք չեն արտացոլում մեր ժողովրդի իրական տրամադրությունները։ Աղմուկն ավելին է, քան իրականությունը, բայց այդ աղմուկի մեջ հեշտ է խեղդել պոտենցիալ վտանգները, որ այդ արշավը պարունակում է։

Երկրորդ խնդիրը, որին կուզեի անդրադառնալ, «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքն է։

– Ազգային ժողովն արդեն ընդունել է այդ օրենքը։ Ի՞նչ ռիսկեր եք տեսնում դրանում։

– Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում բոլոր խմբակցությունների և, առաջին հերթին, «Իմ քայլից» շատ-շատերի անկեղծ և ազնիվ մղումներին։ Միևնույն ժամանակ նկատելի է պատկերացումների նկատելի պարզունակություն, որը չի համապատասխանում բուն խնդրի խորությանը։ Իսկ խնդիրը ոչ միայն խորն է, այլև ամեն պահի իր մեջ ունի ռիսկային ահռելի պոտենցիալ։ Հաճելի է ամբիոնից ասել, որ ժողովրդից խլվածը ետ կբերենք ու կտանք ժողովրդին։ Ասողին սա կարող է բերել խիստ կարճաժամկետ վարկանիշ, լսարանին շատ կարճ ժամանակով չարդարացված հույսեր նվիրել, իսկ պետության համար ստեղծել լրջագույն և երկարաժամկետ ռիսկեր։

– Այսինքն իրատեսական չե՞ք համարում հայտարարված նպատակների իրականացումը, մասնավորապես՝ գումարների հետ բերելը։

– Իսկ ո՞վ է բերողը, ո՞վ է պարզողը՝ գույքն ապօրինի է, թե՝ ոչ։ Ի՞նչ է նշանակում՝ տալ ժողովրդին։ Սրանք ինստիտուցիոնալ հարցեր են, որոնք չունեն սպառիչ պատասխաններ, իսկ ամեն սխալ նոր իրողություն է ձևավորելու։ Մեծ է հավանականությունը, որ կարող են փակվել գործող բիզնեսներ, և այդ դեպքում մենք կունենանք ուղղակի կրճատված աշխատատեղեր, չքավորության եզրին հայտնված նոր ընտանիքներ։ Իսկ եթե տեղի ունենա կապիտալի անկանխատեսելի արտահոս՞ք, իսկ եթե ստեղծված մթնոլորտում կապիտալը «թաքնվի՞» կամ խուսափի աշխատել։ Մեր այս առանց այն էլ անկայուն տնտեսական ժամանակաշրջանում արդյոք հաշվարկվա՞ծ է որոշակի շուկաների փլուզման վտանգը, օրինակ՝ անշարժ գույքի։ Արդյոք հաշվարկվա՞ծ են սուբյեկտիվության ահռելի ռիսկերը, և օրենքը քաղաքական ու այլ նպատակներով օգտագործելու հնարավորությունները։

– Իշխանությունները պնդում են, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց է։

– Հայաստանում ամենամեծ հակակոռուպցիոն աշխատանքը տարվել հենց իմ օրոք և հենց իմ ղեկավարությամբ։ Եվ հիմա էլ պնդում եմ, որ կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը Հայաստանի արդիականացման գլխավոր նախապայմաններից է։ Բայց խոսքը գրագետ պայքարի, համակարգային պատկերացումների և ոչ երբեք՝ պոպուլիստական քայլերի մասին է։

Կա առանցքային հարց՝ մենք ուզում ենք նոր կանոններո՞վ աշխատեցնել տարբեր շրջանակների մոտ առկա կապիտալը և ռեսուրսները՝ հանուն պետության զարգացման, հանուն մեր քաղաքացիների բարեկեցության, թե՞ ուզում ենք շոու, որի արդյունքում կարող է կտրուկ ընկնել տնտեսական ակտիվությունը, և զուգահեռ՝ ընթանալ սեփականության վերաբաշխում։ Այո, ցավոք, շատ-շատերի ազնիվ ցանկությունների և պատկերացումների ֆոնին, կան մարդիկ և շրջանակներ, որոնք օր առաջ սպասում են այդ վերաբաշխմանը։

Հաջորդ կարևորագույն հարցն եմ համարում Արցախում կայացած ընտրությունները։ Արցախը պատվով դուրս եկավ այս փորձությունից, Արցախն ավելի ժողովրդավարական պետություն է, քան Ադրբեջանը։ Միևնույն ժամանակ՝ գալիք փուլերը շարունակում են մնալ բարձր ռիսկայնության գոտում։ Ակնհայտ է, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են Արցախում կայունության խաթարմամբ, և նրանք չեն հանդարտվելու ընտրական փուլի ավարտով։ Չեմ բացառում ավելի հեռահար և ավելի վտանգավոր «սողացող քարոզարշավները»։ Ոչ մի համաճարակ չի փոխել և չի փոխելու Ադրբեջանի պատկերացումներն Արցախի խնդրի մասին, նրանց ներքին ընկալումը՝ հարմար պահի սկսել ռազմական գործողություններ։ Այս առումով՝ Ադրբեջանը գտնվում է «ստրատեգիական համբերության» փուլում։ Այս փուլի ելքը կախված է այն բանից, թե կողմերից ո՛րը ի՛նչ արդյունավետությամբ կօգտագործի տրված ժամանակահատվածը։

Մանրամասները՝ Aravot.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan