Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Գայանե Գրիգորյանը
![Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Գայանե Գրիգորյանը](/timthumb.php?src=/disc/09-04-20/1a12ac6b0828a041a899d25f911de4ea.jpg&w=450)
Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է թատրոնի 90-ականների մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ալ. Սպենդիարյանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջից:
Գայանե Գրիգորյանը 60 տարեկան էր: Օպերային թատրոնից հայտնեցին, որ նա ապրում էր Ֆրանսիայում, որտեղ եւ կնքել է իր մահկանացուն:
Երգչուհին սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Եղել է հայտնի երգչուհի Գոհար Գասպարյանի սաներից: