Հանգիստ կյանքը վերջացավ․ պատրաստվեք. «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. Տեսանյութ Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ
27
Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Այց ԲՈւՀ֊եր. Տեսանյութ Երևանում անհնազանդության ակցիաներ էին. Տեսանյութ Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Տեսանյութ Հանրահավաք կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ Փաշինյանը ցանկանում է իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա. ՌԴ ԱԳՆ Իվանյանում (Խոջալու) բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Պատերազմ Արցախում
Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու. մանրամասներ Միջազգային դիտորդների տեղակայման հստակ մեխանիզմը քննարկվում է ԱՄՆ-ի և տարածաշրջանում գործընկերների և դաշնակիցների միջև. Պետդեպ Միջազգային դիտորդների տեղակայման հստակ մեխանիզմը քննարկվում է ԱՄՆ-ի և տարածաշրջանում գործընկերների և դաշնակիցների միջև. Պետդեպ Արցախից հետո Հայկական լեռնաշխարհի այս լեռնաանտառային հատվածում, որ նախկին Խորհրդային Հայաստանի տարածքն է, հայության վերջին փշրանքների գոյությունը խիստ վտանգված է Աշխարհը, միջազգային հանրությունն Արցախյան Մեծ ողբերգության այս օրերին սպանեց և թաղեց միջազգային իրավունքի սրբազան նորմը` ինքնորոշման իրավունքը 1-օրյա ռազմական գործողության համար դա խայտառակ մեծ թիվ է. Հակառակորդի լիարժեք օդային և հրետանային միջոցների կատարյալ գերակայության պայմաններում, կռվել են ԱՌՅՈՒԾԻ պես ԵՄ-ն հավատացած է, որ Գրանադայում ակնկալվող հնարավոր հանդիպումը և՛ Երևանի, և՛ Բաքվի կողմից կօգտագործվի՝ հրապարակային կերպով վերահաստատելու իրենց հավատարմությունը միմյանց տարածքային ամբողջականությանը. Պաշտոնական Հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող Ալիև-փաշինյան հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունը սկսել է որոշակի խաղաղասիրական ուղերձներ հղել, որը ունի մեկ նպատակ Բաքուն հայտարարել է, որ Արցախի դեմ ահակեբչության ժամանակ կորցրել է 192 զինծառայողի Արցախյան 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցը՝ «Եռաբլուրում». ֆոտոռեպորտաժ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իբր արցախցիներին իրենց կամքով են հեռանում «Արևմտյան Ադրբեջանին» սպասելի՞ս. Բենիամին Մաթևոսյան. Տեսանյութ Լիլիթ Գալստյանը Զոյա Թադևոսյանի գրառման առնչությամբ հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացրել դատախազություն Ամուսինս հիվանդանոցում է, ոչինչ չենք վերցրել, ոչ ոքի պետք չենք, չգիտենք ինչ անել. արցախցի «Դադարեցրեք տեղի ունեցող դժոխքը»․ Էլինա Ջանիբեկյան ԱՄՆ-ն մերժել է Վաշինգտոն այցելելու վերաբերյալ Իրանի արտգործնախարարի դիմումը Ի՞նչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել. արցախցի ուսուցչուհի Պապ, չիպսս բերե՞լ ես. մեկ տարվա հարկադրված բաժանումից հետո Առաքելյանների ընտանիքի առաջին հանդիպումը Կոռնիձորում. Տեսանյութ Հանգիստ կյանքը վերջացավ․ պատրաստվեք. «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. Տեսանյութ ՀՊՏՀ-ի ռեկտորը ԱՄՆ-ում մեղադրվում է հագուստի խանութից գողություն անելու մեջ ՔՊ-ական ակտիվին հանձնարարվել է քիչ խոսել, շատ լսել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կընդունի Արցախից բռնի տեղահանված ևս 500 հոգու Նիկոլը ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանում բնակվող բոլորիս ապագան է գողացել՝ հայերի, եզդիների, քրդերի, մոլոկանների, ասորիների, հույների և այլն Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ Փաշինյանի ու Ալիևի «գործը հեշտացել է». Գրանադայում կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը. Տեսանյութ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գործակալությունը պատրաստ է աջակցել Արցախից տեղահանվածներին Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ-ում հետագա ռազմական գործողություններից․ ԱՄՆ պետքարտուղար

Հայաստանի լքված 7 վայրերը. Լուսանկարներ

Gpnews.am-ը գրում է.  Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս կգտնեք լքված կառույցներ, կառույցներ, որոնք ժամանակին առանձնացել են իրենց հատուկ նշանակությամբ, գեղեցկությամբ, եղել են իրենց ոլորտի կենտրոններից մեկը և իրենց շուրջն են հավաքել բազմաթիվ մարդկանց։ Այս հոդվածը ներկայացնում է Հայաստանի այն շինությունները, որոնք ժամանակին տարբեր պատճառներով լքվել են, սակայն նույնիսկ լքյալ ու կիսավեր վիճակում զբոսաշրջային հետաքրքրություն են ներկայացնում, իսկ վերակառուցելով կարող են ընդգրկվել զբոսաշրջային ամենասիրված ուղղությունների ցանկում։

Արտեկ մանկապատանեկան ճամբար
Արտեկ մանկապատանեկան ճամբարը գտնվում է Լոռի մարզում՝ Վանաձոր քաղաքի բարձրադիր վայրում։

 

Անտառի մեջ կառուցված այս ճամբարն ամեն տարի իր շուրջն է հավաքել երիտասարդ պիոներներին, ովքեր ճամբարը լցրել են կյանքով ու պատանեկան աղմուկով։ Արտեկ ճամբարը 1980-ական թվականներին

 Խորհրդային միության փլուզումից հետո ճամբարը լքվում և թալանվում է։ Նախկինում եղած գույներից այսօր մնացել է միայն մանուկներով ու աղավնիներով պատը, նախկինում եղած պատանեկան աղմուկին այժմ փոխարինել է խորհրդավոր ու մենավոր լռությունը։ Արտեկ ճամբարն այսօր

 Անտառային բարձունքից նայելով Վանաձորին կարծես ցանկանում է հիշեցնել իր երբեմնի ուրախ ու աշխույժ կյանքի մասին։

 Մեղրիի երկաթուղային կայարան

Խորհրդային Հայաստանը խորհրդային մյուս երկրների հետ կապող երկաթուղային գծերից մեկը Երևան-Բաքու երկաթգիծն էր։ Երկաթգծի մերձարաքսյան հատվածը կառուցվել է երկրորդ աշխարհամարտի սկզբում և շահագործման հանձնվել 1943թ-ին։Հենց այստեղ էլ, Արաքս գետի ափին հետագայում կառուցվեց Մեղրիի երկաթուղային կայարանը։ Այս կայարանից Մեղրիի շրջանի բնակիչները Նախիջևանով հասնում էին Երևան։ Մեղրիի երկաթուղային կայարանը 1980-ական թվականներին

 Երկաթգծի Մեղրիի հատվածն ամենագեղեցիկն էր, այն անցնում էր Իրանի սահմանի երկայնքով՝ Արաքս գետի ափի եզրով։ Ժայռափոր թունելների միջից դուրս գալով ուղևորների համար բացվում էր չկրկնվող բնապատկերներ։ Արաքսի ափով անցնող երկաթգիծը

 Խարհրդային Հայաստանի փլուզումից հետո երկաթուղին փակվեց, իսկ կայարանի շենքը մնաց լքված։

 Այստեղ կորցնում ես ժամանակի զգացողությունը, նայելով գնացքի կանգնած վագոններին, այն տպավորությունն է, որ կարծես ժամանակն այստեղ կանգ է առել, ամեն ինչ իր տեղում է, ամեն ինչ նույնն է, ինչ 30 տարի առաջ, միայն մի տարբերությամբ, որ ամեն ինչ լքված է։

 Խարհրդավոր լռությունը կխախտի միայն Արաքսի ջրերի ձայնը և կայարանի շենքի կողքի հսկա Չինարիի տերևների սոսափյունը։

 Վերջին գնացքն այս կայարանով անցել է 1992թ-ի ապրիլի 23-ի գիշերը։ Մեղրիի երկաթուղային կայարանը 1982թ․-ին

 Միքայել Արամյանցի դղյակ Միքայել Արամյանցը 19-րդ դարի թիֆլիսաբնակ ձեռնարկատեր, նավթարդյունաբերող, մեծ բարերար ու հասարակական գործիչ էր: Շվեյցարիայում ճամփորդելիս նա մի գեղեցիկ դղյակ է տեսնում և այնքան է հավանում, որ վերադառնալով Թիֆլիս` նշանավոր ճարտարապետ Բզողլուն ուղարկում է Շվեյցարիա` այդ կալվածքը տեսնելու և նախագծելու դրա նմանակը, որը և կառուցում է Ախթալայում:

 Այս հոյակերտ դղյակը շատ բան է ասում 19-րդ դարավերջում հայկական ազնվական ընտանիքների նիստուկացի ու գործունեության մասին: Արամյանցի դղյակը 19-րդ դարի վերջին։

 Ժամանակին դղյակը դարձել է հայ մտավորականության հավաքատեղի, ինչպիսիք են Խրիմյան Հայրիկը, Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն և այլք: Արամյանցի դղյակը հայ մտավորականության հավաքատեղի։

 Ցարական Ռուսաստանի օրոք Արամյանցի տունը Լոռվա ձորում էլեկտրական լուսավորությամբ լուսավորվող միակ շինությունն էր։ Արամյանցի դղյակում է եղել Հայաստանում թենիսի առաջին խաղադաշտը: Թենիսի առաջին խաղադաշտը Հայաստանում

 

 Խորհրդային կարգերի հաստատումից հետո Արամյանցը կորցրել է գրեթե ողջ կարողությունը։ Զրկվելով հարստությունից ու դիրքից՝ Թիֆլիսում 1924 թ. մահացել է սովի ու աղքատության մեջ։ Հետագա տարիներին նրա դղյակն աստիճանաբար լքվում է և դառնում կիսավեր։ Արամյանցի դղյակն այսօր

 

Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ Աշխարհում շատ կան լքված վայրեր, սակայն քիչ կգտնեք այնպիսինները, որոնք իրենցից գիտական մեծ հայտնագործություն ներկայացնելով, այնուամենայնիվ լքվել են։ Դրանց թվին է դասվում Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակը։

Աստղադիտակը գտնվում է Օրգով և Տեղեր գյուղերի միջև։ Այն Հայաստանում կառուցելու գաղափարը չի ողջունվել Մոսկվայի կողմից։ ԽՍՀՄ կառավարությունն առաջարկում էր աստղադիտակը կառուցել Ղրիմում և Հերունին շուրջ 17 տարի պայքարեց այս գաղափարի հաստատման համար։

 Կառուցումը սկսվել է 1980 թվականին։ 1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր․ այն համարվեց գյուտ և մտցվեց ԽՍՀՄ գյուտերի Գոսռեեստր՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվամբ։ Դիտակը սկսեց շահագործվել 1987 թվականին և արդեն առաջին տարում արձանագրեց գիտական հայտնագործություն։ Սակայն կենտրոնին վիճակված չէր երկար կյանք ունենալ։ Խորհրդային միության փլուզումից հետո ֆինանսական միջոցների սղության պատճառով գործունեությունը դադարեցվեց։

 Այն փակ տարածք է, բաց չէ այցելուների համար և չկա զբոսաշրջային քարտեզներում։ Այս ստղադիտակը լուռ վկան է հայկական գիտական ուժի և հզորության։ Ինքը Պարիս հերունին դրա մեջ տեսնում էր ոչ միայն տիեզերքը բացահայտելու միջոց, այլ նաև մարդկային մտքի և քաղաքակրթության սիմվոլ։

 

 Աղասի Խանջյանի ամառանոց Դիլիջան քաղաքում, բնության գեղեցիկ ու անտառապատ անկյունում լքված ու կիսավեր մի շինություն է կանգնած։ Այն Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի շրջանաձև ամառանոցի ուրվականն է։

Շենքի շինարարությունը տևել է 8 տարի՝ 1928-1936թթ։ Չնայած այս յուրահատուկ շինությունը պետք է ծառայեր որպես ամառանոց, Խանջյանն այս ամառանոցում եղել է ընդամենը մեկ անգամ՝ Լավրենտի Բերիային հանդիպելուց առաջ։ Այն շրջակա շինություններից առանձնանում էր իր գեղեցիկ ոճով և ճարտարապետական յուրահատուկ լուծումներով։

 Սակայն այս հոյակերտ շինությանը ևս երկար կյանք վիճակված չէր։ 1980-ական թթ. վերջերից ամառանոցը հայտնվել է լքյալ վիճակում, որի հետևանքով 2013 թ. այն մասամբ փլուզվել է։ Չկա նկարազարդ առաստաղը, պատերը, փայտյա ներքին հարդարանքը, նախշազարդ սանդուղքները, սյունազարդ պատշգամբները։ Ամառանոցի առաստաղը մինչև փլուզումը

\

 

Որի միայն շրջանաձև կոնստրուկցիան է կանգուն ինչն էլ վկայում է, որ ժամանակին այս տարածքում կանգնեցված շենքը իր շքեղությամբ ու մոդեռն կոնստրուկցիայով յուրահատուկ էր ու եզակի։

Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցի Լքված շինությունների հետքերն այս անգամ մեզ տանում են Լոռիի մարզ՝ գյուղ Ամրակից։ Այստեղ լուռ խորհրդավորությամբ կանգնած է Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցին։

Կառուցվել է 1846 թ. ուկրաինացի կազակների կողմից։ Ներկա տեսքը ստացել է 1910-1914 թթ. վերակառուցումից հետո: Կառույցը քարաշեն է, իսկ տանիքը փայտից է՝ մետաղապատ:

Եկեղեցին զգալիորեն վնասվել է 1988թ․-ի Սպիտակի երկրաշարժից, սակայն չի խոնարհվել: Եկեղեցին փակ է, չի գործում։ Այն լուռ վկան է երբեմնի այստեղ հաստատված կազակների աշխույժ կյանքի ու գործունեության։

Ջերմուկի մշակութային կենտրոն Հայաստանի առողջարանային քաղաքներից մեկի՝ Ջերմուկի կենտրոնում, կիսավեր ու լքված մի շինություն կա՝ Ջերմուկի մշակութային նախկին կենտրոնը։ Ժամանակին այն եղել է Հայաստանի լավագույն մշակութային կենտրոններից մեկը։ Այն ունեցել է կինոդահլիճ, երկհարկանի գրադարան, պատկերասրահ, սրճարան, լողավազան և խաղահրապարակ։ Կենտրոնը միշտ լեցուն է եղել երիտասարդներով, Ջերմուկից և հարակից բնակավայրերից այստեղ էին գալիս կինոդիտման, իսկ ամռան ամիսներին՝ լողավազան։

Սակայն 1990-ական թվականներին կենտրոնը լքվում է, թալանվում է գրադարանը, մի քանի անգամ նույնիսկ հրդեհվում է շինությունը։ Այն, ինչի կարող է հիմա ծառայել կենտրոնը, դա միայն օրիգինալ ֆոտոսեսիաների սիրահարների համար ֆոտոնկարահանումներ իրականացնելն է։
Այսքանն էին Հայաստանի լքված շինությունները մեր աչքերով։ Նշված շինություններից մի քանիսն այժմ ընդգրկված են վերակառուցման տարբեր ծրագրերում։ Հույս ունենանք, որ մեր հաջորդ բլոգը կնվիրվի թվարկված շինություններից որևե մեկին, բայց արդեն վերակառուցված և նոր կյանք ստացած։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan