ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին իշխանությունը որոշել է սաբոտաժ կազմակերպել, քանի որ չունի նախընտրելի թեկնածու
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հունվարի 31-ին նիստ է նշանակել, օրակարգում բուհի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի հարցն է: Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունը, քանի որ չունի նախընտրելի թեկնածու, որոշել է սաբոտաժ կազմակերպել:
Հանձնաժողովի որոշ անդամներ կբացակայեն այդ նիստից, և քվորում չապահովելու պատճառով նիստը կտապալվի, և ըստ այդմ՝ ընտրությունները նախանշված ժամկետում չեն կայանա:
Ի դեպ, պատահական չէ, որ Կապանում իր ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2 տարի բուհերում ռեկտորների ընտրություններ չեն լինելու, կառավարությունը երկու տարով բուհերում ժամանակավոր կառավարիչներ է նշանակելու, մինչև կրթական համակարգը բարեփոխեն և ռեկտորների թափուր պաշտոնների համար մրցույթներ հայտարարեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: