Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Պատերազմ Արցախում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ

Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են. Սեյրան Օհանյան

Հարգելի՛ հայրենակիցներ

Հունվարի 28-ին մենք տոնում ենք մեր հարազատ Բանակի 28-րդ տարեդարձը։

Ինձ համար այս թանկ, նվիրական տոնի կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝
- համայն հայությանը, Հայաստանում և Արցախում ապրող բոլոր ազգերի քաղաքացիներին,
- մեր ողջ պատմության անմահ հերոսներին ու տաղանդաշատ զորավարներին,
- Հայրենական պատերազմի բովում թրծված մեր պապերին ու հայրերին,
- Արցախյան պատերազմի փառապանծ մարտիկներին և վետերաններին,
- զոհված, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին,
- քաջարի նախնիների սխրագործություններով տոգորված մեր սերնդակիցների նման՝ իրենց հայրերի հերոսություններով օժտված, կյանքի ավյունով, երազանքներով լի, ստեղծագործ ու համարձակ կեցվածքով մեր երիտասարդ սերնդին,
- Հայկական բանակի ողջ անձնակազմին՝ գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, բոլոր նրանց, ովքեր Արցախյան ազատամարտից մինչև ապրիլյան պատերազմ, մինչ այսօր, իրենց դիրքում ամուր կանգնած, տոկուն կամքով, արհեստավարժ խնդիր են կատարում՝ հոխորտացող, սադրող հակառակորդին խաղաղություն պարտադրելով։

Ակնհայտ է, որ Հայաստանի և Արցախի անվտանգությունը ապահովել և նրան զուգահեռ Հայկական բանակը կերտել ենք ազգովի, և դրա համար է, որ երկար տարիներ ծառայելով բանակում՝ ինձ համար Հայոց բանակի զինծառայողն ու Հայաստանի քաղաքացին, սահմանում կանգնած զինվորն ու սահմանին ապրող, հողին կառչած գյուղացին նույն հարթության վրա են եղել, և այսօր էլ պետության համար օրհասական պահին նրանք նույն խնդիրն են կատարելու՝ միասնական պաշտպանելով մեր Հայրենիքը։

Երկար տարիների ռազմավարական պլանավորմամբ իրականացված պաշտպանական քաղաքականության և դրա շրջանակներում անցկացված պետական մակարդակի զորավարժություններով փորձարկմամբ ամրապնդման շնորհիվ այսօր ակնհայտ է, որ խաղաղության պարտադրումը ավելի լայն հասկացություն է։ Պետության, հասարակության և անհատի անվտանգության ապահովումը, կայուն զարգացումը, հայ ինքնության պահպանումը իրականացվում են կենսագործունեության բոլոր ոլորտների համար ժողովրդավարական արժեքների համակարգի վրա հիմնված միասնական պետական քաղաքականության իրագործման միջոցով, որի հիմնական երաշխիքներն են՝
• պետական կառավարման համակարգի արդյունավետությունը,
• իրավունքի գերակայության ապահովումը,
• ժողովրդավարական արժեքների արմատավորումը,
• դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը,
• Զինված ուժերի մարտունակությունը,
• անվտանգության և իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը,
• արդյունավետ միջազգային ներգրավվածություն ապահովող արտաքին քաղաքականությունը,
• սոցիալական արդարության ապահովումը։

Ես կավելացնեմ նաև՝
• ժողովրդագրության պայմանների կտրուկ բարելավումը,
• պետության համաչափ զարգացումն ու պայքարը ուրբանիզացիայի պատճառների դեմ,
• տնտեսության թռիչքային զարգացումը։

Հասկանալի է չէ՞, որ նշված երաշխիքներից միայն մեկն է վերաբերում Զինված ուժերի մարտունակությանը, մյուսներին մենք կարող ենք հասնել արդարության և ներքին համախմբվածության միջոցով, որոնք հատկապես կարևոր են մեզ նման փոքր, զարգացած ենթակառույցներ, մեծաքանակ բնական ռեսուրսներ, արտաքին ճանապարհներ ու դեպի ծով ելք չունեցող երկրի համար։

Յուրաքանչյուր պետություն բնութագրվում է իր տարածքով, բնակչությամբ և տնտեսությամբ. նրա ռազմական ներուժի բաղկացուցիչ մասերն են տնտեսությունը, բանակն իր զորահավաքային պատրաստականությամբ և բնակչության հայրենասիրական ու երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը։

Ինչպես տեսնում եք, տնտեսությունը որոշիչ է բոլոր տարբերակներում. զարգացող պետությունների համար, որպես ռազմական ներուժի գերակա մաս, մանավանդ բանակահենք տնտեսությունը նույնիսկ առաջնային է, քան բանակը։

Ավելի պարզ, զիվորական տեսանկյունից համեմատելով՝ կարելի է ասել հետևյալը, որ եթե ժամանակակից համազորային ռազմական օպերացիաներում հաղթանակ ապահովող գործոններն են զինվորը (մարդը) և զենքը, տեխնիկան, ապա երկրի զարգացման «օպերացիայում» նույնպես մարդը մնում է, իսկ նրա ձեռքի «զենքը» տնտեսությունն է՝ բահը, գերանդին, մուրճը, հաստոցը, մեքենան, համակարգիչը, ժամանակակից տեխնոլոգիաները...

Տարիների ընթացքում բանակում արմատավորվել է զարգացման ռազմավարությունը, և ապացուցվել է, որ այն անընդհատ կատարելագործվող կառույց է ու ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսօր ղեկավարության ջանքերով արագ տեմպերով առաջ է ընթանում։ Ժամանակն է, որ նույն արագ տեմպերով զարգանա երկրի տնտեսությունը: Անհրաժեշտ է ժողովրդին հետզհետե ապահովել աշխատելու «զենքով» և պարբերաբար հաշվետու լինել ժողովրդին։

Պետության, կառավարության ուղղակի պարտականությունն է, ամենակարևոր պարտականությունը՝ տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման ռազմավարություն մշակել և ամեն ինչ, ամեն մանրուք մի կողմ դնել ու հետևողականորեն այն իրագործել. դա կլինի ամենամեծ օգնությունը ժողովրդին և բանակին։

Պետության ղեկավարության խնդիրն է այս ամենը իրագործելու համար հավաքագրել մեր բոլոր առողջ, փորձառու ուժերը ՝ անկախ թիմից, կուսակցական պատկանելությունից և գիշեր ու զօր առանց ժամանակ վատնելու զբաղվել տնտեսությամբ (մանր-մունր գործերով թող զբաղվեն մանրախնդիրները)։ Ժամանակն է խոսքերը ապացուցել կոնկրետ գործերով։ Եվ յուրաքանչյուրս պարտավոր է իր տեղում աջակցել այս ծրագրին՝ գիտակցելով, որ հապաղելը մեր երեխաների ապագայից է տանելու:

Պետք է հասկանանք և արձանագրենք, որ ժողովրդին տրված «զենքով»՝ տնտեսությամբ ստեղծված հավելյալ արժեքը կհզորացնի պետությունը և բանակը։

Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են։

Այս տոնական օրը առանձնահատուկ գնահատանքով և երախտագիտությամբ ևս մեկ անգամ շնորհավորում եմ մեր հայ իրականության մեջ ամենածանր, բայց պատվավոր վիճակում գտնվող բանակի գեներալներին, սպաներին և հատկապես առաջին գծում ամենօրյա բարդ ծառայություն իրականացնող հրամանատարներին. նրանք իրենց ուսերի վրա են կրում և՛ մեր նախնիների լավագույն ավանդույթները, և՛ իրենց հարազատ, կրտսեր եղբայրների՝ զինվորների պատրաստությունն ու անվտանգությունը շարունակվող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն դժվարին իրավիճակում, և՛ նաև փորձություններն ու հաղթանակների բերկրանքը։

Մեր ավանդական մարտական ոգին, համահայկական համերաշխությունն ու միասնությունը վերականգնելու և ազգային գաղափարական զարթոնքի համար՝ 1988 թվականի մտավորական-կամավորական շարժումը այսօր նորից մտավորականների հետ պարտավոր է շարունակել մեր բանակի սպան, ովքեր էլ, կարծում եմ, միասին հայ ազնվականության հիմքը պետք է կազմեն։

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ԻՄ ՀԱՐԱԶԱՏ ՀԱՅԿԱԿԱ՛Ն ԲԱՆԱԿ
Քեզ մշտական հաղթանակներ...
Եվ թող ապագայում մեր ժողովրդի հաղթանակները լինեն տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, դիվանագիտության ոլորտներում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan