Հայոց բանակի ազդեցությունն է թույլ տալիս միջազգային ատյաններում հակահարված տալ թշնամական փուչ հռետորաբանությանը. ԲԴԽ
Դիտել նաև
Ալենը վիրավորվել է «Պոռնիկ» բառից. դատական նիստի օրը հայտնի է
Այո, անբարոյական են, ազգակործանների ծափերը շարունակվում են. Անժելա Թովմասյան (տեսանյութ)
«Սա էլ ուրիշ զգացողություն է, ուրիշ հաճույք». Լուսինե Թովմասյանը՝ լեռնագնացության մասին
«Տարբեր գույնի մեկ արյուն». Սարո Թովմասյանը հրապարակել է ընտանեկան լուսանկար
Լուսինե Թովմասյանի և ամուսնու լուսանկարները Իբիցայից. Լուսանկարներ
Բարձրագույն դատական խորհուրդը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ:
Շնորհավորանքում ասվում է. «Մեր սահմաններին գիշերուզօր մարտական հերթապահություն իրականացնող տղանե՛ր, ձեզ ուղղված շնորհակալության ու երախտիքի խոսքերն այսօր հնչելու են հայկական բոլոր օջախներում։
Ձեր սահմանապահ առաքելության շնորհիվ մեր երկիրը խաղաղություն է վայելում, միլիոնավոր մարդիկ զբաղվում են իրենց ամենօրյա գործունեությամբ։
Ձեր կազմակերպվածության արդյունքում է, որ 28 տարի շարունակ թշնամին զգոն է ու սարսափում է անհավասար մարտի բռնվել։ Հայոց բանակի սպայակազմի ու զինվորի ազդեցությունն է այսօր թույլ տալիս միջազգային ատյաններում արժանի հակահարված տալ թշնամական փուչ հռետորաբանությանը։
Ուժ, կորով ու ամուր կամք մեր զինվորին ու սպային, հանգստություն ու համբերություն զինվորի մորը, իմաստություն ու սեր զինվորական կյանքն աշխատանք դարձրած պայմանագրային զինծառայողների ընտանիքներին: