Ալիևը մարդ է ուղարկում Լաչին և բամբասում է ՄԽ-ից. Բաքուն չի պատրաստվում հեռանալ «շահեկան դիրքերից». Տեսանյութ Ակնհայտ է, որ ՌԴ-ն ծափողջույններով չէր ընդունելու Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը․ քաղաքագետ. Տեսանյութ «Սկանդալային դրվագ». Զատուլինը հայտարարեց, Հռոմի ստատուսի պատճառով, Հայաստանի հետ «դաշինքի» խզման մասին
29
Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին Պատերազմ Արցախում
Լարսը բաց է Սա հլը դեռ սկիզբն է Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից Հասմիկ Խոջյանն առաջին անգամ ցույց է տվել դստեր դեմքը՝ ներկայացնելով ֆոտոշարք «Տենց ըլնի՝ կորած ենք». արկտիկական ցուրտ հոսանքներ են Հայաստան գալիս. Տեսանյութ Թշնամին մեզ հետ ավելի անկեղծ է խոսում, քան մեր իշխանությունը. Թևան Պողոսյան. Տեսանյութ Արտակարգ պատահար «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Այս փորձանքի հեռացման հարցը մեզ համար ճակատագրական է դառնում Ալիևը մարդ է ուղարկում Լաչին և բամբասում է ՄԽ-ից. Բաքուն չի պատրաստվում հեռանալ «շահեկան դիրքերից». Տեսանյութ 24 ժամ ջուր չի լինի Պուտինին ձերբակալողների թեմայով. Ուրեմն գոյություն ունի «պրովոկատոր այծ» կամ «Հուդա այծ» երևույթ Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի ՔՊ-ի աչքը լույս. Աֆղանստանում կանեփն արգելվել է Հռոմի ստատուտին միանալը՝ պատուհաս ՔՊ-ականների համար Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության Պայքար ՄԻՊ պաշտոնի համար. ինչ որոշում ունի ՔՊ-ն Արցախում ներքաղաքական զարգացումներ չեն լինի «Միասին» շարժումը ապրիլի 4-ին ԱԺ-ի դիմաց ակցիա կանցկանի Եվ կրկին ամեն ինչ դառնում է մեզ ու բարբարոս թշնամուն. պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք. Վարդան Ոսկանյան Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումն ավարտվեց Կարևորը՝ «Հռոմի ստատուտի» վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումից «Հայաստանի անվտանգային միջավայրը դարձրել են ականապատ դաշտ». Արտակ Զաքարյան Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար. ՀՀԿ Ֆիզկուլտ ինստիտուտում ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին Արցախում հայերի պաշտպանվածությունը պետք է լինի միջազգային ուշադրության կենտրոնում․ Արմեն Ռուստամյան. Տեսանյութ Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով մենք շահեկան դիրքեր ունենք, ամրանում ենք այդ դիրքերում և այնտեղ էլ կմնանք․ Ալիև Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք են տրամադրելու. Երևանի քաղաքապետարան 243 միլիոն դրամ հանգանակել են մանկապարտեզ նորոգելու համար․ փողի կեսից տեղեկություն չկա

Կուտը չկերանք, պարոն վարչապետ։ Կամ դուք եք մեզ փորձում խաբել, կամ ՊՊԾ-ն է Ձեզ խաբել. Լուսանկարներ

Արդեն մի քանի օր է, հանրությունը բուռն քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ավտոմեքենայի հարցը։ Քննարկումները թեժացան այն աստիճան, որ Փաշինյանն ուղիղ եթերով անդրադարձավ թեմային՝ փորձելով պարզաբանումներ ներկայացնել ստեղծված իրավիճակի մասին։  Սակայն կարծելով, թե հեռուստադիտողը հավատաց ներկայացված բոլոր փաստարկներին, Փաշինյանը դիմեց հին ու բարի մեթոդներին և որոշեց թեման լրիվ ցրելու համար մեղքը գցել նախորդների վրա, և իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց հետևյալ գրառումը․

«Կարևոր նորություն ՊՊԾ արխիվից. «վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի: Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»:

Իհարկե, քաղաքացիներից շատերը ծանոթ չլինելով պետական գնումների ոլորտին՝ կհավատան այս էժանագին կեղծիքին, սակայն մեր պարտքն է՝ թույլ չտալ իրականության նման խեղաթյուրում։

Նախ և առաջ, պարոն վարչապետ, պետական գնումների վերաբերյալ փաստաթղթերն արխիվացվում են 3 տարի հետո, ուստի պայմանագիրը գտնելու համար պետք չէ գնալ ՊՊԾ-ի արխիվ։

Բացի այդ, որևէ տեղ առհասարակ պետք չէր գնալ, որովհետև երբ մեղքն ուզում եք բարդել նախկինների վրա, պետք է իմանայիք, որ չնայած բոլոր թերություններին՝ նախկին իշխանությունները նաև բավականին լավ բաներ են արել,  և դրանցից մեկը պետական գնումների էլեկտրոնային համակարգն է, որտեղ բաց և թափանցիկ հրապարակվում են բոլոր փաստաթղթերը։

Սա՝ որպես մեթոդաբանական ցուցում, որ աշխատանքի ժամանակ օգտագործեք։

Իսկ հիմա անդրադառնանք բուն թեմային։

Պետական գնումների էլեկտրոնային համակարգից պարզ է դառնում, որ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) կողմից մինչև 2018 թվականը Nissan ընկերության ավտոմեքենա առհասարակ չի գնվել։ Nissan մակնիշի գնում, որի մատակարար ընկերությունը հանդիսանում է «ՄՈՒՐԱՆ» ՍՊԸ-ն, իրականացվել է 2018 թվականին՝ 2 անգամ։ Սակայն, ի տարբերություն վարչապետի ֆեյսբուքյան գրառման, այդ գնումն իրականացվել է ոչ թե ապրիլին, այլ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։

Պայմանագրերը կնքվել են, համապատասխանաբար՝ նոյեմբերի 15-ին և դեկտեմբերի 19-ին։ Թե այս գնումներից ո՞րն է վարչապետի դստեր ավտոմեքենան՝ արդեն չենք կարող ասել։ Բայց այն, որ Փաշինյանի ֆեյսբուքյան վերոնշյալ գրառումը չի համապատասխանում իրականությանը և ակնհայտ կեղծ հայտարարություն է, կարող ենք համարել ֆիքսված փաստ։

Ի դեպ, էլեկտրոնային համակարգում հասանելի են նաև պայմանագրերը և գնման մրցույթի բոլոր փաստաթղթերը, այնպես որ, պարոն վարչապետ, չփորձեք ասել, որ դա այլ մեքենա է, այլ գույնի է, և այլն։

Ի դեպ, այն, որ Nissan մեքենայի գնում ՊՊԾ-ն իրականացրել է միայն 2018 թվականին, ամենայն հավանականությամբ, հեղափոխության արդյունքում ՊՊԾ սերն ու հարգանքը դեպի  Nissan Qashqai ավտոմեքենան այնքան է մեծացել, որ կառույցը որոշել է գնել այդ մակնիշի մեքենաներ։

Այնպես որ, պարոն վարչապետ, այս վերջին կուտը ևս չկերանք։ Ներկայացված փաստերը խոսում են այն մասին, որ կամ ՊՊԾ-ն է ձեզ խաբել՝ ասելով, թե մեքենայի պայմանագիրը կնքվել է ապրիլի 6-ին, կամ դուք եք փորձում կրկին խաբել բոլորին։  Երկու դեպքում էլ շատ վատ է, այդպես մի արեք։

ՄԱՔՍԻՄ ՄՈՒՍԻՆՅԱՆ

168.am

Հ.Գ. Կից ներկայացնում ենք բոլոր պայմանագրերը, ավտոմեքենաների բնութագրերը՝ էլեկտրոնային ստորագրություններով հանդերձ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan