Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան «Նահապետի» վախճանը
18
Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց եղավ Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ) Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է․ հայտարարություն Պատերազմ Արցախում
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Որ Սամվելի խոշտանգումը քաղաքական հրահանգ էր, անքննարկելի է. Թաթուլ Պետրոսյան Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում օկուպացված Արցախից Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Կոչ ենք անում ընդվզել և դիմակայել. «Հայ Ազգային Կոնգրեսը» հանդես է եկել հայտարարությամբ ու պահանջով «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Նահապետի» վախճանը Դուք շոկ եք ապրելու, երբ իմանաք՝ ինչքան փող ունեն նիկոլենք․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պեսկովը հաստատել է Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը

Արթուր Եդիգարյան. ««Ալաշկերտն» ինձ վատություն արեց, ավարտում եմ կարիերաս»

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով երեկ հեռացել է «Ալաշկերտից», հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

«Ամռանն առաջարկ ստացա Սերբիայից: Գնալով այնտեղ՝ տեսա, որ շատ լավ և պրոֆեսիոնալ թիմ էր: Պարզապես ընտանեկան խնդիրների պատճառով վերադարձա Հայաստան: Տղաս պետք է լույս աշխարհ գար նոյեմբերին, այդ պատճառով վերադարձա, որ լինեմ ընտանիքիս կողքին:

Երբ եկա Հայաստան, գնացի «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանի մոտ՝ մտածելով, որ երկար տարիներ խաղացել եմ հենց այդ ակումբում և մեծ ներդրում եմ ունեցել այդ թիմում: Առաջնայինը հարգանքի գործոնն էր: Մտածեցի, որ ինձ կընդունեն և ընդունեցին: Ակումբի հետ պայմանագիրս ավարտվում էր 2020 թվականի օգոստոսին: Զանգեցին ինձ և հայտնեցին, որ պետք է գնամ և խզեմ պայմանագիրը, բայց քանի որ մեկ մրցաշրջանի ընթացքում երկու ակումբում էի խաղացել, և ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ երրորդ թիմ չէի կարող տեղափոխվել, գնացի ակումբի սեփականատերերի մոտ և փորձեցի իրավիճակը բացատրել: Ասացի, որ երրորդ թիմ չեմ կարող տեղափոխվել, և եթե հնարավորություն կա, մնամ թիմում: Բագրատ Նավոյանն ինձ առաջարկեց մարզչական աշխատանք և առաջարկեց վեց ամիս աշխատել որպես մարզիչ, իսկ հետո պարզ կլինի իմ ճակատագիրը: Սիրով համաձայնեցի և խզեցի պայմանագիրս: Դրանից հետո սկսեցի մտածել «Ալաշկերտում» մարզչական աշխատանքի մասին, բայց մի քանի ժամ հետո զանգեցին և առաջարկեցին ծիծաղելի գումարով շարունակել խաղալ թիմում: Ասացին՝ վեց ամիս հետո նոր կորոշվի ճակատագիրս: Եվ ես չհամաձայնեցի՝ ասելով, որ նրանք իրենց խոսքի տերը չեն և ֆուտբոլիստներին վատություն են անում: Եվ այդպես հեռախոսն անջատեցի:

Ավարտում եմ ֆուտբոլային կարիերաս՝ չնայած չէի ցանկանում, որ այսպես լիներ: Փոքր-ինչ ներդրում եմ ունեցել հայկական ֆուտբոլում, օգնել եմ հավաքականին, խաղացել եմ հոգով ու սրտով: Ամբողջությամբ նվիրվել եմ, և դա տեսել են բոլորը: Ես իմ աշխատասիրության շնորհիվ հասել եմ ինչ-որ հաջողությունների: Չեմ զղջում իմ կարիերայի համար: Հեռանում եմ ֆուտբոլից և անցնում մարզչական գործունեության:

Կարևորն այդ մարդիկ հասկանան, որ նրանք են մեզնից կախված, ոչ թե մենք նրանցից: Նրանք հանում են հայի, որովհետև չկա լեգեոնականների սահմանափակում և բերում են արտասահմանցի խաղացողի: Դա է ցավոտ հարցը: Ֆեդերացիան պետք է մտցնի սահմանափակման օրենքը, և բոլորը հավասար պայմաններ ունենան: Ֆեդերացիան պետք է նաև հետևի, որ ամեն գործընթաց պրոֆեսիոնալ լինի, ֆուտբոլիստին հեռացնելու դեպքում փոխհատուցում տան:

Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին, երկրպագուներին, լրագրողներին, ամբողջ ֆուտբոլային աշխարհին ինձ աջակցելու և կողքիս լինելու համար: Դուք մեծ ներդրում եք ունեցել իմ հաջողություններում»,- Topsports.am-ի հետ զրույցում ասել է Եդիգարյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan