Կյանքից հեռացել է Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը
70 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջից։
«2019 թվականի հունիսին Սուրեն Մարտիրոսյանին շնորհվել էր ՀՖՖ ոսկե հուշամեդալ՝ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար:
Ցավակցում ենք Սուրեն Մարտիրոսյանի ընտանիքին և մտերիմներին:
Սուրեն Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում»: