Ֆրանկլին Գոնսալեսի զանգը և գեյ պաշտոնյաները. օրվա ամենաուշագրավ լուրերը.տեսանյութ Պարադոքս. «Լիդիան Արմենիանը» ահազանգում է բնապահպանական խնդրի մասին, իսկ «բնապահպաներն» ու կառավարությունը… լռում են Ի՞նչ «իզմ»-երի առաջ է կանգնած Հայաստանը Գեյ պաշտոնյաների ցուցակ, Նարեկ Սարգսյանը հայտնվել է. մամուլն այսօր.Տեսանյութ Վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ադրբեջանական դիրքերը հրդեհվել են․մանրամասներ. տեսանյութ Իշխանության եկած մարդիկ հարվածում են Հայաստանի և Արցախի հիմքերին. Ռոբերտ Քոչարյան Փետրվարի 19-ի ուշագրավ լուրերը.Տեսանյութ Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին Փաշինյանի նվերը Պուտինին և պայմանավորվածությունը Ծառուկյանի հետ. Մամուլն այսօր. տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
Ութերորդ պատգամավորն է լքել Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը Կառլ Լագերֆելդի ունեցվածքը կարող է ժառանգել նրա սիրելի կատուն. լրատվամիջոցներ Հայաստանի համար մարդու իրավունքների խախտման դեմ պայքարն առանցքային է. կայացավ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018-ը Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Ֆրանկլին Գոնսալեսի զանգը և գեյ պաշտոնյաները. օրվա ամենաուշագրավ լուրերը.տեսանյութ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան կապակցությամբ Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար. Նիկոլա Ազնավուրը՝ Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան Տղամարդը զանգահարել է ոստիականություն և հայտնել, որ իր կողմից վրաերթի ենթարկված կինը մահացել է (Լուսանկարներ) Պաշտոնյաները, որոնք վախենում են պատասխանատվությունից, պետք է հեռանան. Պուտինն ուղերձով դիմել է Դաշնային խորհրդին Рафик послал всех нафиг (Տեսանյութ) Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթել Տեխասի միջազգային մրցաշարում ՔԿ-ն Երևանում տեղի ունեցած դանակահարության մասին «Վալեքսը» Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների աշխատանքային հարաբերությունների կդադարեցնի ապրիլի 30-ին Ապօրինություններ Երևանի պետական համալսարանում (Տեսանյութ) Դանակահարություն Երևանում Վրաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան Բաքվում տղան սպանել է մորը, երբ վերջինս հրաժարվել է նրան բջջային հեռախոս գնելու համար գումար տալ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա. թվով 27-րդ մենահամերգը 13-ամյա գործունեության ընթացքում (ֆոտոշարք) Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ Հայաստանում հանքարդյունաբերության ռիսկերն ու առավելությունները. տեսակետների խաչներուկ Ֆլեշի Բարսեղի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց ԱԱԾ-ից հերքում են Դավիթ Սանասարյանի դեմ քրգործ հարուցելու մասին տեղեկությունները Ադրբեջանցի դիվանագետի մուտքը Թուրքիա արգելվել է Ալեն Սիմոնյանն ստեղծել է աշխատանքային խումբ, որն օրհներգի վերաբերյալ մրցույթ կհայտարարի Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում Վրաստանում մտադիր են Սաակաշվիլիի ռեժիմը հանցավոր համարել Արդյունավետ հանդիպում ունեցա «Իմ քայլը» խմբակցության հետ․ նախարար Դատախազությունը բողոք կներկայացնի Նորատուսցի Ալիկի և մյուսների գործով դատավճռի դեմ Էրդողանը պաշտոն է տվել իր մորաքրոջ որդուն Արսեն Թորոսյանը հաստատեց, որ Լֆիկին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ն ստացել է ավելի շատ պետպատվեր (տեսանյութ) Պարադոքս. «Լիդիան Արմենիանը» ահազանգում է բնապահպանական խնդրի մասին, իսկ «բնապահպաներն» ու կառավարությունը… լռում են Կյանքին հրաժեշտ է տվել Տիգրան Հեքեքյանի մայրը՝ Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը Ալիկ Սարգսյանի և Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ գործերի նախաքննությունը շարունակվում է. ՀՔԾ Ազգովի Էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Էրդողան. «Մենք հայերին հետ չենք ուղարկում այստեղից» Անընդհատ կլինի տաք օդային հոսանքի ներհոսք. Գագիկ Սուրենյանն առաջիկա օրերի եղանակի մասին Ի՞նչ «իզմ»-երի առաջ է կանգնած Հայաստանը Հեռուստասերիալների լեզուն անորակության սանդղակով առաջին տեղում է. Լեզվի կոմիտեն արձագանքում է եթերի խոսքին Գեյ պաշտոնյաների ցուցակ, Նարեկ Սարգսյանը հայտնվել է. մամուլն այսօր.Տեսանյութ «Բացարձակ հերյուրանք է»․ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ Ոստիկանության կողմից իրեն վերագրվող կաշառքի և չարաշահումների մասին Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են Երևանյան բնակարանում տղամարդու դի են հայտնաբերել Վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վարչապետի որոշմամբ` Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոնից «Երեկ իմացա, որ աճուրդի է հանվել Բաղրամյանի թռչնաֆաբրիկան ու տունս». Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատերը վրդովված է Սկանդալ վրացական գազի շուկայում. Սաակաշվիլին պաշտպանում է Բաքվին. Գագիկ Համբարյան «Եթե համաներում չանեին, թափթփուկներին բաց չթողեին, երկիրն ավելի խաղաղ կլիներ». Բժիշկ Գնունին՝ իր տան գողության մասին Ադրբեջանական դիրքերը հրդեհվել են․մանրամասներ. տեսանյութ Արցախի վերածնունդը համայն հայության ամենանշանակալի հաղթանակներից է. Բակո Սահակյանն ուղերձ է հղել արցախցիներին Արամ Սիմոնյանը ճնշումների է ենթարկվում իշխանությունների և մի խումբ սորոսական ուսանողների կողմից Կեղծ լուրերի տարածումը սպառնում է ազգային անվտանգությանը. Վլադիմիր Կարապետյան Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ 31 տարի անց Շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը Թալանել են «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունու տունը «Երկու դեպքում է օրակարգային է դառնում Փաշինյանի հեռացումը». Էդուարդ Շարմազանով Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է Սիրիայում ծանր վիրավորված ահաբեկիչը Թուրքիայում է բուժօգնություն ստանում Իշխանության եկած մարդիկ հարվածում են Հայաստանի և Արցախի հիմքերին. Ռոբերտ Քոչարյան «Բավակա՛ն է». Ցուցարարներին միացել են Ֆրանսուա Օլանդը եւ Նիկոլա Սարկոզին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 4 մարզում Հայաստան համահայկական հիմնադրամում խոշոր չափի լրջագույն չարաշահումներ են բացահայտվել Արսեն Թորոսյանի hանդիպումն «Իմ քայլի» հետ թեժ է լինելու Արտակ Զեյնալյանին հրավիրել են ԱԺ` կարևոր քննարկման ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Երեւան Բողոքներ. հիմա ո՛չ կաշառք են վերցնում, ոչ էլ գործ են անում «Էդ ի՞նչ մի լուրջ բան են քննարկել, որ…». Ինչու Սասուն Միքայելյանը չի մասնակցում ֆրակցիայի նիստերին Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ ստուգողական-ճանաչողական` հասկանալու, թե ինչ պառլամենտի հետ գործ ունեն իրենք Դեմարշ. Փաշինյանի թիմն ու Աստծո սպասավորները «յոլա չեն գնում» իրար հետ Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների մի ընդարձակ ցուցակ ԱԺ մամուլի խոսնակ չի ունենալու. այդ դերը կստանձնի պատգամավորներից մեկը Ներդրումներ չկան, նախկին ծրագրերն էլ հետաձգվում են Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես. Նարեկ Սարգսյան Սաուդյան Արաբիայում ձյուն է տեղացել Երկնքում միմյանց են բախվել հնդկական ռազմական երկու ինքնաթիռներ
Հարցում

Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը

Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը Սամվել Մայրապետյանի կալանքի տակ գտնվելու 83 օրվա ընթացքում և գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո էլ մինչև այսօր:

Այս մասին նշված է Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարության մեջ, որով նրանք պատասխանում են ՀՀ գլխավոր դատախազությանը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Սույն թվականի հունվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել, որի հիմնական բովանդակությունը կարելի է ամփոփել հետևյալ երկու նախադասությամբ՝

1.Սամվել Մայրապետյանի իրավունքի խախտում տեղի չի ունեցել:

2.Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը, ինչպես նախքան ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի կիրառումը, այնպես էլ դրանից հետո գտնվել և գտնվում են ՀՀ դատախազության և վարույթն իրականացնող մարմնի ուշադրության կենտրոնում, և հիմք ընդունելով ոլորտի բժիշկ մասնագետների ցուցումներն ու եզրակացությունները՝ ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները քրեական հետապնդման ենթարկված անձի՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ: Չենք կարող չանդրադառնալ վերը հիշատակված՝ իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող, հանրային կարծիքը մանիպուլացնող ապատեղեկատվությանը, որը տարածվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախ և առաջ փաստենք, որ անհույս են փորձերը ներկայացնելու մի իրավիճակ, երբ Հայաստանի ներպետական մարմինները գործել են իրավունքի ու օրենքի տառին համապատասխան, իսկ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը միջանկյալ միջոց է կիրառել։

ՄԻԵԴ-ը պետությունների նկատմամբ միջանկյալ միջոցներ է կիրառում միայն այն դեպքերում, երբ գործին վերաբերող ամբողջ տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում գալիս է եզրահանգման այն մասին, որ նման միջոցներ չձեռնարկելու պարագայում Դիմողին կպատճառվի իրական և անդառնալի վնաս։

Սամվել Մայրապետյանի իրավունքների պատշաճ պահպանման դեպքում ՄԻԵԴ-ի կողմից կմերժվեր միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդությունը, քանի որ երբ ՄԻԵԴ-ը չի տիրապետում այնպիսի անհերքելի տեղեկատվության, որով հիմնավորվում է իրական ու անդառնալի վնասի անխուսափելի ռիսկը, ՄԻԵԴ-ը մերժում է միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը: Անհնար է պատկերացնել իրավիճակ, երբ ՄԻԵԴ-ն իր կողմից կայացված որոշմամբ պետությանը ցուցում տա իրականացնելու գործողություններ, որոնք վերջինս առանց այդ էլ իրականացնում է։

Վերը նշվածը հիմնավորում և միաժամանակ կայացված որոշման լրջության մասին է վկայում նաև ՄԻԵԴ պաշտոնական վիճակագրությունը, մասնավորապես. 2015-2017 թվականների ընթացքում Հայաստանի դեմ ներկայացված ընդհանուր հաշվով 578 միջանկյալ միջոց կիրառելու միջնորդություններից բավարարվել են ընդհամենը 5-ը, այսինքն՝ 0,86 %-ը: Առհասարակ, ՄԻԵԴ-ի կողմից Կանոն 39-ի համաձայն միջանկյալ միջոց կիրառելու դեպքերի մեծամասնությունը վերաբերում է արտաքսումներին և արտահանձնումներին, իսկ տվյալ դեպքում խոսքը՝ մարդու կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու պատճառով նրան անհրաժեշտ բուժօգնության երաշխավորման մասին է, ինչպիսի դեպքեր առավել հազվադեպ են լինում:

Այժմ մի շարք փաստեր, որոնց ծանոթանալը միայն բավական է դատելու համար, թե արդյո՞ք, Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը գտնվել են ՀՀ գլխավոր դատախազության և վարույթն իրականացնող մարմնի ուշադրության կենտրոնում, թե՞ ոչ, և թե արդյո՞ք ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները նրա՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ: Այսպես. Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին: Նրա ձերբակալման առաջին իսկ օրից պատկան բոլոր մարմինները տեղեկացված են եղել նրա առողջական վիճակի մասին:

Մայրապետյանի փաստաբանները նրանց են հանձնել ոչ միայն Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող փաստաթղթերը, այլ նաև ոլորտի նեղ մասնագետների եզրակացություններն առ այն, որ նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ և որ կալանավայրում գտնվելով շատ հավամական է նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացում՝ կյանքին ակնհայտ սպառնալիքի առաջացումով:

Սակայն, այդ փաստերին տիրապետող պատկան մարմինները, որոնք իբր միշտ ուշադրության կենտրոնում են պահել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը և իբր ոլորտի բժիշկ մասնագետների ցուցումները և եզրակացությունները հիմք են ընդունել և ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները նրա՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ, իրականում ոչ մի քայլ այդ ուղղությամբ չեն ձեռնարկել, ավելին՝ անտեսել են ոլորտի բժիշկ մասնագետների կարծիքները:

Այդ ակնհայտ անգործության հետևանքն է եղել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը և այժմ անհապաղ վիրահատության անհրաժեշտության առաջացումը: Մարդու առողջական վիճակը «ուշադրության կենտրոնում պահող»-ները նրա ձերբակալումից 40 օր անց են միայն նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Մայրապետյանի առողջական վիճակը և այն նշանակելուց հետո անգամ 67 օր անց այդ փորձաքննության եզրակացությունը ոչ միայն դեռ չկա, այլ հայտնի էլ չէ, թե երբ կլինի:

Անձի՝ «պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորողներ»-ը թույլ չեն տվել Մայրապետյանին մեկնել Գերմանիա, այն հիվանդանոց, որտեղ նախկինում փրկել են նրա կյանքը: Թույլ չեն տվել այն պայմաններում, երբ տիրապետել են Մայրապետյանի բուժումը Հայաստանում իրականացնելու անհնարինության մասին վկայող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերին:

Նույնիսկ հիմա, երբ ՄԻԵԴ-ը ոչ միայն արդեն կիրառել է միջանկյալ միջոցը՝ պարտավորեցնելով ՀՀ Կառավարությանը անհապաղ երաշխավորել Սամվել Մայրապետյանի բուժօգնությունը, այլ նաև առաջնահերթություն է տվել Մայրապետյանի գործին 41-րդ Կանոնի համաձայն և պահանջել փաստաբաններից ամբողջական բողոքը ուղարկել շատ ավելի արագ, քան նախկինում պահանջվում էր, ՀՀ գլխավոր դատախազությունը մարդու կյանքին և առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում նման կարգի՝ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա:

Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը Սամվել Մայրապետյանի կալանքի տակ գտնվելու 83 օրվա ընթացքում և գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո էլ մինչև այսօր: Մինչ դեռ ՀՀ Սահմանադրության համաձայն ազգային մարմինները պետք է առաջին հերթին ապահովեն մարդու կյանքը և առողջությունը, եթե այն իրական և անխուսափելի վտանգի տակ է:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan