Հայաստանի հանցավոր ռեժիմի տապալման գործում մենք կարևոր դեր ենք ունեցել. Ալիև
Դիտել նաև
Կյանքը՝ օկուպացված Ստեփանակերտում
Լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Ալիև
ԱՄՆ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերմանը․ Բայդեն
2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն․ Ալիև
Փաշինյանը մոտեցնում է հերթական պատերազմը. Կարեն Իգիթյան (տեսանյութ)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանի հանցավոր ռեժիմի տապալման գործում դեր են ունեցել Ադրբեջանի ռազմական հաղթանակները»:
«Հայաստանի հանցավոր ռեժիմի տապալման գործում կարևոր դեր են ունեցել նաև մեր ռազմական հաղթանակները: Մենք մեծացնում ենք մեր ուժը: Հատկապես ապրիլյան մարտերի և դրան հաջորդած գործողությունների ընթացքում իրենց բանակի մասին Հայաստանի նախկին ղեկավարության միֆը հօդս ցնդեց: Մեր զինվորականները հատուկ դեր ունեցան Հայաստանի հանցավոր ռեժիմի տապալման գործում»,- ասել է նա:
Zham.am