«Մեզնից յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի իր խոսքերի ու արարքների համար»
Կարդում եմ հարցազրույցը ու տեսնում, որ փաստաբանի կողմից արված մեկնաբանությունները որքան արդիական են ցանկացած իրավիճակի համար, ու որքան ցավալի պատկեր է դա: Այսօր մարդիք ուղղակի խուսափումեն պատասխանատվություն կրելուց: Պատասխանատվություն կրելուց իրենց համար,իրենց գործած արարքների համար, դիմացինի համար, ծնողի համար, զավակի համար: Ողղակի խուսափում են: Միջանձնային հարաբերություններում դա հոգեկան տրավմայի է հանգեցնում, որ հետ իրավապաշտպան մարմինը չի կարող հարաբերություններ պարզել: Իսկ, ահա, այսպսի դեպքերում, երբ անձնական շահը, այն էլ անհիմն, ազդում է մեծ, տնտեսության կայացման հարցում կարևոր դեր ու նշանակություն ունեցող ընկերությունների կայացման ու գործարար համբավի վրա` հնարավորինս շուտ պետք է դիմել դատարան, որովհետև դրա մեջ է հենց ամենաարագ փրկության ուղին: Ի վերջո, մեզնից յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի իր խոսքերի ու արարքների համար, այլապես կյանքը կընթանա մի անհասկանալի ու անբացատրելի հունով:
Հելեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: