Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Ստրուկների բո՞ւնտ, թե՝ «հպարտ» քաղաքացիների ընդվզում ընդդեմ Մանվելի (Տեսանյութ)

Հանրության մեջ շարունակվում են քննարկումները, թե ինչպես ստացվեց, որ դատարանն ի վերջո փոխեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, և 25 մլն դրամ գրավի դիմաց նա ազատ արձակվեց: Դրանից հետո դժգոհ ամբոխը փակեց Էջմիածին - Երևան ճանապարհը՝ պահանջելով «Մանվելին հետ ուղարկել բանտ»:

Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ինքը դեմ է դատարանի այդ որոշմանը և ինչպես և սպասվում էր, գլխավոր դատախազը անմիջապես հայտարարեց, որ կբողոքարկի դատարանի այս որոշումը:

Շատ վերլուծաբաններ կասկած հայտնեցին, որ իրականում Մանվելը ազատ է արձակվել Փաշինյանի իմացությամբ, մյուսները հիմնավորումներ բերեցին, որ դա այդպես չէ:

Սակայն մենք կուզենք քննարկել այս խնդրի իրավական և բարոյական կողմը:

Եվ այսպես, Մանվել Գրիգորյանը 24 տարի եղել է փաստացի Էջմիածնի բդեշխը: 24 տարի նա փաստացի կառավարել է այդ քաղաքը, և բնակիչների սուր ընդվզում կարծես չի արձանագրվել: Բոլոր ընտրությունների ընթացքում շանս է առաջացել ազատվելու Մանվելի մենիշխանությունից, բայց դա չի հաջողվել: Եվ ահա երբ նա հեռացվեց իր դիրքերից, Էջմիածնի «հպարտ» քաղաքացիները իրենց զգացին ուժեղ և արդեն կարծում են, որ Մանվելը պիտի բանտ նստի՝ անկախ դատարանի որոշումից:

Անկախ նրանից, թե Մանվելը ով է, նա պետք է իր պատիժը կրի օրենքով: Իսկ քանի դեռ դատարանի որոշումը չկա, նրան մեղավոր ճանաչելը սխալ է: Բայց չէ՞ որ իրականում մենք բոլորս գիտենք, որ նա հանցագործ է, կասի մեր շարքային ընթերցողը:
Այո, մեր զգացողությունն այդպիսին է, նա իրոք տեղի բդեշխի դեր է կատարել: Բայց այնպես չէ, որ այս հարցում նույն էջմիածինցիները «սրբեր էին», և «չար» Մանվելը նրանց հալածում էր: Այդպիսի բան չի լինում բնության մեջ, որ այդ քաղաքում իրոք հպարտ քաղաքացիներ ապրեին՝ Մանվելի վերահսկողության տակ:

Պետք է անկեղծ լինենք մինչև վերջ, որպեսզի կարողանանք իսկապես կառուցել Նոր Հայաստան: Իսկ իրականությունն այն է, որ Մանվելի տակ ապրել են մեծամասամբ հոգով ստրուկ բնակիչներ, այլ ոչ թե «հպարտ», բայց ճնշված քաղաքացիներ: Եվ այսօր էլ Մանվելի ազատման դեմ բողոքում են ոչ թե «հպարտ» քաղաքացիները, այլ վախեցած հոգով ստրուկները, իսկ Էջմիաձին - Երևան ճանապարհ փակողները ավելի շատ նման էին Քադդաֆիին սպանող արաբ ամբոխին, այլ ոչ թե ազատ քաղաքացիներին:

Քանզի Մանվել երևույթի կայացման մեջ պակաս չէ նաև այսօրվա բողոքողների լուման:

Ո՞ւր էին այդ մարդիկ 24 տարի: Մենակ չասեք, թե նրանք նախկինում վախենում էին: Քանզի վախենում են ստրուկները, որոնց գինը ընտրությունների ժամանակ 10 հազար դրամ էր, բայց ոչ իրավամբ ազատ քաղաքացիները: Եվ հակառակը, ազատ քաղաքացին սովորաբար ներողամիտ է իր մտածողության մեջ և ապրում է իրավական գիտակցությամբ, մինչդեռ ստրուկը իր տեսակով վախկոտ է և վրեժխնդիր: Նա բողոքելով Մանվելի ազատման դեմ, իրականում վախենում է այդ մարդուց և վրեժխնդիր է նրանից, և դրա համար էլ ուզում է, որ նա բանտում մեռնի: Բայց չէ՞ որ ստրուկի միջոցով նոր Հայաստան հնարավոր չէ կառուցել, դրա համար նախ և առաջ մարդկանց մտածողությունը պետք է փոխել, առանց որի Հայաստանը հաստատ ապագա չի կարող ունենալ:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan