Մակրոնն արտակարգ դրություն է հայտարարել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում արտակարգ տնտեսական և սոցիալական դրության ռեժիմ մտցնելու մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Արտակարգ դրության պատճառը երկրում «անթեւ դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներն են, որոնք սկսվեցին նոյեմբերի 17-ից վառելիք գնի բարձրացման դեմ: Մինչ օրս ձերբակալվել է ավելի քանի 4000 մարդ:
Մակրոնը դատապարտել է բռնությունները, նշելով, որ այդ հանցանքները արդարացնել հնարավոր չէ:
Մակրոնը նշել է նաև, ինքը կարող է հասկանալ ակցիաների պատճառները, կարող է ճիշտ համարել ներկայացվող պահանջները, սակայն միևնույն ժամանակ չի կարելի զայրույթը սպառել ոստիկաններին ծեծելով և առեւտրի կետերի ոչնչացմամբ:
Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը, նա խոստացել է նաև նվազագույն աշխատավարձը ավելացնել 100 եվրոյով, որը ուժի մեջ կմտնի 2019-ի հունվարին:
Zham.am