Ոստիկանները կանգնեցրել են կասկածելի վնասվածքներով մեքենա, որում զենք է հայտնաբերվել
Դիտել նաև
Նախիջևանից զենք է գնում Ուկրաինա. ահա թե ինչին կարող են խանգարել ռուս սահմանապահները (տեսանյութ)
Զենքի 1-ին խմբաքանակը Վրաստանով կգա, 2-րդը՝ ոչ. Դավիթ Ջամալյան (տեսանյութ)
Նման աղմուկ-աղաղակի, «բերանբացության» իմաստը ո՞րն է. «Փաստ»
Նոր թուղթ-նոր զիջումներ, ընդդիմություն կամ Ջեքսոնի թրիլլերը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
Թուրքական տանկերից «Սնիկերսներով» ենք պաշտպանվելո՞ւ. Արթուր Խաչիկյան
Այսօր, նոյեմբերի 28-ին ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով կանգնեցվել է Մարտունի քաղաքի ուղղությամբ ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կասկածելի վնասվածքներ։
Մեքենայում գտնվողներից մեկը դիմել է փախուստի, մյուսը տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին։
Հայտնաբերվել և առգրավվել է ատրճանակ, նախնական տվյալներով, «Վալտեր» տեսակի՝ լիցքավորված երեք փամփուշտով, որոնցից մեկը՝ փամփշտանոցում, երկուսը՝ փամփշտատուփում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասներին ոստիկանությունը կանդրադառնա ավելի ուշ։