Ո՞րն է Սիլվա Համբարձումյանի և Նաիրի Հունանյանի տարբերությունը
19 տարի առաջ¸ երբ Ազգային ժողովում Հունանյանը գնդակահարեց երկրի ղեկավարության կազմը¸ համատարած և օբյեկտիվ կասկածամտության մթնոլորտ էր առաջացել երկրում: Բոլորը ման էին գալիս Հունանյանի հնարավոր հանցակիցներին և մի պահ առաջացել էր այնպիսի իրավիճակ¸ երբ հունանյանն ում անունը տար՝ նա էլ դառնում էր պոտենցիալ հանցակից: Այսօր մոտավորապես նույն դերի մեջ է հայտնվել Սիլվա Համբարձումյանը: Պարզվում է¸ որ իր գործունեության ընթացքում նա համատարած աջ ու ձախ կաշառքներ է բաժանել¸ և հիմա հրապարակում է այդ կաշառքը վերցնողների անունները և ստացվում է¸ ում անունը նա տա նա էլ հայտնվում է պոտենցիալ հանցագործի կարգավիճակում:
Ճիշտ է¸ մեկը թղթի բարաթ կարող է ունենալ մյուսը՝ ոչ¸ սակայն դա արդեն էական չէ: Սակայն Հունանյանի և տիկին Սիլվաի մեջ կա մեկ էական տարբերություն:
Հունանյանը ձերբակալված էր և հանցագործի կարգավիճակում էր սրա կամ նրա վրա ցուցմունքներ տալիս¸ մինչդեռ հայտնի դարձած կաշառատու տիկին Սիլվան իր արարքների համար ոչ միայն ձերբակալված չէ¸ այլև ասուլիսներ է կազմակերպում և նույնիսկ խոստանում մեծ ներդրումներ բերել Հայաստան: Սակայն¸ կարծես թե¸ նրան չեն հավատում ոչ միայն հանրությունն այլև իշխանությունը¸ հակառակ դեպքում նա էլ կհյուրընկալվեր վարչապետի մոտ մյուս խոշոր գործարարների հետ ընթրիքի:
Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից