Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համաբարձումյանի հայցը ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ հայցը մակագրվել է դատավոր Էդիկ Ավետիսյանին:
Հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:
Ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել այն, որ Սիլվա Համբարձումյանը նոյեմբերի 2-ին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցրել է հետեւյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ եւ ինձ չխանգարելու համար վճարել եմ եւ՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, եւ՛ ․․․»: