Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդին ամուսնացել է (լուսանկար)
Դիտել նաև
Վրաստանի «հարիֆ» և Հայաստանի «շուստրի» իշխանությունները
Վրաստանը 2024 թվականին կանգնած է լինելու լուրջ ընտրության առջև. ի՞նչ հետևանքներ կլինեն այդ ընտրությունից Հայաստանի համար
Վրաստանի անցած ընտրություններում պատգամավոր է ընտրվել իշխանությունից մեկ հայ և ընդդիմությունից մեկ ադբեջանցի
Հայի, ադրբեջանցու ու սևամորթի լեզգինկան՝ համացանցի հիթ (տեսանյութ)
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Բեռա Իվանիշվիլին ամուսնացել է մոդել Նանուկա Գուդավաձեի հետ։
Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի հնագույն մայրաքաղաք Մցխեթայի Սվետիցխովելի տաճարում։
Քաղաքի բնակիչներն ասում են, որ նման պսակադրություն տեսել են, երբ գլխավոր տաճարում կազմակերպվել է Բագրատիոնի թագավորական տոհմի ժառանգներից մեկի պսակադրությունը։
23-ամյա Բեռա Իվանիշվիլին երաժիշտ է։ Նրա ընտրյալը՝ մոդել Նանուկա Գուդավաձեն, ըստ մամուլի, Բիձինա Իվանիշվիլիի ընկերոջ դուստրն է։ Նա իր մոդելային կարիերան սկսել է 14 տարեկան հասակում։ Վրացական մամուլն այսօր Նանուկային անվանում է նորաձևության բլոգեր։