Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
29
Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը

Լուկաշենկո. Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածությունները սրբություն են մեզ համար (Տեսանյութ)

Բելառուսի նախագահը հայտարարում է՝ ոչ թե մեկ, այլ երեք թեկնածու ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, վերստին հիշեցնելով, որ ռոտացիոն կարգով կազմակերպության հաջորդ ղեկավարը պետք է լինի Բելառուսից: Ընդ որում, այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է երկրում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլևի հետ հանդիպման ժամանակ, թեև Բաքուն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չի անդամակցում: Այս մասին տեղեկացնում է Azatutyun.am-ը:

«Ըստ այբբենական կարգի, հաջորդը ցուցակով Բելառուսն է, այդ իսկ պատճառով, մենք պետք է պատրաստ լինենք առաջադրել մեր թեկնածուին», - ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ ինքը երեք տարբերակ ունի:

Անդրադառնալով անցած շաբաթ այս հարցի շուրջ Աստանայում տեղի ունեցած քննարկումներին՝ Լուկաշենկոն պնդել է, թե լրատվամիջոցների որոշ հրապարակումներ ու ենթադրություններ իրեն զարմացրել են:

Ռուսական մամուլը, մասնավորապես՝ «Կոմերսանտ»-ը, գրել էր, թե ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում անդամ երկրների առաջնորդները միայն գլխավոր քարտուղարի նշանակման հարցն են քննարկել և ժամեր շարունակված այդ բանավեճերից հետո այդպես էլ չեն կարողացել որոշում կայացնել, քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն մերժել է գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին կամ Ռուսաստանին զիջելու տարբերակները:

Բելառուսի նախագահը, մինչդեռ, այսօր հանդիպելով Ադրբեջանի դեսպանի հետ, հավաստիացրել է, թե այս հարցը ամենևին առաջնային ու գերակա չի եղել իրենց համար: «Այո, մենք քննարկել ենք, սակայն քննարկումները տևել են երևի մի 15 րոպե», - ասել է Լուկաշենկոն՝ միաժամանակ ընդունելով, որ թեկնածության հարցում հնչել են հակադիր կարծիքներ:

«Բնականաբար, տարբերակները շատ էին: Սակայն սա չի նշանակում, որ մենք ոտնահարել ենք Հայաստանի շահերը, սա չի նշանակում, որ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել: Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է սեփական կառավարությունում պարզի հարցը, քանի որ այժմ Հայաստանը գլխավորում է Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Սա շատ մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որը գտնվում է այսպիսի անցումային փուլում: Արդյո՞ք Հայաստանը կդիմանա այդ ծանրությանը», - հարց է հնչեցրել Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, որ Փաշինյանը պետք է քննարկի այս հարցը սեփական կաբինետի հետ և որոշման մասին ՀԱՊԿ դաշնակիցներին հայտնի դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովում:

Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբարևը նշել էր․ - «Իհարկե, Հայաստանը ուզում է, որ իր ներկայացուցիչը շարունակի ղեկավարել ՀԱՊԿ քարտուղարությունը: Բոլոր երկրների ղեկավարները, սակայն, գագաթնաժողովի ժամանակ ասացին, որ մեկ տարի է մնացել, և այդ ժամկետում նոր գլխավոր քարտուղարը չի հասցնի նույնիսկ այցելել կազմակերպության անդամ երկրներ: Այդ պատճառով, մեզ անհրաժեշտ է նորմալ գործող գլխավոր քարտուղար՝ Բելառուսի ներկայացուցիչը»:

Կազմակերպության ու Հայաստանի համար այս զգայուն հարցի մանրամասները ներկայացնելով Բելառուսում Ադրբեջանի դեսպանին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է՝ Ադրբեջանի և Բելառուսի հարաբերություններում փակ թեմաներ չկան: - «Մեր պայմանավորվածությունները նախագահ Իլհամ Ալիևի հետ մեզ համար սրբություն են»,-պնդել է Բելառուսի նախագահը: - «Բառացիորեն, մեկ շաբաթից Ադրբեջանի նախագահը՝ Իլհամ Հեյդարովիչը, կգա Բելառուս: Մենք քննարկելիք թեմաներ ունենք, մի շարք հարցեր, թեև պետք է ասեմ, որ մեր հարաբերությունների հիմքը շատ ամուր է: Այս տարվա ընթացքում երկկողմ առևտրաշրջանառությունը երևի մի երեք անգամ ավելացրել ենք, այդպիսի աճ որևէ այլ երկրի հետ հազիվ թե ունենանք: Դուք պետք է իմանաք, որ մենք բարեկամներ ենք, Բելառուսը միշտ պատրաստ է Ադրբեջանին ընդառաջ գնալ»:

Հավատարմություն հայտնելով Ադրբեջանին ու երկրի նախագահին՝ նախագահ Լուկաշենկոն այդպես էլ չի հստակեցրել՝ ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, և հատկապես որ հարցում է Մինսկը խոստացել Իլհամ Ալիևին աջակցել:

Մանրամասները՝ Azatutyun.am-ի տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan